Untitled խմբագրել

Սիրելի Xelgen, ես ռուսերենին այդքան ծանոթ չեմ, բայց «անվան ծագում»-ը գրելիս օգտագործել եմ այս աղբյուրը, որի մեջ գրված է ռաբոտնիկի իսկուստվա և ոչ рабочее искусство (ռաբոչեե իսկուստվո)։ Էջի երկու ինտերվիքիներում էլ առաջին արտահայտություննէ օգտագործվել, և նաև, չակերտների մեջ գուգլում որոնելիս, ռուսերենով առաջին տարբերակը տալիս է 4150 անգամ, իսկ երկրոդը 144 անգամ։ Իհարկե սրանցից ոչ մեկը 100% փաստ չի ներկայացնում, բայց արդյո՞ք կան աղբյուրներ, որոնք արդարացնում են երկրորդ տարբերակի օգտագործումը։ Նախապես շնորհակալություն, Chaojoker 13։00, 29 Ապրիլի 2009 (UTC)

Ես այղ փոփոխությունը կատարել եմ զուտ լեզվաբանական տեսանկյունից «работники искусства» թարգմանվում է որպես, «արվեստի գործիչներ» (դա էլ իմ հասկանալով Գուգլում շատ արդյունքների պատճար է՝ ստանդարտ արտահայտություն, որի գործածումը ռաբիս-ի հետ կապ չունի, եթե դատենք առաջին էջի արդյունքներից), իսկ «բանվորի/բանվորական արվեստ» պետք է լինի «рабочее искусство»: Ճիշտն ասած այս բառի ծագումամ բոլոր վարկածները բավակնին մշուշոտ են, որևե լուրջ/պաշտոնկան աղբյուրներ այս հարցով երբևե չեմ հանդիպել, բացառություն չէին նաև այստեղի աղբյուրները։ Բայց զուտ լեզվաբանորեն «բանվորի/բանվորական արվեստ» - рабочее искусство (ռաբոչեե իսկուստվո), «Արվեստի գործիչներ» - «Работники искусства» (Ռաբոտնիկի իսկուսստվա), վերջինը կարող էր լինել որևէ միության/կազմակերպության անուն որից և գնաց անվանումւ, բայց եթե ժանրի անվանումից ենք խոսում պետք է լինի «բանվորական արվեստ»։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 13:21, 29 Ապրիլի 2009 (UTC)Պատասխանել
Ողջույն հանրություն,профсоюз работников искусств (Сорабис), Союз работников искусств (РАБИС), կամ Всекорабис - Всероссийский союз работников искусств - («РАБотники ИСкусства» բառերի հապավումը) սա արհմիության անվանում էր , որը վերաճեց միության . որի մեջ մտնում էին տարբեր մասնագիտություններ:

Կարծում եմ «РАБотники ИСкусства»-ն ճիշտ է։ beko 13։43, 29 Ապրիլի 2009 (UTC)

Տեքստի հեռացման մասին խմբագրել

Հետևյալ աղբյուրով տեքստը հեռացվել է, նշելով՝ «ոչ հասկանալի մի քանի նախադասությունների ջնջում»։ Խնդրեմ նշել որ մասն է անհասկանալի, որպեսզի բարելավվենք։

«Սովորաբար տենորի մեջ է երգվում: Երգիչը ընդհանրապես հիմնական մեղեդիի կողքին ողբում է մի տեսակ իմպրովազացիայով, ընդհանրապես կլկլակոկորդ ձայներով եթե կարելի է դրանք ստեղծել: Երգերից շատերը միջ-արևելյան են՝ հայերեն բառերով: Նվագախումբը ընդհանրապես ամբողջովին սինտեցված գործիքներով է, որոշակի ժամանակ հայկական դուդուկով՝ մտադրված թախծալի տրամադրությունը շեշտելու համար:<ref name=note/>» Chaojoker 09։39, 6 Փետրվարի 2011 (UTC)

Ըդգծում եմ անհասկանալի հատվածները` կարմիրով, իսկ այն հատվածները, որոնք ուղղակի հայերենին ոչ հարիր ձևակերպում են ստացել՝ կապույտ։

Սովորաբար տենորի մեջ է երգվում [գուցե՝ երգվում է տենոր ձայնո՞վ]: Երգիչը ընդհանրապես հիմնական մեղեդիի կողքին ողբում է մի տեսակ իմպրովազացիայով, ընդհանրապես կլկլակոկորդ ձայներով [սա հանրագիտարանային բառապաշա՞ր է] եթե կարելի է դրանք ստեղծել: Երգերից շատերը միջ-արևելյան են՝ հայերեն բառերով [գուցե խոսքը արևելյան երաժշտության կամ մեղեդիների մաիսն է՞]: Նվագախումբը ընդհանրապես ամբողջովին[ավելորդ ու անհասկանալի կրնողոթյուն] սինտեցված գործիք]]ներով[նման բառ կա՞ հայերենում] է, որոշակի ժամանակ[=on a certain time] հայկական դուդուկով՝ մտադրված թախծալի տրամադրությունը շեշտելու համար:

