Քննարկում:Նիկոլ Փաշինյան

Latest comment: 1 տարի առաջ by Ավետիսյան91 in topic Galust Igityan-ի բացած քննարկում

Հոդվածի որակը խմբագրել

Ներկայումս, այս էջը, ավելի շատ CV է հիշեցնում քանի հանրագիտարանային կենսագրական հոդված։ Բացի դրանից միակ աղբյուրը, իր անձնական կայքն է, ինչը նշանակում է չեզոք աղբյուրների բացակայություն։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen քննարկումները 23:28, 21 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Այս հոդվածը դեռ մնում է վավերական աղբյուրների խնդիրով: «վարչական որոշմամբ Նիկոլ փաշինյանը հեռացվում է ԵՊՀ–ից, չնայած գրազանց առաջադիմությանը» հայցը չի կարելի վավերացնել մի աղբյուրով, որը ոչ միայն անձնական կայքից է վերցված, այլ սկզբնական աղբյուր է հանդիսանում: Վիքիփեդիան Սկզբանական հետազոտության տեղ չէ: Խնդրում եմ հայցը վավերացնել վստահելի և չեզոք երկրորդական աղբյուրների միջոցով: Chaojoker 19:25, 28 Հոկտեմբերի 2009 (UTC)Պատասխանել
"գերազանց առաջադիմություն" բառերի աղբյուրը Ստուգման գրքույկի պատճենն է։ Մի՞թե դա, որպես աղբյուր հերիք չէ։ Ուրիշ էլ ի՞նչ երկրորդական աղբյուր է պահանջվում։ Եվ ի՞նչ տեսք պիտի ունենա այդ աղբյուրը։--Alexander_alex 17:49, 12 Մայիսի 2010 (UTC)Պատասխանել

Պաշտոնակատար խմբագրել

Այժմ նա պաշտոնակատար է: Գրել է պետք դա: 46.70.144.68 15:37, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

  Արված է--Ավետիսյան91 (քննարկում) 15:42, 17 Հոկտեմբերի 2018 (UTC)Պատասխանել

Չեզոքության կաղապար խմբագրել

Հոդվածի ներածության մեջ առկա սխալները բավարար են, որպեսզի հոդվածը պիտակվի ոչ չեզոք: Ընդհանրապես հոդվածը կարիք ունի լրջագույն ստուգման: Նախքան այդպիսի ստուգում կատարելն ու քննարկման էջում ամփոփելը, խնդրում եմ կաղապարը չհեռացնել: Ներկայացնեմ մի քանի դրվագ հոդվածից ուղիղ մեջբերման ձևով՝ 1.«Հայաստանի Հանրապետական կուսակցության մենաշնորհային իշխանությունը վերջնականապես արմատախիլ անելու և տապալելու նպատակով շարժումը տարածվում է Հայաստանի բոլոր մարզերում և սփյուռքի հայոց գաղթօջախներում։», 2.«Կարճ ժամանակահատվածում նախաձեռնությունը վերածվում է Հանրապետական Հայաստանի պատմության մեջ քանակապես անգերազանցելի համարվող համաժողովրդական շարժման՝ ընդգրկելով հասարակության տարբեր խմբերի։», 3.«Նիկոլ Փաշինյանը այս դեպքերի կապակցությամբ հրապարակայնորեն մեղադրում է գործող իշխանություններին, որի արդյունքում վերջինս հայտնվում է ոստիկանական հետախուզման մեջ»: Հոդվածը բարելավելու գործընթացում ես իմ ներդրումը կունենամ:--Գարդմանահայ (քննարկում) 09:41, 5 Հուլիսի 2019 (UTC)Պատասխանել

