Քննարկում:Մարսագնաց

Latest comment: 11 տարի առաջ by Arantz in topic Untitled

Untitled խմբագրել

Անկեղծ ասած, կողմ եմ Մարսագնաց տարբերակին, հայերեն աղբյուրներում այդ եզրը արդեն լայնորեն կիրառվում է, իսկ հրատագնացը (գոնե ըստ Գուգլի), Վիքիպեդիայից բացի ուրիշ ոչ մի տեղ չի հանդիպում։ --vacio 16։19, 6 Հուլիսի 2012 (UTC)

Վայ քո արա (կներեք ֆրանսերենիս համար), բավականին զարմացած եմ: Ու սկզբունքորեն համաձայն... Սակայն եկեք լինենք սկզբունքային: Եթե բոլոր տեղերում փոխում ենք, ապա փոխենք ու այլևս փակենք այս խոսակցությունը: Բոլոր տեղեր ասելով հասկանում եմ Փայլածու, Արուսյակ, Հրատ, Երևակ, Յուպ... վայ չե, Լուսնթագ... Ինչ կասեք? :Ahaik (talk) 03:56, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հա մի բան էլ, խնդրում եմ ակտիվ մասնակցություն քննարկմանը, քանի որ նախատեսում եմ ծավալել այս թեմայի զարգացում... Էնպես որ, եթե քննարկում չլինի, պարզապես մեկ շաբաթից շարունակելու եմ էնպես ինչպես անում էի: Կներեք, բոլոր փոփոխություններն էլ հետ եմ շրջելու: Մեկընդմիշտ պետք է որոշել ու շարունակել (անկեղծ ասած ես կարծում էի որոշված էր) :) :Ahaik (talk) 04:03, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Առաջարկում եմ Մարսագնաց տարբերակը, քանի որ խոսքը պարզապես սարքի մասին է, իսկ մոլորակների անվան դեպքում իհարկե թողնել հայկական անվանումները, ասենք Հրատ և ոչ թե Մարս: -- ERJANIK 04:15, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Առողջ առարկում՝ Եթե մոլորակը Հրատն է, ապա նրա վրայով գնացող սարքը պետք է լինի Հրատագնաց... ինչպես օրինակ լուսնագնաց (Луноход): Ինչպես էք պատկերացնում, մարսագնացները գնան հրատի վրայով? :) Իմ առաջարկությունն է՝ փոխել ամեն տեղ, իսկ ամեն մոլորակի էջում առանձին նկարագրել հայկական տարբերակը, և նրա ծագումը ու օգտագործումը, ու այսուհետ օգտագործել միջազգայնորեն ընդունված տարբերակները և նրանց ածանցյալները: :Ahaik (talk) 06:07, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
կես կատակ կես լուրջ Մարսագնացն էլ կարող է Հրատի վրայով գնալ, եթե ասենք այդ սարքի անունը լիներ օրինակ ասենք զուտ Մարս տառերը իր մեջ կրող մի բան, դա՞ էլ պետք է փոխվեր, (օրինակ` Մարսադրոմ կամ Մարսիպուլամի կամ Մարսելյեզ): Կարողացա՞ հասկացնել ուզածս: -- ERJANIK 06:28, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Մի հատ փոքր ճշտում՝ Մարսագնացը սարքի անուն չի այլ կատեգորիա, ինչպես և Մարսադրոմը... Ինչը չի կարելի ասել մնացած երկուսի մասին, որոնց ծագումնաբանության մասին ինձ մնում է միայն ենթադրություններ անել: Եթե ճիշտ հասկացա ասածդ, ապա այո... պետք է փոխել բոլոր այդպիսի կատեգորիաների անունները: Չնայած այդպիսի շատ բաներ կան նաև այլ լեզուներում, օրինակ՝ ռուսերեն՝ Приземление, օգտագործվում է ցանկացած մոլորակի համար :):
Սակայն տվյալ դեպքում այս Հրատագնաց կատեգորիան վերաբերվում է միայն այս սարքերին, ու միայն այս մոլորակի վրա շարժվելու համար ստեղծած սարքերին: Ու հետևաբար Մարսագնաց, կամ Հրատագնաց:
Ու մի շեղվիր եղբայր... կամ երկուսն էլ փոխում ենք կամ ոչ! :Ahaik (talk) 07:00, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Եթե խոսքը հետևողականության մասին է (Լուսին > Լուսնագնաց, Մարս > Մարսագնաց), ապա կարծում եմ, որ դա ցանկալի է, բայց ոչ պարտադիր։ Համենայն դեպս ինքս կողմնակից եմ մոլորակների միջազգային անունների գործածմանը։ Ավանդական հայկական տարբերակները կարևոր են ավելի շուտ բանասիրության տեսանկյունից, մինչդեռ (հանրա)գիտական տեքստերում առաջինները ավելի հարմար են (միայն մարսագնացը չէ, հազար ու մի աստղագիտական ու ոչ աստղագիտական տերմիններ կան, որոնք ածանցված են մոլորակների անուններից ու դրանք թարգմանելը, վերաթարգմանելը նպատակարհարմար չէ)։ Վերցնել օրինակ «մարսեցին», կարող ենք դա «հրատեցի» թարգմանել, բայց դրանով միայն կհեռացնենք հանրագիտարանը ընթերցողից։ --vacio 07:20, 7 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել

Հա, հասկացա, շնորհակալություն որ մանրամասնեցիր հարգելի Ahaik, եթե կատեգորիա է, ապա դա այլ հարց է, որի դեպքում ձեռնպահ եմ։ Սարքի դեպքում նույն կարծիքին եմ։ Ընդհանուր վերցրած կողմ եմ հայերեն անվանումներին, բայց սա խիստ կարծիք չի, թեթև կարծիք է։ Որպես էական կարծիք կասեմ, որ արա այնպես, ինչպես Դու ես ուզում եղբայր։ Դու հաստատ ավելի ես գրագետ աստղագիտության հարցերում քան թե ... ։-- ERJANIK 07։24, 7 Հուլիսի 2012 (UTC)

Ժողովուրդ ջան, կարծես բոլորս էլ համաձայն ենք փոխելու? Երջանիկ ջան, խնդիրը նրանում չի որ ես լիքը այս ամենի մասին կարդացել եմ, այս հարցը բոլորիս որոշելու հարցն է... Լավ, կարծում եմ եթե մարդ բան չասի ես կսկսեմ փոխել ընդունված միջազգային տարբերակների... Կարծում եմ բոտով չի լինի, քանի որ շատ պահեր կան, որոնք պարզապես չեն բռնվի բոտով։ Մերսի, սպասում եմ ևս 1 օր ու փոխեմ ։) ։Ahaik (talk) 13։23, 7 Հուլիսի 2012 (UTC)

Հարգելի Ahaik, կոնկրետ ասա ինչեր պետք է ուղղվեն, ես կարող եմ մի բոտով ուղղել հոդվածի միջի տվյալները, հոդվածի անունները ոչ։ -ERJANIK քննարկում: 10։06, 9 Հուլիսի 2012 (UTC)

Երջանիկ ջան, ես արդեն համարյա վերջացնում եմ, համ էլ մի անգամ ևս վրայով անցնում եմ... լիքը վրիպակներ եմ ուղղում ։) Շնորհակալություն առաջարկության համար ։Ahaik (talk) 10։53, 9 Հուլիսի 2012 (UTC)

Նախ, երբ տեսել էի «հրատագնաց»-ը ինձ այդ բառը շատ դուր եկավ։ Փաստորեն շուտ էի ուրախացել։
Ինչը էլ ավելի վատ է, և մտահոգող, ինչը ես ուզում եմ ֆիքսել՝ եթե անցյալ քննարկման ժամանակ, մենք փորձում էինք գտնել պատասխանը դասարգեքերում, հանրագիտարաններում, նայելով համացանցում օգտագործմանը և այլն, ապա այս անգամ, որոշում է կայացվել, 2 օրում, զուտ 3 հոգու անձնական կարծիքի հիմման, առանց աղբյուրներին հղվելու փորձի անգամ։
Փաստացի, միակ բանը, որի հետ ես համաձայն էի այս ամեն ինչի մեջ, դա այն էր, որ պետք է հետևողական լինել, և հրատագնացը, կարծում եմ դրան համապատասխանում էր։--Ալեքսեյ a.k.a. Xelgen քննարկում 22:19, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Նոր եմ տեսնոււմ: Ամեն դեպքում արի «Հրատը» թողնենք որպես անուն, ոչ անվանում, Հրատագնացը հիշեցնում է վիշապին հաղթող դիցաբանական կերպար: (պարզ էր, պարզ չէր չգիտեմ, ну ты меня понял) Arantz (talk) 22:32, 9 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Xelgen եղբայր, մի մտահոգվիր: Խնդիրը նրանում է, որ «հրատագնացը» միակ դեպքը չէ, կան բավական շատ բառեր որոնք կարող են խճճել մարդկանց, օրինակ՝ հրատեցի, հրատյան, լոուսնթագային, և այլն: Ամեն դեպքում, բոլոր փոփոխությունները կարող են հետ շրջվել հեշտությամբ: Առաջարկում եմ՝ Խորհրդարանում բացել քննարկում այս թեմայով: Մինչև թեմայում քննարկումը չավարտվի ես նպատակահարմար չեմ գտնում ինչ որ բան անել, քանի որ իմ արած փոփոխությունների 90% վերաբերվում են քննարկվող եզրերի օգտագործմանը, ու անել մի բան հետո փոխել չեմ ուզում:

Եկեք քննարկենք, բայց մի խնդրանք, որ այս քննարկումը վերջնական լինի։ Հարգանքներով ։Ahaik (talk) 03։29, 10 Հուլիսի 2012 (UTC)

Return to "Մարսագնաց" page.