Վիքիպեդիայի քննարկում:Նախագիծ 10.000 հոդված/Տերմիններ և տառադարձում

Ձայնավորներ և երկհնչյուններ խմբագրել

-ья խմբագրել

Ինչպե՞ս տառադարձել -ья՝ յա, իա թե՞ իյա, օրինակ՝ Адьянов․ Lilitik22 20։59, 5 Հունվարի 2012 (UTC)

Լիլիթ, վստահ չեմ, կփորձենք վաղվա ընթացքում ճշտել։ Ձեզ մոտ որևէ տարբերակ լրացրեք ու դաշտը դեղին ներկեք։ --vacio 21:02, 5 Հունվարի 2012 (UTC)
Տառադարձված միայն Իլիա և Էսկադրիլիա բառերը գտա, բայց համացանցում երկու տարբերակն էլ և յա և իա կա։ Իա տարբերակը կարծես ավելի շատ է և ճիշտ։--Bekoքննարկում 21:07, 5 Հունվարի 2012 (UTC)

Малая Вишера > Մալայա Վիշերա, թե Փոքր վիշերա խմբագրել

Малая Вишера-ն թարգմանվում է՝ Մալայա Վիշերա, թե այնուամենայնիվ Փոքր Վիշերա։ Չէ որ ոչ միշտ է, որ կարելի է այդպես ուղիղ, ռուսերեն ասած՝ "топорно", թարգմանել, բնակավայրերի անվանումները։ Hayk S 22։44, 5 Հունվարի 2012 (UTC)

Նույն է կարելի է ասել Старое Рахино-ի թարգմանության մասին: Старое Рахино-ն թարգմանվում է` Ստարոյե Ռախինո, թե այնուամենայնիվ Հին Ռախինո: Ինձ թվում է, որ երկրորդ տարբերակը ավելի ճիշտ է: Hayk S 23:01, 5 Հունվարի 2012 (UTC)
Ինչքան գիտեմ հատուկ անունները չեն թարգմանվում: SusikMkr 03:29, 6 Հունվարի 2012 (UTC)
Ոչ, հաստատատ չեն թարգմանվում, չհաշված արդեն ընդունված բացառությունները։ Օրինակё Ростов-на-Дону-ն Դոնի Ռոստով, կամ Нахичевань-на-Дону-ն Նոր Նախիջևան։ Բայց պետք է թարգմանել, եթե посёлок Ленина, ապա բնբականաբար ոչ թե Լենինա ավան, այլ Լենինի անվան (իմ ցուցակում կար այսպիսի անուն՝ Ленина), կամ поселок Ьаяковского-ն Մայակովսկու անվ․ ավան։ Իսկ Մալայա Զեմլյան, հենց այդպես, այլ ոչ թե Փոքր երկիր։--Bekoքննարկում 09:12, 6 Հունվարի 2012 (UTC)
Իսկ ինչպե՞ս թարգմանել " 1-й Россошинский "։ Առաջին Ռոսսոշինսկի թե՞ Պերվի Ռոսսոշինսկի։ Lilitik22 11:22, 6 Հունվարի 2012 (UTC)

Դամիլով թե Դանիլով խմբագրել

Արդյոք Данилов-ը թարգմանվում է Դամիլով։ Իմ կարծիքով պետք է լինի Դանիլով։--ԱրամՎան 12։34, 7 Հունվարի 2012 (UTC)

Հավանաբար վրիպակ է, խնդրում եմ ուղղես։ --vacio 12:35, 7 Հունվարի 2012 (UTC)

Սխալներ խմբագրել

Այսքան տառադարձության մեջ տարբեր բնույթի բնականաբար սխալներ կլինեն։ Նախագծի (և ոչ միայն) մասնակիցներին խնդրում եմ ակնհայտ սխալները նկատելուն պես անմիջապես ուղել։--Bekoքննարկում 12։49, 7 Հունվարի 2012 (UTC)