Հոդվածը շարունակում է մնալ սարսափելի ոչ չեզոք՝ ունենալով հակա-կառավարական մոտիվներ։ "Հայաստանի դավաճան վարչապետ", "կապիտուլացիայի համաձայնագիր" և այլն։ Հոդվածը լուրջ խմբագրման կարիք ունի։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Hrachya Asatryan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հարգելի Hrachya Asatryan, Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները չպետք է լինեն հակակառավարական կամ կառավարամետ, պետք է լինեն չեզոք, պարունակեն բազմակողմանի տեղեկատվություն նույնիսկ եթե այդ տեղեկատվությունը որոշ շրջանակների կամ անհատների կողմից բացասական է ընդունվում։ Սա ընդհանրապես եմ ասում։ Իսկ ինչ վերաբերում է քննարկվող հոդվածին, ապա ես չգտա բովանդակության մեջ Ձեր նշած «Հայաստանի դավաճան վարչապետ» արտահայտությունը։ Որտե՞ղ եք կարդացել այդպիսի նախադասություն։ «Կապիտուլացիայի համաձայնագիր» արտահայտությունը տեղին եմ համարում, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Ն․Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ի․Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Պուտինի կողմից ստորագրված փաստաթուղթը լայնորեն կերպով հենց այդպես է ներկայացվում։ Եթե ցանկանում եք հոդվածը բարելավել, ապա Դուք ինքներդ կարող եք համացանցում փնտրել համապատասխան աղբյուրներ, որտեղ առկա են կապիտուլացիոն համաձայնագիր բնութագրիչը։--Գարդմանահայ (քննարկում) 08:02, 27 Նոյեմբերի 2021 (UTC)--Գարդմանահայ (քննարկում) 08:02, 27 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Hrachya Asatryan, «Հայաստանի դավաճան վարչապետ» ձևակերպումը չգտա հոդվածում, խնդրում եմ նշել (ինքս կհեռացնեմ), իսկ «կապիտուլացիայի համաձայնագիր»-ի մասին. նոյեմբերի 9-ին ստորագրվածը համաձայնագիր է ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ տես այստեղ, այն կապիտուլացիայի համաձայնագիր է, քանի որ ըստ Օքսֆորդի բառարանի կապիտուլացիա է համարվում, երբ հակամարտող կողմերից մեկը դադարեցնում է թշնամուն դիմակայելը և ընդունում է պարտությունը, տես՝ capitulation (to somebody/something) the act of accepting that you have been defeated by an enemy or opponent (կապիտուլյացիա - թնշամուց կամ հակառակորդից պարտված ճանաչելու ակտ՝ մի բանի համաձայնություն, որը երկար ժամանակ հրաժարվում էիք անել՝ agreement to do something that you have been refusing to do for a long time)։ Միջազգային իրավունքում կապիտուլացիան հաղթող կողմի պայմաններով դիմադրության դադարեցումն է ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում։ Այս դեպքում համաձայնագրի պայմանները թելադրել է Ադրբեջանը (տարածքների հանձնում, զորքերի դուրսբերում, հաղորդակցման ուղիների տրամադրում/բացում)։ Նույն այդ նորմի համաձայն, որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Պարտավորություն կարող է լինել պարտված կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքների զիջումը հաղթող կողմին (Քարվաճառի, Ակնայի, Բերձորի շրջաններ...)։ Կա նաև անվերապահ կաիտուլացիա տերմինը, սակայն սա այդ դեպքը չէ։ Միայն նշեմ, որ Ձեր նշած հատվածի համար հղում է դրված «Financial Times»-ի և BBC-ի հոդվածները։ Առարկության դեպքում խնդրում եմ ներկայացնել այն` փաստարկված։--Ավետիսյան91 (քննարկում) 08:31, 27 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելինե՜րս,

Հայաստանի դավաճան վարչապետ բառակապակցությունը արդեն իսկ հեռացվել է։ Չգիտեմ ով է արել, բայց շնորհակալ եմ։ Հարգելի Գարդմանահայ, չեզոքության պահպանումը իմ ողջ գրածի իմաստն էր։ Հոդվածը պիտի լինի չեզոք, սակայն ակնհայտ հակա-կառավարական էր։

