Քննարկում:Միր (հեռուստառադիոընկերություն)

Բարև ձեզ հարգելի ադմիններ: Ռոբերտ Սահակյանց էջում արտաքին հղում ավելացնելիս հանդիպեցի Միր (հեռուստառադիոընկերություն) էջին: Ինչ որ մեկը կարո՞ղ է հիմնավորել, թե ինչու է ռուսերեն «Мир»-ը հայերեն տարբերակում «Միռ»-ի փոխարեն դարձել «Միր»: Ուզում էի վերանվանել, հետո մտածեցի, որ արդեն այդ հարցը ինչ որ տեղ քննարկվել է... --Armenavag (քննարկում) 19:20, 16 Հունվարի 2015 (UTC)

Մեզ կարող է օգնել Արտաշեսը։ --Լիլիթ (քննարկում) 19:23, 16 Հունվարի 2015 (UTC)
Կարծում եմ՝ ր-ով ճիշտ է: Ոչ մի նշանակություն չունի, որ ռուսերենում այդ р-ը կոշտ է հնչում: Հայերենն ունի կանոններ, որոնցով մենք պետք է առաջնորդվենք: Ռ է տառադարձվում ն-ից ու լ-ից առաջ գրվող р-ը (օրինակ՝ Միր, բայց՝ Միռնի), կրկնակ рр-ը, որն ի ձայնավորից առաջ չէ (Մառ, տեռոր, Պյուռոս և այլն /PDF-ի 92, քրքի՝ 182/), գուցե էլի դեպքեր կան, հիմա չեմ մտաբերում: Իսկ որ ր-ով է, կարող եմ նաև մի պաշտոնական փաստաթղթի հղում բերել, որտեղ հստակ ՄԻՐ է գրված: --23artashes (քննարկում) 20:05, 16 Հունվարի 2015 (UTC)

Իսկ իմ կարծիքով «Միռ»-ն է ճիշտ: Պաշտոնական փաստաթղթերը մեզ նման մարդիք են գրել: Դա հեռուստառադիոընկերության անվանում է, հայերենում ռ տառը կա, ինչո՞ւ պետք է դառնա ր: Հայերեննի կանոնները հայերենի համար է: Ձեր բերած օրինանակով դուք ապացուցեցիք, որ ես ճիշտ եմ: Միր և Միռնի բառերը նույն արմատը ունեն ու իմ կարծիքով պետք է գրվեն օրիգինալ լեզվի համապատասխան հայերեն տառերով: --Armenavag (քննարկում) 22:11, 16 Հունվարի 2015 (UTC)

Հարգելի Armenavag: Եթե շարժվենք Ձեր ասածով, ապա մեր լեզվում եղած գրեթե բոլոր օտար բառերի ուղղագրությունը պետք է փոխենք: Չէ՞ որ ռուսները Рязань-ը կարդում են Րիզանյ. եկեք այդպես էլ գրենք, Горбачёв-ը կարդում են Գառբաչյով, ֆրանսիացիներն իրենց մայրաքաղաքը կոչում են Պաղի, ԱՄՆ-ի մայրաքաղաքը անգլերեն Ուոշինգթըն է, և այսպիսի հազարավոր օրինակներ կարելի է բերել: Հիմա ինչ, այս ամենը փոխենք, ինչ է այլ լեզուներում այդպե՞ս է հնչում: Իսկ Ձեր ասած նույն արմատի պահով կարող եմ բերել հետևյալ օրինակները, երբ րն-ից առաջ դառնում է ռ. դա հայերենի կանոններից է. դարձ, բայց՝ դառնալ, հարություն, բայց՝ հառնել: Մենք պետք է շարժվենք մեր լեզվի կանոններով, այլ ոչ այլ լեզուների «թելադրանքով»: Ռուսերենում е-ից, и-ից, я-ից, ю-ից առաջ գրվող р-ն փափուկ է կարդացվում, համապատասխանում է մեր ր-ին, բայց քանի որ մենք բառասկզբում Ր չենք գրում, այդ բոլոր անունները տառադարձում ենք Ռ-ով (Ռեպին, Ռյուրիկ, Ռյազանով, Ռիմսկի-Կորսակով, նույն Ռյազանը, և այլն), և ոչ մի աղետ մինչև հիմա դրա պատճառով չի եղել: :-) --23artashes (քննարկում) 08:04, 17 Հունվարի 2015 (UTC)

Հարգելի 23artashes ես չեմ գրել, որ պետք է գրենք այնպես` ինչպես լսվում է, ընդհակառակը... ես կարծում եմ, որ պետք է գրենք այնպես, ինչպես իրենք են գրում, չէ որ մեր այբուբենը դա թույլ է տալիս: --Armenavag (քննարկում) 11:07, 17 Հունվարի 2015 (UTC)

Իրենք մեկ Р ունեն, և այդ տարբերությունն ընկալվում է ըստ արտասանության: Այսինքն՝ իրենց գրելն այստեղ կապ չունի, և Դուք ըստ արտասանության եք ուզում տառադարձել: Իրենք море-ն էլ, мир-ն էլ նույն р-ով են գրում, բայց մեկը փափուկ են արտասանում, մյուսը՝ կոշտ: --23artashes (քննարկում) 11:14, 17 Հունվարի 2015 (UTC)

Կապ չունի իրենք ինչ ունեն և ինչպես են կարդում: Ես առաջարկում եմ գրել այնպես, ինչպես իրենք են գրում (հատկապես անվանումները...) --Armenavag (քննարկում) 11:23, 17 Հունվարի 2015 (UTC)

Ուրեմն պետք է գրենք Мир: Կիրիլիցայով:--23artashes (քննարկում) 11:32, 17 Հունվարի 2015 (UTC)

Ափսոս, որ եկուսով ենք այս հարցը քննարկում: Ես մնում եմ իմ համոզման, դուք` ձեր... --Armenavag (քննարկում) 11:39, 17 Հունվարի 2015 (UTC)

Որպեսզի մենակ չքննարկեք, հրավիրեմ ևս 2 մասնագետի :) ` Ոսկանյան և Արփինե մասնակիցներին։ --Լիլիթ (քննարկում) 11:53, 17 Հունվարի 2015 (UTC)
Return to "Միր (հեռուստառադիոընկերություն)" page.