Արդյոք, ըստ ՎՓ:ՏԱՌ-ի չպե՞տք է լինի «Վինդոուս»։ --vacio 09։10, 28 Հունվարի 2012 (UTC)

Մեր բոլոր հոդվածներում Վինդոուզ է։ Եթե ճիշտը քո ասածն է, ապա բոլոր տեղերում է պետք փոխել։--Bekoքննարկում 09:22, 28 Հունվարի 2012 (UTC)
Այո, նկատի ունեմ բոլոր հոդվածներում։ Ըստ տառադարձության կանոնների դա է ճիշտ ձևը, սակայն եթե Վինդոուզը արդեն ընդունված գործածություն է և հարազատ է հնչում, եթե այն արդեն ընդգրկված է բառարաններում, այդ դեպքում գուցե պետք է հիմք ընդունենք գործածելիությունը, ոչ թե տառադարձության կանոնները։ Մի քիչ էլ մեր նախընտրության հարցն է։ Դուք ի՞նչ եք կարծում։ --vacio 09:31, 28 Հունվարի 2012 (UTC)
Ըստ տառադարձության կանոնների պետք է ս հնչի, բայց գուգլով փնտրեցի և 4 910-ը ընդդեմ 987 էր՝ օգուտ Վինդոուզի։--Bekoքննարկում 12:24, 28 Հունվարի 2012 (UTC)
Ուղեցույցում էլ նշվում է որ «բացառություն են արդեն լայն տարածում գտած [...] բառերը»։ Chaojoker (քննարկում) 03:00, 24 Հունվարի 2013 (UTC)
Հետաքրքիր է, ինձ մոտ Վինդոուսը ավելի շատ արդյունք է բերում (1.640 vs. 1.150)։ Որոնելիս ես նշել եմ, որ միայն հայերեն էջերը բերվեն, գուցե դա է տարբերության պատճառը։ Թեև ես էլ այն տպավորությունն ունեմ, որ Վինդոուզը զգալիորեն ավելի գործածելի է, քան Վինդոուսը։ --vacio 07:15, 24 Հունվարի 2013 (UTC)

Որքանո՞վ է ճիշտ Windows անվանումը գրել հայատառ խմբագրել

Խնդրում եմ քննարկել, թե որքանով է ճիշտ Windows անվանումը գրել հայատառ, քանզի այն ոչ միայն անվանում է, որը էստ էության սխալ է հայատառ գրելը, այլև գրանցված ապրանքային նշան է, տարբերանշան (logo): --GrigorGB (քննարկում) 20:20, 2 Հոկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Xelgen ջան, կարծեմ նման քննարկում նախկինում էլ եղել է, չէ՞։ — Ջէօ () 12:32, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Սկսենք հասկացողությունների մեջ կողմնոշվենք՝ Պատկերանիշը (լոգոտիպը) գրաֆիկական հասկացողություն է, և ոչ դատարկ տեքստային։ Եվ մեր մոտ այն չի փոխվել։ Հայաստանի օրենքները չեն պարտադրում փոխել պատկերանշանը տեքստային մասը, ի տարբերությւոն մեր հարևան և սեփական գրային համակարգ ունեցող Վրաստանի կամ Պարսկաստանի, որտեղ նաև պատկերանիշի տեքստային մասը պարտադիր պետք է լինի այդ երկրների լեզվով։ Սակայն եթե Մայքրոսոֆթը հայերեն գրաֆիակական նշան ստեղծի, անշուշտ կօգտագործենք։ Իսկ մնացած ամեն ինչը, այդ թվում անվանումները, և ապրանքային նշանները տարադարձվում են հայերենի ներկայիս կանոններով, և հայերենի նախորդ բոլոր կանոններով ու ավանդույթներով, նախորդ բոլոր հանրագիտարաններում և ներկայիս բոլոր պաշտոնական թղթաշրջանառության մեջ (տես սա)։ Այնպես որ սխալ է, հայերեն տեքստում գրել ինչ–որ բան ոչ հայերեն։ Դա սխալ է անգամ տեխնիկապես եթե չի գործածվում հատուկ կաղապար։ Իսկ հակառակն ճիշտ կարող է թվալ կամ ռուսերենի կաննոները հայերենում ակնկալելու, կամ էլ մեր ԶԼՄ–ների պատճառով, որոնք գրում են հայերեն տեքստի մեջ շատ անգլերեն բառեր, որ տրանսլիտով որոնողները տեսնեն իրանց հոդվածները։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:20, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Պետք է նշել, որ Windows բառը լատինատառ գրելը չի կարելի համարել տրանսլիտով գրել, քանզի բառը ի սկզբանե լատինատառ է (անգլերեն բառ), այլ ոչ թե ինչ-որ այլ լեզվով բառ, որը լատինական տաեռրով տրանսլիտով է գրված: Բազմակի տարակարծություններից, բանավեճերից և թյուրիմացություններից խուսափելու համար առաջարկում եմ որպես հոդվածի անուն օգտագործել երկու լեզուներով տարբերակները. օրինակ այսպես՝ Windows (Վինդոուզ): Սա իմ կարծիքով կօգնի զերծ մնալու այս անվերջ տարակարծություններից:--GrigorGB քննարկում 20:55, 15 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
«Տրանսլիտը» վերաբերվում էր միայն հայկական ԶԼՄ–ներում առատ, իսկ քանի դեռ գործում էր նաև «թաքուն» լատինական այբուբենով բառերի գործածումը, «տրանսլիտով» որոնողների համար։
Ձեր առաջարկի մասով, հոդվածի անվան մեջ միանգամից 2 լեզու գործածելը համ երկար, տգեղ է, համ ըստ ինձ նպատակին չի ծառայում, միակ առավելությունը «այնքան որ 2–ն էլ լինեն ու ոչ ոք չնեղանա»։ Բայց թե Windows, թե Վինդոուզ էջերը գոյությւոն ունեն և նույն տեղն են տանում։ Վերհաղումների մեխանիզմը մեզ թույլ է տալիս հեշտ գործածել բոլոր հնարավոր տարբերակները, օրինակ Ուինդոուզ կամ Վինդովս էլ կարող ենք ավելացնել, եթե դրանք տարածված լինեն, կամ իմաստալից։ Բուն հոդվածի ամենասկզբում թավատառ արժի անել թե հայերեն թե բնագիր տարբերակը, նման դեպքերում։ Իսկ այլ հոդվածներում նման բառեր գործածելիս, կարծում եմ միշտ արժի առաջին գործաման ժամանակ նշել փակագծերում բնօրինակ լեզվով անվանումը «այսինչ ծրագիրը աշխատում է Վինդոուզ (անգլ.՝ Windows) օպերացիոն համակարգով»։ Հետագա նշումներում կարծում եմ կարիքը չկա, բայց եթե ծավալուն հոդված է, կարելի է մի քանի անգամ տալ բնագիր անվանումը։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 07:29, 16 Նոյեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Մայքրոսոֆթ Վինդոուզ" page.