Ինչ վերաբերվում է կապիտուլացիային, ապա գաղափարային հակասություններ ունեմ Ձեր բերված արգումենտների հետ։ Ո՞վ է որոշում, ինչն է կապիտուլացիա, ինչը ոչ։ Եռակողմ համաձայանգրի ստորագրման ժամանակ Ստեփանակերտը և Մարտունին գրավվման ռիսկի տակ էին, բայց այսօր Արցախի Հանրապետության մաս են կազմում։ Այդ տերմինի օգտագործումը խիստ սուբյեկտիվ է և, հաշվի առնելով ներկայիս ներքաղաքական վիճակը, ակնհայտ հակա-կառավարական ուժերի, չեմ վարանի ասել «պրոպագանդա»-ի միջոց է։ Այս էջը չպետք է կառավարվի մի քանի հոգու սուբյեկտիվ կարծիքների համապատասխան, այն պետք է կրի օբյեկտիվ բնույթ, իսկ օբյեկտիվորեն, նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մարտական գործողությունների դադարեցման համաձայնագիր էր։ Չեմ կարծում, որ որևէ փոփոխության կհանգեցնի այս քննարկումը, բայց կոչ եմ անում նեղ սուբյեկտիվ կարծիքները թողնել և ավելի օբյեկտիվ դատել նմանատիպ բաները։ Hrachya Asatryan (քննարկում) 14:17, 28 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Hrachya Asatryan, շնորհակալ եմ դիրքորոշում արտահայտելու համար, սակայն փաստարկ չտեսա մեկնաբանությունում, պարզապես ցանկություններ են, ուստի փորձեմ հարցերով ներկայացնել. ա. Ո՞ր կողմն է հաղթել (չեմ ակնկալում զգայական, պաթոսային պատասխան։ Եթե հաղթել է Հայաստանը, դրեք հեղինակավոր երկրորդային աղբյուրներ, թե դա ինչ է, կարդացեք այստեղ)։ բ. Ո՞ր կողմի թելադրած պայմաններով է ստորագրվել համաձայնագիրը (Հայաստա՞ն, թե՞ Ադրբեջան, տեղադրել հղումներ)։ գ. Արդյո՞ք կողմերից մեկը համաձայնագրի արդյունքում կատարել է զիջումներ, որը երկար ժամանակ հրաժարվում էր անել (Այո, կամ ոչ)։ Եվ պատասխանեմ Ձեր՝ «Ո՞վ է որոշում, ինչն է կապիտուլացիա, ինչը ոչ» հարցին. որոշում է միջազգային իրավունքը և բառարանները (Օքսֆորդի, Քեմբրիջի և այլ հեղինակավոր բառարանները)։ դ. Արդյո՞ք կասկածի տակ եք դնում «կապիտուլացիա» բառի սահմանումը օրինակ Օքսֆորդի բառարանում և/կամ միջազգային իրավունքում (հղումները վերև տեղադրվել են)։--Ավետիսյան91 (քննարկում) 14:39, 28 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Հարգելի @Ավետիսյան91,
Փաստարկներ մեկնաբանություններում բերվել են, հստակ բերել եմ Մարտունու և Ստեփանակերտի օրինակը։ Հաշվի առնելով նրանց համարյա անխուսափելի անկումը մոտ ապագայում, ակնհայտ է դառնում, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրում ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունը գնացել են փոխզիջումների։ Չգիտեմ ինչու եք աչքաթող արել այդ հատվածը։ Ամեն դեպքում, կպատասխանեմ Ձեր հարցերին, փաստարկներիս ընդհանրության և համակարգվածության համար։
ա․ Կյանքը սև ու սպիտակ չէ, պատերազմներում միայն հաղթողներ և պարտվողներ չեն լինում։ Այո, Ադրբեջանի Հանրապետության համար պատերազմի ելքը անկասկած ավելի բարենպաստ էր, քան Հայաստանի Հանրապետության, բայց միարժեք "հաղթող" և "պարտվող"-ների բաժանելը տեղին չէ։ Հեղինակային աղբյուրներ բերելու կարիք չեմ տեսնում, քանզի չեմ համարում սա այն հարցը, որի աղբյուրներ կան՝ պատերազմը բոլորս տեսել ենք, ամենքս եկել ենք մեր հետևություններին։
բ․ Ինչպես արդեն նշեցի, երկու կողմը գնացել են փոխզիջումների։ Հրապարակայնորեն չի հայտարարվել, թե ով է եղել պայմանների թելադրողը, ամեն-ինչ ենթադրություններ են, այդ իսկ պատճառով հղումների հարցը այստեղ նույնպես տեղին չեմ համարում։ Իսկ թե ով է "թելադրել" պայմանները, ես նույնպես ունեմ իմ կարծիքը, բայց այս քննարկման մեջ դա տեղին չեմ համարում և համապատասխանորեն չեմ նշի։