Նշեմ նաև որ սխալ կա տեղկեաքարտում` հիմնադրման տարու փոխարեն պիտի լինի հիմնադրման թվական:--ԱրամՎան 08:04, 12 Հունվարի 2012 (UTC)
Շնորհակալություն, իսկապես սխալ է։ Կուղղեմ։ --vacio 12:03, 12 Հունվարի 2012 (UTC)

(Сельское) поселение խմբագրել

Իմ կարծիքով՝ поселение-բնակավայր:SusikMkr 19:14, 10 Հունվարի 2012 (UTC)
Ռուսերեն Վիքպեդիան поселение բացատրում է որպես «вида муниципальных образований в России» (համայնքային կազմավորման տեսակ Ռուսաստանում), իսկ сельское поселение «один или несколько объединенных общей территорией сельских населенных пунктов (посёлков, сёл, станиц, деревень, хуторов, кишлаков, аулов и других сельских населенных пунктов).»։ Եթե համոզված եք, որ սխալ է գյուղական համայնք, կարող ենք ուղղել, քանի դեռ չենք սկսել համայնքները/բնակավայրերը։ --vacio 20:12, 10 Հունվարի 2012 (UTC)
Վաչագան ջան, ռուսաց լեզվի և հայոց լեզվի իմ զգացողությամբ համայնքը դա մարդկանց խմբի մասին է՝այսինքն Община, իսկ поселение-ն դա բնակեցնելու, բնակավայրի հետ կապ ունի: Վաղը կարող եմ մի անգամ ևս ճշտել ռուս բարեկամներիցս:SusikMkr 21:19, 11 Հունվարի 2012 (UTC)

ԱՄՆ շրջաններ խմբագրել

Ի՞նչ եք կարծում շրջանների անվանումները ուղղական թե՞ սեռական հոլովով պետք է լինեն։ Անգլերենում կարծես թե միշտ ուղղական հոլովով են (օր. Apache County և ոչ County of Apache)։ Կամ գուցե «շրջանը» դնենք փակագծերի մե՞ջ։ Մի խոսքով այս երեք տարբերակներից մեկը պետք է ընտրենք.

