Այս հոդվածը ստեղծվել է Վիքիընդլայնում նախագծի շրջանակներում։

Անվանման ճշգրտում խմբագրել

Մայնի Ցել անվանումը (ու նույն կերպ կազմված գերմաներեն բոլոր տեղանունների անունները) իմ կարծիքով սխալ է։ Պետք է լինի հենց գերմաներեն Ցել ամ Մայն։ Կամ եթե հայերեն ենք թարգմանում՝ Ցել Մայնի մոտ (վրա), որովհետև am-ը պատկանելիություն չի ցույց տալիս, այլ կողքին/մոտ գտնվելու իմաստն է արտահայտում։ --Դավիթ () 15:59, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Սկզբում կազմում էինք Ցել Մայնի վրա տարբերակով, բայց Արտաշեսն ասեց որ հայերենում գրում ենք Մայնի Ցել տարբերակով, օրինալ Դոնի Ռոստով։ Քննարկումը հիմա գտնեմ, չեմ հիշում որտեղ էր։ -◙Beko (քննարկում) 16:03, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Լավ, մերսի --Դավիթ () 16:07, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Քննարկումը երևի սա էր։ Երևի իմաստ ունի չթարգմանել քաղաքների անունները, այլ տալ նրանց անուններ մայրենի լեզվով. Ստրատֆորդ օն Էյվոն, Նյու Յորք, Ուստի նադ Լաբեմ, Կրունգդթեփմահանախոն Ամոնրատտանակոսին Մանիհթարյութտայա Մահադիլոլոկփոպ Նոփպարատրատչաթհանիբուրիրոմ Ուդոմրաթչանիուետմահասաթան Ամոնփիմանաուատանաթիտ։ Իհարկե բացարությամբ կայունաց անուններին, օրինակ. Դոնի Ռոստով։ - Kareyac (քննարկում) 17:13, 3 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

։Ես էլ եմ համաձայն Ցել Մայնի վրա տարբերակին, բայց բոլոր նման անվանումները ենթարկվել են անվանափոխման հարգելի Արտաշեսի կողմից։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:21, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

Քաղաքը գետի վրա չի կարող լինել, քաղաքը կառուցում են գետի ափին: Վրա ձևը հայերենին խորթ է, ռուսները գրում են Ростов-на-Дону, Франкфурт-на-Майне և այլն (գուցե այլ լեզուներում էլ կա նման մի բան), բայց հայերենի համար դա ընդունելի չէ: Տարիներ ի վեր մեր հանրագիտարաններում, տեղեկագրքերում, քարտեզներում կիրառվում են Մայնի Ֆրանկֆուրտ, Դոնի Ռոստով և այլն: Ի՞նչ կարիք կա նոր բան հորինելու և ամեն ինչ բարդացնելու: Ունենք կաղապարը, դրանով էլ պիտի շարժվենք: --23artashes (քննարկում) 19:29, 4 Դեկտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Մայնի Ցել" page.