գ․ Այս հարցի առաջին հատվածին պատասխանել եմ, այստեղ միայն կհավելեմ, որ համաձայնագիրը կնքվել է նոյեմբերի 9-ի դրությամբ, երբ արդեն բռնի ուժով այդ չզիջվող տարածքների մի մասը առգրավվել էին։ Հարցի երկրորդ մասի հարցով, կխնդրեմ պեդանտիկ չգտնվել։ Կոնտեքստից ակնհայտ է, որ նկատի եմ ունեցել "Ո՞վ է որոշում, ինչն է համապատասխանում կապիտուլացիա բառի սահմանմանը", ոչ թե "Ո՞վ է որոշում, ինչ է նշանակում կապիտուլացիա"։ Այս երկու հարցերի մեջ կա հսկայական տարբերություն, վստահ եմ կհամաձայնվեք։ Այո՜, կապիտուլացիա բառի սահմանումը տրված է Ձեր կողմից բերված աղբյուրներում, հարցը նրանումն է, արդյո՞ք նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը համապատասխանում է այդ սահմանմանը թե ոչ։
դ․ Այս հարցը համարում եմ երրորդ հարցի ածանցյալ հարց և պատասխանը բերված է նախորդ կետում, միայն կհավելեմ, որ բառերը բացի սահմանումից ունեն իրենց հետ կապված կոնտեքստ։ Ներկայիս ներքաղաքական իրավիճակում, կապիտուլացիա և կապիտուլյանտ բառերը կրում են մի փոքր այլ կոննոտացիա, որը հետևանք է ՀՀ երրորդ նախագահի խոսքերի, որոնց արդյունքում բառը դադարում է լինել բացառապես իր բառարանային իմաստի կրիչ։ Օքսֆորդի բառարանը բնականաբար չի կարող արտացոլել այս փոփոխությունները։
Այս ամենին զուգահեռ, բերում եմ էջի անգլերեն տարբերակից նույն հատվածը, որը ըստ էության նույն իմաստն է արտահայտում՝ առանց գործածելու նման վիճելի և սուբյեկտիվ բառեր ինչպիսին կապիտուլացիան է։ "Pashinyan led Armenia through the 2020 Nagorno-Karabakh War, the most recent and significant outbreak of violence due to the Nagorno-Karabakh conflict between Armenia with the self-proclaimed Republic of Artsakh and its neighbor Azerbaijan. The war, which was ended after 44 days of fighting by a trilateral ceasefire agreement signed by Pashinyan on 9 November 2020, resulted in significant human, material and territorial losses for the Armenian side."
Այս ամենն ամփոփելով, կասեմ իմ վերջնական կարծիքը․ կապիտուլացիա բառը չափից դուրս կոշտ և սուբյեկտիվ գնահատական է այս իրավիճակի համար։ Այո՜, պատերազմի արդյունքները անբարենպաստ էին մեզ համար, բայց Վիքիպեդիան օբյեկտիվ հանրագիտարան է և չեզոքության կաղապարից հետևում է, որ պետք է ավելի օբյեկտիվ ձևով ներկայացնել իրավիճակը։ Իմ կողմից այսքանը, այլևս չեմ մասնակցի քննարկմանը, քանզի գտնում եմ, որ քննարկման հետագա շարունակությունը որևէ դրական հետևանքի չի բերելու։ Հույս ունեմ, որ տեղին կգտնեք իմ մեկնաբանությունները և կձևափոխեք հոդվածը, ավելի օբյեկտիվ սարքելով այն (օրինակ՝ կարելի է հենց անգլերեն տարբերակի թարգմանությամբ փոխարինել)։
Ձեզ լավ օր եմ մաղթում․ ցտեսություն։ Hrachya Asatryan (քննարկում) 17:52, 28 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն արձագանքի համար։ Քանի որ հայտնեցիք քննարկմանն այլևս չմասնակցելու Ձեր մտադրության մասին, ուստի ինքս էլ չեմ շարունակի։ Վերահաստատում եմ նախորդ մտքերս։ Ձեզ նույնպես լավ օր։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 21:37, 28 Նոյեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հոդվածը ըստ ինձ լիարժեք չեզոք է։ Եթե անգամ հաշվի չառնենք նշված հավաստի աղբյուրները տարածաշրջանային և միջազգային, բոլորս քաջ հասկանում ենք իրավիճակը և անվանում ենք իրերը իրենց անվանումով։ Sam Lazarus (քննարկում) 00:25, 21 հունվարի 2023 (UTC)Պատասխանել

