Քննարկում:Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Արցախում (2017)

Բարեփոխումներ խմբագրել

Ողջույն հարգելի համայնք։ Ինչքանո՞վ է ճիշտ սահմանադրական փոփոխությունների մասին հոդվածում գրել այն որպես բարեփոխում։ Կարծում է դա սուբյեկտիվ, զգայական մակարդակի վրա տրված գնահատական է փոփոխությունը նախաձեռնողի կողմից։ Անաչառության համար առաջարկում եմ գրել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, իսկ թե այն բարեփոխում է, թե չարեփոխում, դժվար է որոշել։ Սրանից առաջացավ հարցը։ Safi-iren հետաքրքիր է նաև Ձեր կարծիքը։ Շնորհակալություն--Ավետիսյան91 (քննարկում) 18:13, 26 Հունվարի 2017 (UTC)

Համաձայն եմ, բարեփոխման ոչ մի բան չկա: Սահմանադրական փոփոխությունները լիուլի բավարար են, եթե իհարկե, տարածված չէ եղելությունը որպես բարեփոխում՝ մամուլում և այլ ոլորտներում --Հայկ (արաբագետ) 18:15, 26 Հունվարի 2017 (UTC)
Համաձայն եմ։ --@ջեօ 18:16, 26 Հունվարի 2017 (UTC)
Սահմանադրական փոփոխությունները դեռևս չեն իրականացվել և հետևաբար՝ հայտնի չէ, թե արդյոք այն դրականորեն կանդրադառնա Արցախի քաղաքականության վրա։ Հետևաբար հոդվածը պետք է վերանվանվի Արցախի սահմանադրական փոփոխություններ...։--Գարդմանահայ (քննարկում) 18:22, 26 Հունվարի 2017 (UTC)
«Ռեֆորմ» տերմինի «բարեփոխում» ձևով թարգմանության հարցն է))))) Ի՞նչ «ծածուկ» մտքեր եք փնտրում այդտեղ։ Չեն ասում ռուս.՝ «конституционные изменения», ասում են ռուս.՝ «конституционные реформы», նույնն անգլ.՝ «Constitutional Reforms»։ — Vahe քնն. 19:59, 26 Հունվարի 2017 (UTC)
Բարեփոխումն ընդամենը տերմին է․․․ — Vahe քնն. 20:00, 26 Հունվարի 2017 (UTC)
Հայերենը բավականին հաուստ լեզու է և հայերեն պարզ արտահայտությունները կազմելիս կարիք չկա օգտվել ռուսաց լեզվից։ Տվյալ հոդվածը վերաբերվում է Արցախի Հանրապետությունում 2017 թվականին նախատեսված երկրի սահմանադրության մեջ փոփոխություննե կատարելուն, այլ ոչ թե նախագծին (փաստաթղթին)։ Այսինքն՝ եթե նույնիսկ փաստաթղթի անվանման մեջ առկա է «բարեփոխում» բառը, ապա այտ հանգամանքը դեռ չի նշանակում, որ այն պետք է տեղ գտնի քննարկվելիք հոդվածի վերնագրում։ Նաև պետք է խուսափել Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները խմբագրելիս գնահատականներ տալուց. մենք դեռ չենք կարող ասել, թե այդ փոփոխությունները կունենան դրական ազդեցություն Արցախի համար, թե՞ ոչ։--Գարդմանահայ (քննարկում) 07:18, 27 Հունվարի 2017 (UTC)
Վիքիպեդիայում հոդվածների անվանումները պետք է լինեն չեզոք, բարեփոխումը չեզոք չէ: Կողմ եմ անվանափոխմանը:--Սամվելքննարկում 07:27, 27 Հունվարի 2017 (UTC)

Համաձայն եմ Ավետիսյան91, սակայն լավ կլինի հոդվածը վերնագրել ԼՂՀ նոր Սահմանադրության հանրաքվե, այլ ոչ թե նախորդ 2 վերնագրերը։ Որովհետև ներկայումս սեղանին դրված է նոր Սահմանադրության նախագիծ, այլ ոչ թե ներկայացված են որոշ հոդվածների խմբագրած տարբերակ։ Նորը արմատապես տարբեր է գործող Սահմանադրությունից։ Բացի այդ, նոր Սահմանադրության նախագծի հղումը բացակայում է։ Ընթերցողը չի կարողանում ծանոթանալ նախագծին: --Safi-iren (քննարկում) 11:27, 27 Հունվարի 2017 (UTC)

Քննարկումը չի ավարտվել, ընդհանուր հայտարար դեռ չկա։ Խնդրում եմ հոդվածը դեռ չանվանափոխել։ --@ջեօ 12:04, 27 Հունվարի 2017 (UTC)
Հոդվածը հանրաքվեի մասին չէ, այլ Արցախի Հանրապետության սահմանադրությունում փոփոխություններ կատարելու։ Ի դեպ, ըստ որոշ տվյալների, փոփոխություններից հետո պետության անվանումը լինելու է միայն Արցախի Հանրապետություն, այլ ոչ թե ԼՂՀ:--Գարդմանահայ (քննարկում) 13:30, 27 Հունվարի 2017 (UTC)

ՀՀ ԱԺ կայքում գտվող ՀՀ սահմանադրության փոփոխությունների մասին փաստաթղթում նշված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ», այսինքն հենց ՀՀ պետական բարձրագույն կառույցն ընդունում է, որ արդեն գործող սահմանադրության մեջ որշ դրույթներ փոփոխելը կոչվում է սահմանադրական փոփոխություններ։--Գարդմանահայ (քննարկում) 17:12, 27 Հունվարի 2017 (UTC)

Return to "Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե Արցախում (2017)" page.