Քննարկում:Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)

Հուշարձա՞ն, թե՞ արձան խմբագրել

Հարգելի խմբագիրներ, ի՞նչ եք կարծում, ապրող մարդու պարագայում ավելի ճիշտ չէ՞ օգտագործել «արձան» բառը:--23artashes (քննարկում) 16:28, 1 Փետրվարի 2015 (UTC)

Համակարծիք եմ, Արտաշես ջան։ --Լիլիթ (քննարկում) 16:29, 1 Փետրվարի 2015 (UTC)
Թեև ըստ Աղայանի՝ ակնհայտ տարբերություն չկա՝ հուշարձան և արձան։ --Լիլիթ (քննարկում) 16:31, 1 Փետրվարի 2015 (UTC)
Ըստ բառարանի գուցե և չկա, բայց մեր դեպքում կա. մարդը ողջ է, «հուշարձան»-ի մեջ «հուշ» արմատը կա:   --23artashes (քննարկում) 16:33, 1 Փետրվարի 2015 (UTC)
Հա, ես էլ այդպես մտածեցի սկզբից ու որ համոզվեմ, բառարանը ստուգեցի, բայց․․․ :) Ինչևէ, ես էլ եմ կարծում, որ արձան բառն ավելի ճիշտ է օգտագործել այս պարագայում։ --Լիլիթ (քննարկում) 16:36, 1 Փետրվարի 2015 (UTC)

Լավ, մի քիչ սպասենք, տեսնենք մյուսներն ինչ կասեն, ու վերանվանենք: --23artashes (քննարկում) 16:38, 1 Փետրվարի 2015 (UTC)

Ինձ էլ է արձան բառն ավելի ճիշտ հնչում։ Chaojoker (քննարկում) 16:38, 1 Փետրվարի 2015 (UTC)
Համաձայն եմ վերոնշյալ կարծիքների հետ ։) -- Ջեօ () 16:40, 1 Փետրվարի 2015 (UTC)

Chaojoker ջան, բարի վերադարձ  :--23artashes (քննարկում) 16:41, 1 Փետրվարի 2015 (UTC)

Շնորհակալություն, 23artashes ջան, բայց երևի դեռ շուտ է այդպես ենթադրել ;) Chaojoker (քննարկում) 16:43, 1 Փետրվարի 2015 (UTC)
:)--23artashes (քննարկում) 16:47, 1 Փետրվարի 2015 (UTC)

Ես այնպես հասկացա, որ քանդված շենքերը հուշարձան են, իսկ կանգունները՝ ոչ  ։ Կարծում եմ կարելի է համեմատել օտար մոնումենտի հետ, քանի որ հուշարձանը դա է, նաև իհարկե կոթող։ Բայց հուշարձանը միայն արձանը չէ, դրա կազմում կա պատվանդան, նա դրված է ի ցույց հասարակական վայրում և կարծում եմ դրանով է հուշարձանը տարբերվում արձանից։ Ինչ վերաբերվում է Ազնավուրին, կարելի է և արձան գրել, քանի որ հուշարձան լինելը չի հակասում արձան լինելուն։ -◙Beko (քննարկում) 17:32, 1 Փետրվարի 2015 (UTC)

Նյութը ստեղծելիս հաշվի էի առել միայն արձանն ու կից կառույց-կոթողը ու գրել հուշարձան: Համաձայն եմ արձան տարբերակին:--Armineaghayan (քննարկում) 11:02, 2 Փետրվարի 2015 (UTC)

Ուրեմն վերանվանում ենք:--23artashes (քննարկում) 11:06, 2 Փետրվարի 2015 (UTC)
Return to "Շառլ Ազնավուրի արձան (Գյումրի)" page.