Galust Igityan-ի բացած քննարկում խմբագրել

Հոգեբանական վերլուծության տեսակների և մեթոդների մասին կարող եք ծանոթանալ այստեղ՝https://psyera.ru/procedury-i-metody-psihologicheskogo-analiza-deyatelnosti_9000.htm Չի կարելի «հոգեբանի» կողմից գրքի մասին ասված յուրաքանրչյուր միտք ներկայացնել որպես «հոգեբանական վերլուծություն» ։ Հոգեբանական վերլուծությունը բավականին լուրջ ջանք և կարողություններ է պահանջում, ինչպես նաև ունի իր կանոններն ու ձևաչափը, որոնք հղմամբ տեղադրված հոդվածում տեսանելի ու կամ առկա չեն։ Առհասարակ, տեղադրված հոդվածն ու տվյալ «հոգեբանի» հանրային արտահայտած մտքերը լուրջ կասկածներ են հարուցում նրա անաչառության, պրոֆեսիոնալության և առհասարակ ադեկվատության մասին։ Galust Igityan (քննարկում) 14:43, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել

Ուզում եմ նաև շեշտել որ հոդվածը, որին հղում է արված հեռացված է նույնիսկ «yerkir.am» կայքից, հոդվածում բառ անգամ չկա «հոգեբանական վերլուծության մասին» , և չես էլ հասկանում, թե ինչպե՞ս կարող է անգամ «Յերկիր.ամ»-ից հեռացված հոդվածը մնալ Վիկիպեդիայում որպես հղում՝ ինչ-որ երևակայական հոգեբանական վերլուծության։ Առաջարկում եմ նաև քննարկել այս ջնջված հոդվածին հղումով «հոգեբանական վերլուծության» մասին կետեր ավելացրած հեղինակների ադեկվատությունը։ Galust Igityan (քննարկում) 14:57, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Հարգելի Galust Igityan։ Կբացատրե՞ք այս հղումը ինչի՞ համար եք դրել։ Ավետիսյան91 (քննարկում) 15:00, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Խնդրում եմ նաև հանգստություն ցուցաբերել և կառուցողական քննարկում ծավալել։ Ձեր մի շարք ձևակերպումներ դեմ են Վիքիպեդիայի քաղաքականությանը և կարող են հանգեցնել մասնակցային հաշվի հնարավորությունների մասնակից կամ ամբողջական սահմանափակման։ Ավետիսյան91 (քննարկում) 15:06, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Հղումը ՀՀ ԿԸՀ կայքից է, որտեղ ամփոփված են 2021 թվականի ընտրությունների արդյունքները, որոնց մասին գրել եմ հոդվածում։ Չեմ հասկանում, թե ի՞նչը չեք հասկանում։ Galust Igityan (քննարկում) 15:10, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Ձեզ կրկին խնդրում եմ հանգստություն ցուցաբերել և քննարկել երևույթները և ոչ թե խմբագիրներին կամ խմբագիրների ընկալումներն այդ երևույթներին։ Ավետիսյան91 (քննարկում) 15:13, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
«դիզելի գործով» անցնող Սերժ Սարգսյան ձևակերպման համար դրված էր ԿԸՀ կայքը։ Ցույց տվեք ինձ կայքում նան ձևակերպում։ Ավետիսյան91 (քննարկում) 15:14, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Galust Igityan, իմ ադեկվատության հետ ի՞նչ խնդիր ունեք։--Գարդմանահայ (քննարկում) 15:17, 13 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Galust Igityan, ես դեռ սպասում եմ իմ հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար պարզաբանմանը։ Նաև պարզաբանեք Ձեր հետևյալ գրածը՝ «Հարգելի Ավետիսյան91 և Gardmanahay , ինչքան հասկանում եմ դուք անձնական քաղաքական նախասիրություններ ունեք, այնուամենայնիվ, կարծում եմ, որ չի կարելի դրանք խառնել խմբագրումներին։ Այն փոփոխությունները որոնք ես արել եմ դրված են քննարկման, դրանք տրամաբանական և տեսանելի են յուրաքանչյուր ադեկվատ խմբագրի