Նշված թերություններից բացի, հոդվածի մի զգալի մասը հեռու է հանրագիտական ոճից և ձևակերպումներից. դա ևս պետք է բարելավվել բարելավել։ «Մատերիալիստական վերամբարձություն»-ը նույնպես անհասկանալի էր, սակայն «Նյութականի մեծ կարևորություն»-ն էլ ինձ թվում է ճիշտ չէ, դրա համար առայժմ հեռացնում եմ։ --Vacio 13:09, 6 Փետրվարի 2011 (UTC)
Ինչպե՞ս է հետևյալը՝
«Սովորաբար երգվում է թենոր ձայնով. երգիչը հիմնական մեղեդու կողքին հնարավորինս կլկլակոկորդ ձայնով իմպրովիզացնում է: Երաժշտության մեծ մասը միջ-արևելյան է, իսկ երգի բառերը՝ հայերեն: Նվագախումբը ընդհանրապես ամբողջովին (սա կրկնություն չէ, ամեն բառ տարբեր իմաստ է արտահայտում: Առաջինը նշում է խմբերի մեծ մասում, իսկ երկրորդն այն, որ նշված խմբերում գործիքները միայն սինթեզված տեսակից են) բաղկացած է սինտեզացված գործիքներից (որպես «synthesize»-ի հայերեն տարբերակ գտել եմ «սինթեզել» տարբերակը, որից և «synthesized intruments»-ը թարգմանել եմ «սինտեզված գործիքներ»: Ավելի լավ տարբերակ գիտեք՝ խնդրեմ), երբեմն էլ հայկական դուդուկի ուղեկցությամբ՝ նախատեսված թախծալի տրամադրությունը շեշտելու համար:» Chaojoker 16:38, 17 Փետրվարի 2011 (UTC)
Հայերեն տենոր է։--Bekoքննարկում 16:43, 17 Փետրվարի 2011 (UTC)

Ալեքսանդր Սպենդիարյան խմբագրել

Մի՞թե Ալեքսանդր Սպենդիարյանը ռաբիսի հետևորդ է եղել։ --  ջեօ 10։01, 11 Մարտի 2013 (UTC)

Հարգելի բարեկամներ, այնտեղ չէր նշվում, որ Ա.Սպենդիարյանը ռաբիս ոճում էր ստեղծագուծում, նա ընդանրապես երգիչ չէր եթե տեղյակ եք: Այտեղ ուրիշ իմաստով էր նշված:--David1992 (քննարկում) 16:48, 11 Մարտի 2013 (UTC)Պատասխանել

Այս հոդվածը ընդհանուր առմամբ ունի լուրջ փոփոխությունների կարիք։ Այն հիմնված է մի քանի քննադատական և կասկածելի հեղինակությամբ աղբյուրների վրա և գրված է ոչ հանրագիտարանային ոճով, շատ են օրիգինալ հետազոտությունները։ Հետաքրքրված մասնակիցներին առաջարկում եմ մասնակցել հոդվածի խմբագրմանը։--David1992 (քննարկում) 16։58, 11 Մարտի 2013 (UTC)

իսկապես Սպենդիարյանի մասով ճիշտ էիք հարգելի David1992, դա գրել է մասնակից Chaojoker-ը ահա առաջին խմբագրման մեջ հոդվածում, կներեք որպես հեղինակ Ձեզ անհագստացնելու համար (անպայման Chaojoker-ին կհարցնեմ նյութի մասին, ինչևէ, լավ կլիներ որ շուտ նկատած լինեինք կամ գրեիք, որ ավելորդ խմբագրական պատերազմներ չառաջանային), փաստորեն նա նկատի էր ունեցել որպես միության անդամներ՝ Արվեստի աշխարհն ի մի բերելու և արվեստագետներին մի կազմակերպության մեջ միավորելու նպատակով, 1920-ական թվականների սկզբին ստեղծվեց ՍՍՌՄ արվեստի աշխատողների արհմիության միությունը եւ, համապատասխանաբար, ռաբիսի հայաստանյան նահանգային բաժինը: Հայաստանում ռաբիսի առաջին անդամներից են եղել Ալեքսանդր Սպենդիարյանը և Հայկանուշ Դանիելյանը։ Ինչևէ ընդհանուր համամիտ եմ Ձեզ հետ հարգելի David1992, հոդվածը լուրջ խմբագրման կարիք ունի, ավելին ասեմ ինքս այն կարծիքին եմ որ մեծ մասը պարզապես պետք է ջնջվի, եթե մի քիչ էլ ավելի ազատություն տամ մտքիս ապա հոդվածի բուն թեման այնպիսին է, որ միանշանակ փաստեր, հեղինակավոր աղբյուրներ, կոնկրետ տեղեկություններ չլինելու պատճառով պետք է ընդհանրապես հոդվածը ջնջվի նորը գրվի կամ պարզապես ջնջվի։ -ERJANIK քննարկում: 17:22, 11 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
ERJANIK, իմ կարծիքով հոդվածից պետք է ջնջել քննադատական ոճով գրված մասերը (օրինակ` կարծրատիպերի մասին բաժինը և այլն): Ռաբիզը երաժշտության ոճ է և դրա մասին էլ պետք է գրել և ոչ թե անհասկանալի ու ոչ միանշանակ բաներ գրել, որոնք կապ չունեն հոդվածի հետ:--David1992 (քննարկում) 17:32, 11 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
համաձայն եմ, նման մի բան պետք է անել, թե չէ այս տեսքով հոդվածը այսպես ասած ամենաքիչը հանրագիտարանային տեսք չունի։ -ERJANIK քննարկում: 18:47, 11 Մարտի 2013 (UTC)Պատասխանել
Return to "Ռաբիս" page.