Քննարկում:Ուրիշ աշխարհ (ֆիլմ)
Latest comment: 11 տարի առաջ by Arman musikyan in topic Ֆիլմի անվան թարգմանությունը
Ֆիլմի անվան թարգմանությունը խմբագրել
"Underworld" կինոնկարի անունը որպես «Ուրիշ աշխարհ» թարգմանելը իմ կարծիքով հաջող չէ։ Առաջինը, թարգմանությունն արված է ռուսերենից (другой мир), և եթե անգամ ընդունենք ռուսերեն անվանումը, ապա այդ դեպքում էլ պետք է լիներ «Այլ աշխարհ» (ըստ անալոգիայի՝ «այլ մոլորակ», «այլ երկիր», «այլ քաղաք» և այլն)։ Սակայն իմ կարծիքով անգլերեն Underworld-ը հայերեն ուղղակի կարելի է թարգմանել որպես «Դժոխք», կամ «սանդարամետ», իսկ ոչ ուղղակի, գուցե ավելի համահունչ կինոնկարի անվանը՝ «Անդրաշխարհ» (потусторонний мир)։ --Rob (քննարկում) 11։04, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հարգելի Rob, ֆիլմը պատմում է վամպիրների և մարդագայլերի պայքարի մասին: Այպես որ անունը բավականին համահունչ է նրան: Եթե հայերեն թարգմանման ինչ-որ արժեքավոր հղում գիտեք, ասեք տեսնեմ: Թե չէ "Այլ աշխարհ" կամ "Անդրաշխարհ" տարբերակները ֆիլմին համահունչ չեն իմ կարծիքով: Արման Մուսիկյան (քննարկում) 11:12, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հարգելի Արման, այստեղ խնդիրը համահունչ լինել–չլինելու մեջ չէ։ Գոյություն ունի ֆիլմի անգլերեն անվանում` Underworld, այն ռուսերեն սխալ, ըստ իմաստի թարգմանել են "Другой мир", դուք էլ ռուսերենից թարգմանել եք բառացիորեն` "Ուրիշ աշխարհ"։ Անկախ այն բանից ինչի մասին է ֆիլմը, դրա անունը «ուրիշ աշխարհ» թարգմանել ճիշտ չէ, ճիշտ չէ թեկուզ այն առումով, որ «ուրիշ» բառը ոչ գրական է, ռամկական է, դրա գրական համարժեքը` «այլ» բառն է, որը և լայնորեն կիրառվում է նմանադիպ դեպքերում։ Մենք չենք ասում «ուրիշմոլորակայիններ», բայց «այլմոլորակայիններ»... --Rob (քննարկում) 11:31, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հարգելի Rob, պարտադիր չէ ֆիլմի անունները թարգմանել տառացիորեն: Համենայն դեպս խորհրդարանում այս մասին նոր հարց եմ բարձրացրել: Եթե ինչ-որ մեկը գիտի ֆիլի ավելի հայեցի թարգման տարբերակ, որը ֆիքսված է ինչ-որ մի տեղ, խնդիր չկա, բայց համենայն դեպս "Անդրաշխարհ" անունը ոչ մի բան չի ասում ֆիլմի մասին: Արման Մուսիկյան (քննարկում) 11:58, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հարգելի Արման, շատ լավ, առաջարկում եմ փոխել անունը «Այլ աշխարհ»։ --Rob (քննարկում) 12:21, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Իսկ ի՞նչ իմաստային տարներություն կա ուրիշ և այլ բառերի միջև: Չէ՞ որ նրանք հոմանիշներ են: Շուրջ 10 հոդված կա, որոնք պարունակում են այս անվանումը, որից 5-ը բուն ֆիլմաշարին է վերաբերվում: Ուղղակի ավելորդ աշխատանք է ստեղծվում, հարգելի Ռոբ: Արման Մուսիկյան (քննարկում) 12:33, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Փաստարկը ներկայացրել եմ նախորդ գրառումներից մեկում` «ուրիշ» բառը ոչ գրական է, ռամկական է, դրա գրական համարժեքը` «այլ» բառն է, որը և լայնորեն կիրառվում է նմանադիպ դեպքերում։ Մենք չենք ասում «ուրիշմոլորակայիններ», բայց «այլմոլորակայիններ»... --Rob (քննարկում) 13:11, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Բայց միևնույն ժամանակ ասում ենք մեկ ուրիշը, ոչ թե մեկ այլը: Արման Մուսիկյան (քննարկում) 13:18, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Բացառություն է --Rob (քննարկում) 13:30, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հարգելի Ռոբ, ասեմ որ հայոց լեզու ահագին լավ եմ ուսումնասիրել և չորս վեպի հեղինակ եմ: Դեռ չեմ ասում, թե որքան գիրք եմ ընթերցել: Ես "Այլ աշխարհ" բառակապակցությունը միշտ հանդիպել եմ մի կոնտեկստով` "անդրշիրիմյան աշխարհ": Նա այլ աշխարհ գնաց, այսինքն` մահացավ: Արման Մուսիկյան (քննարկում) 13:59, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Որպես երրորդ մասնակցի կարծիք․
- Գտնում եմ, որ ֆիլմի անունը պետք է թարգմանել օրիգինալ լեզվից։ Բացառություն անել միայն այն դեպքում, երբ միջնորդավորված թարգմանությունը արդեն օգտագործվում է այլ աղբյուրներում։ Կարծեմ այս մոտեցման հետ համաձայն է մասնակիցների մեծ մասը։