համար։ Ստիպված եմ խնդրել, որ ձեր քաղաքական նախասիրությունները հեռու պահեք Վիկիպեդիայից»։ Այսինքն ի՞նչ «քաղաքական նախասիրություններ» ունեմ, իսկ եթե ունեմ, ապա ինչո՞վ է այն ազդում իմ խմբագրումներին։ Եթե մեղադրանքներ եք հնչեցնում, ապա պարզաբանեք, հիմնավորեք Ձեր ասածը։--Գարդմանահայ (քննարկում) 11:54, 14 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Արդյո՞ք քաղաքական նախասիրության դրսևորում չէ «հոգեբանական վերլուծության» տակ «սղացված» ընդդիմադիր թերթի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ հոդվածին հղումով հատվածի խմբագրումը հետ շրջելը։ Ի դեպ, ինչքան տեսնում եմ առնվազն Ավետիսյան91 խմբագրում է նաև ընդդիմադիր գործիչների/շարժումների մասին հոդվածներ, որտեղ սակայն կասկածելի աղբյուրներին հղումով քննադատական հատվածներ չի ավելացնում, այլ կարծես հակառակը։ Էլ չեմ խոսում այն մասին, որ եթե խոսք է գնում «Ռոբերտ Քոչարյանի կողմից 2021 ընտրություններում Փաշինյանի դեմ պայքար սկսելու դեմ», ապա ինչու՞ է հեռացվում ՓԱՍՏԱԿԱՆ տվյալն այն մասին, որ այդ ընտրություններում Քոչարյանը պարտվեց։ Եթե ավելի կարճ ասեմ, ապա իմ ասածները հիմնավորվում են ձեր երկուսի խմբագրումների պատմությունով։ Galust Igityan (քննարկում) 14:03, 14 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Վերջապես Դուք փորձում եք գալ կառուցողական քննարկումների, ինչի համար շնորհակալ եմ։ Վիքիպեդիայում քննարկում ենք երևույթները, և ոչ թե խմբագիրներին։ «հոգեբանական վերլուծության» մասին ոչինչ չեմ կարող մեկնաբանել, քանզի տեղյակ չեմ ոչ գրքին, ոչ գրքի մասին վերլուծություններին (եթե առկա են)։ Այո, խմբագրում եմ թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր անձանց հոդվածներ։ Իմ վիքիստաժը չներկայացնեմ Ձեզ, բայց վստահաբար կան, ու քիչ չեն Ձեր նշած ընդդիմադիր անձանց հոդվածներում «Քննադատության» բաժիններ, որոնք ինքս եմ ավելացրել թե՛ իրենց իշխանություն եղած ժամանակ, թե՛՝ ընդդիմադիր։ Եվ կարողացել եմ միշտ հիմնավորել։ Տարբեր ժամանակներում տարբեր նորահայտ խմբագիրներ իրենց առաջին վիքիքայլով ինձ հակալևոնական են համարել, հետո՝ հակաքոչարյանական, հետո՝ հակասերժական, հիմա էլ՝ հականիկոլական։ Նորմալ է. գալիս, գնում են։ Եվ ընդհանրապես, դուրս եկեք խմբագրական պրոցեսի հիմքում անձանց քաղաքական ճամբարների բաժանելու սկզբունքից, դա վիքիական չէ։ Այլ հարթակներում փորձեք նման հարցեր քննարկել։ Հիմա Փաշինյանի դեմ «պայքարում հաղթելու» հատվածը հեռացնելու մասին։ Բաժինը ընտրությունների մասին չէ, դրա համար կա «Վարչապետ Փաշինյանի մասնակցությունը տարբեր ընտրություններին» բաժինը, որտեղ կարող եք ավելացնել նոր ենթաբաժին՝ «Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2021)» (այս հոդվածն էլ եմ ես ստեղծել) և գրել թեմայի մասին առաջնային ինֆորմացիան։ Բաժինը քննադատության մասին է, մասնավորապես՝ ՀՀ երրորդ հանրապետության բոլոր ղեկավարների և հոգևոր առաջնորդի կարծիքը Փաշինյանի մասին և նրանց գործունեությունը ընդդեմ Փաշինյանի։ Եվ վերջինը. եթե իմ ստեղծած և Ձեր բնորոշմամբ «ընդդիմադիր» գործիչների հոդվածներում բացթողում եք նկատում և Ձեր իրական նպատակը Հայերեն Վիքիպեդիան զարգացնելն է, ապա ազատ է այդ հոդվածները բարելավելու գործում։ Միայն ուրախ կլինեմ։ Ավետիսյան91 (քննարկում) 15:15, 14 փետրվարի 2023 (UTC)Պատասխանել
Return to "Նիկոլ Փաշինյան" page.