Քննարկում:Ռիկկարդո Սապոնարա

Latest comment: 10 տարի առաջ by Avagyan

Կարծում եմ անունը պետք է մեկ կ-ով գրել։ --Lilitik22 (քննարկում) 17:22, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ճիշտն ասած, ես չգիտեմ , թե որն է ճիշտ, մեկ կ-ով, թե երկու: Ես ուղղակի ֆուտբոլիստի բնագիր անվանումից ելնելով եմ երկու կ-ով գրել, այնպես, ինչպես մեկ այլ հոդվածի՝ Ռիկկարդո Մոնտոլիվոյի դեպքում:--Avagyan (քննարկում) 18:57, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Երկու դեպքում էլ պետք է մեկ կ լինի, քանի որ հայերենը կրկնակի բաղաձայններ չի սիրում։ Բացի այդ էլ անունը հայերեն Ռիկարդո է տառադարձվում։ Առաջարկում եմ վերանվանել 2 հոդվածներն էլ։ --Lilitik22 (քննարկում) 19:12, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Լավ--Avagyan (քննարկում) 19:25, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ընդհանրապես , իմ կարծիքով հայարենում տառադարձումը շատ անկատար է. pizza -ն տառադարձվում է պիցցա, Riccardo-ն՝ Ռիկարդո, իսկ ժամանակին Johannes-ը տառադարձվել է Հովհաննես:--Avagyan (քննարկում) 19:46, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Հա, ի դեպ, Մեսսին էլ երկու ս-ով է--Avagyan (քննարկում) 20:14, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ճիշտը մի ս-ով է, ուղղակի մեր լրատվամիջոցներն ու համացանցը այնքան են 2 ս-ով գրել ու գրում, որ թվում է թե դա է ճիշտը։ --Lilitik22 (քննարկում) 20:20, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Այդ դեպքում, կներեք, բայց ինձ թվում է, թե ճիշտը Ռիկկարդոն է--Avagyan (քննարկում) 21:10, 21 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Ես որպես լեզուների մասնագետ ոչ մի անգամ չեմ հանդիպել Ռիկկարդո տարբերակին։ Ինքս գտնում եմ, որ դա սխալ ձև է։ Անունը արտասանելիս մի կ ենք արտասանում և ոչ թե 2։ Կարող եք քննարկմանը հրավիրել այլ մասնակիցների ևս, ովքեր նույնպես լեզուների մասնագետ են, որպեսզի իրենք էլ իրենց կարծիքը հայտնեն, օրինակ՝ Vacio-ին։ --Lilitik22 (քննարկում) 05:11, 22 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Հարգելի Լիլիթիկ22, ինձ թվում է արտասանելու ձևը ընդհանրապես կապ չունի, այլապես միթե՞ Դուք օրինակ Հելլենիզմը արտասանում եք երկու լ-ով, պիցցա երկու ց-ով, դե էլ չեմ ասում հայերեն բառերը. անդորրը երկու ր-ով, հայերենացված Հովհաննեսը՝ երկու ն-ով: Իսկ միգուցե այդ անունը (հենց օրինակ Ռիկկարդոն), տառերի այդ դասավորությամբ և քանակով ,անվան տիրոջ համար ինչ-որ բան է նշանակում, արդյո՞ք ճիշտ է հայերեն տառադաձելիս «աղավաղել» այն. ինձ թվում է դա անվան տիրոջ իրավունքների ոտնահարում է: Պատկերացրեք, թե մի հայի անունը լինի Աննման (երկու ն-ն այստեղ կարևոր և իմաստ ստեղծող նշանակություն ունի) ու դա նագլերեն տառադարձվի Anman. անիմաստ անուն:--Avagyan (քննարկում) 08:02, 22 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել

Return to "Ռիկկարդո Սապոնարա" page.