- Կարծում եմ՝ Ռոբի առաջարկած Սանդարամետ, Անդրաշխարհ տարբերակները վատ թարգմանություն չեն։
- Ինձ էլ է թվում, որ ուրիշը ավելի խոսակցածան է, իսկ այլը՝ գրական։
- Հարգանքներով։ --vacio 16:38, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Մերսի արձագանքիդ համար, Vacio ջան, կմտածեմ: Բայց ահագին հոդվածների վրայով պետք է անցնեմ, որ այս ամենը փոխեմ: Դա ամենավատն է: Արման Մուսիկյան (քննարկում) 17:33, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Գործի մեծ մասը կարելի է բոտով անել։ Եթե համաձայություն լինի անվանման փոփոխության վերաբերյալ, ես սիրով կանեմ դա :)--vacio 18:45, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Ես հիմա ուղղակի այնքան էլ շատ ժամանակ չունեմ, իսկ եղածն էլ Հունաստան հոդվածին եմ տրամադրում, որովհետև իմ ամենասիրած երկրներից մեկն է: Մնում է սպասել շաբաթ օրվան, երբ համեմատաբար ազատ կլինեմ: Ուղղակի անկեղծ ասաց "Ուրիշ աշխարհ" անուն ինձ համար հարազատ է դարձել և այդ ֆիլմերին այլ անվամբ դեռ չեմ կարող պատկերացնել: Մնում է դեռևս անվանումը որոշել: Կուզենայի մի քանի հոգի էլ արձագանք էին: Ափսոս Ռոբն այս հարցը ավելի շուտ չի բարձրացրել: Հարգանքներով` Արման Մուսիկյան (քննարկում) 19:07, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Գործի մեծ մասը կարելի է բոտով անել։ Եթե համաձայություն լինի անվանման փոփոխության վերաբերյալ, ես սիրով կանեմ դա :)--vacio 18:45, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Մերսի արձագանքիդ համար, Vacio ջան, կմտածեմ: Բայց ահագին հոդվածների վրայով պետք է անցնեմ, որ այս ամենը փոխեմ: Դա ամենավատն է: Արման Մուսիկյան (քննարկում) 17:33, 20 Նոյեմբերի 2012 (UTC)
- Հիմա վերջնական տարբերակով ի՞նչ անեմ այս քիլմի անվան համար: Անվանափոխե՞մ, թե՞ թողնեմ նույն անվան տակ: Ես հակված եմ "Ուրիշ աշխարհ" տարբերակին: Ոչ մի ֆիքսված անուն չկա այս ֆիլմի համար մեր մամուլում, իսկ "Անդրաշխարհ" տարբերակն էլ շատ շատերին անծանոթ կլինի: Խնդրում եմ ասեք թե ինչ անեմ, որովհետև այս ֆիլմաշարերի ֆիլմերի հոդվածներն ուզում եմ վերջնական տեսքի բերել: Արման Մուսիկյան (քննարկում) 05:48, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
- Ես այս կարգի դեպքերի հետ կապված բազմիցս ասել եմ իմ կարծիքը, արդեն այս ֆիլմը Վիքիպեդիայից բացի մնացած տեղերում (մամուլ կամ հեռուստատեսություն կամ կամ) մեծամասամբ գրվել է Ուրիշ աշխարհ անվանումով, եթե Վիքիպեդիայում գրվի այլ անվանումվ խորթ կլինի կինոհասարակության համար, անունը թող մնա Ուրիշ աշխարհ, և կարելի է նախաբանում գրել որ բառացի թարգմանաբար ֆիլմի անունը ասենք Անդրաշխարհ է կամ նման մի բան: -ERJANIK քննարկում: 06:24, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
- Մի փոքր փնտրեցի, բայց միայն մեկ–երկու տեղ բացի Վիքիպեդիայից «Ուրիշ աշխարհ» որպես ֆիլմի անվանում գտա։ Այսես որ, իմ կարծիքով, եթե անունը փոխենք, ապա լուրջ խնդիր այդ տեսանկյունից չենք ունենա։ --Rob (քննարկում) 07:39, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
- Ես այս կարգի դեպքերի հետ կապված բազմիցս ասել եմ իմ կարծիքը, արդեն այս ֆիլմը Վիքիպեդիայից բացի մնացած տեղերում (մամուլ կամ հեռուստատեսություն կամ կամ) մեծամասամբ գրվել է Ուրիշ աշխարհ անվանումով, եթե Վիքիպեդիայում գրվի այլ անվանումվ խորթ կլինի կինոհասարակության համար, անունը թող մնա Ուրիշ աշխարհ, և կարելի է նախաբանում գրել որ բառացի թարգմանաբար ֆիլմի անունը ասենք Անդրաշխարհ է կամ նման մի բան: -ERJANIK քննարկում: 06:24, 24 Նոյեմբերի 2012 (UTC)
- Մերսի խորհուրդների և կարծիքների համար: Ես ֆիլմաշարերի բոլոր հոդվածներում կամ տարբերակով կավելացնեմ "Անդրաշխարհ" տարբերակը և առայժմ հոդվածները կթողնեմ այդպես: Իսկ ավելի ուշ եթե հարկ լինի, սիրով կանվանափոխեմ: Կտրուկ անվանափոխելն այնքան էլ լավ տարբերակ չէ: Կարելի է նաև "Անդրաշխարհ" անունով հոդված ստեղծել և հղում դնել ֆիլմի վրա, կամ էլ հենց "Անդրաշխարհ (ֆիլմաշար)" անունով գլխավոր հոդված ստեղծել:Արման Մուսիկյան (քննարկում) 11:46, 24 Նոյեմբերի 2012 (UTC)