  1. Ապաչ շրջան, կամ
  2. Ապաչի շրջան, կամ
  3. Ապաչ (շրջան)։ --vacio 15։39, 19 Հունվարի 2012 (UTC)
Իմ կարծիքով պետք է լինի Ապաչի շրջան: Օրինակ հայերենում Սյունիքի մարզ, իսկ անգլերենում Syunik Province: Ինչքան հասկանում եմ անգլերենում միշտ էլ ոււղական հոլովով են թողնում, սակայն հայերենում այն դառնում է սեռական հոլով:--Armenia Magna 16:15, 19 Հունվարի 2012 (UTC)
Ես նույնպես կողմ եմ վերը նշված տեսակետին:--Արամ-Վան 16:17, 19 Հունվարի 2012 (UTC)
Շնորհակալություն արձագանքների համար։ Այնուամենայնիվ մեկ նկատառում էլ... Քանի որ հոդվածները կաղապարով եմ հավաքելու, հնարավոր է, որ սեռական հոլովի հետ խնդիրներ ծագեն (ասենք Կուլումբիանայի շրջանի փոխադրեն ստացվի Կուլումբիանաի շրջան)։ Գուցե գերադասություն տանք երրկորդ տարբերակի՞ն, այսինքն շրջանը փակագծերի միջև, ինչպես օրինակ շատ այլ դեպքերում ենք արել (հմմտ. Ավեյրու (շրջան)։ --vacio 16:43, 19 Հունվարի 2012 (UTC)
Իմ կարծիքով երրորդ տարբերակը նույնպես կարելի է օգտագործել:--Արամ-Վան 16:49, 19 Հունվարի 2012 (UTC)
Քանի որ հոդվածները կաղապարով պիտի հավաքվեն, ես էլ եմ կողմ երրորդ տարբերակին: --Lilitik22 18:01, 19 Հունվարի 2012 (UTC)
  1. Եթե ես չեմ սխալվում հայերեն պետք է տառադարձել առանց գծիկի, որը նույնիսկ անգլերենում չկա՝ Սենտ-Կլեր շրջան (կարծում է պետք է ընդհնարապես Սենթ Քլեր կոչվի։)։
  2. Եվ երկրորդը։ Արդյ՞ոք ճիշտ է անվանում-ի շրջան ձևը (օրինակ՝ Քլարկի շրջան (Արկանզաս))։ Ի դեպ, պետք չե ամեն վերնագրում ավելացնել փակագծերում նահանգի անվանումը, եթե դա անհրաժեշտ չե։--Պանդուխտ 14։23, 24 Հունվարի 2012 (UTC)
  3. Միգուցե ավելի ճիշտ կլինի գրել Կալիֆորնիա, ոչ թե Կալիֆոռնիա?--Պանդուխտ 19։46, 24 Հունվարի 2012 (UTC)
Իմ ձեռքի տակ եղած բառարաններում Կալիֆոռնիա է (այդ թվում Հ. Գրգեարյանի Աշխարհրագրական անունների բառարանում)։ --vacio 19:51, 24 Հունվարի 2012 (UTC)
Պանդուխտի առաջին երկու հարցերին։ (1) Գծիկի հարցը երևի պետք է ճշտել, իսկ նշված օրինակը ըստ տառադարձման ուղեցույցի պետք է Սենտ(-)Քլեր լինի։ (2) Մասնակիցների մեծամասնությունը ավելի նախընտելի համարեց սեռական հոլովը (տես վերը), ես ինքնս այդքան էլ վստահ չեմ, թե որն է ավելի նախընտրելի։ Իսկ փակագծերի մեջ նահանգը նշվում է, քանի որ հոդվածի վերնագիրը ավտոմատ է ստեղծվում։--vacio 20:02, 24 Հունվարի 2012 (UTC)
Ճշտեցի, պետք է առանց գծիկի լինի (Սենտ Քլեր)։ --vacio 20:05, 24 Հունվարի 2012 (UTC)
Հարց. իսկ այդ տառադարձման կանոնները ո՞րտեղից են, արդյ՞ոք դա հեղինակավոր աղբյուր է:
Առաջարկում եմ վերանայել անվանման ձևը: Եթե նահանգի անվանումը այժման բոտի համար անպայման պետք է նշել, ապա կարծում եմ որ լավագույն տարբերակն է՝ «Սենտ Քլեր շրջան (Ալաբամա)»:
Ի դեպ, երևի զանգվածային սխալ է տեղի ունեցել, համեմատեք հոդվածի անվանումը և բովանդակությունը՝ Շելբի շրջան, Սենտ-Կլեր շրջան...--Պանդուխտ 20:26, 24 Հունվարի 2012 (UTC)
Ճիշտ ես նկատել, Ալաբաման փորձնական էր, որոշ սխալներ կար, դրանք դեռ կուղղվեն։ Ինչ վերաբերում է անվանաձևին, շատ ուրախ կլինեմ եթե այլ մասնակիցներ էլ արձագանքեն։ --vacio 20:29, 24 Հունվարի 2012 (UTC)
Հարգելի բարեկամներ, Պանդուխտի վերևի գրառումից հետո փորձեցի նորից ճշտել, շրջանի որ հոլովն է ավելի ճիշտ և պարզեցի, որ լրատվամիջոցները գրեթե միշտ օգտագործում են ուղղական հոլովը (մի քանի օրինակներ այստեղ)։ Եթե մենք հետևենք լրատվամիջոցների օրինակին, ապա ամենաընդունելի տարբերակը, ստացվում է, պետք է լինի Ապաչ շրջան (Արիզոնա) ձևը։ Ինչ վերաբերում է, Պանդուխտի առաջարկին՝ փակագծերի մեջ, դրան այդքան էլ հարմար լուծում չգտա, քանի որ անգլերենում վերնագրի մեջ նահանգի անունը նշվում է, իսկ հայերենում դա չանելուն դժվարացնում է այն, որ նույն անունով շրջաններ հանդիպում են տարբեր նահանգներում։ --vacio 15:04, 27 Հունվարի 2012 (UTC)
Return to the project page "Նախագիծ 10.000 հոդված/Տերմիններ և տառադարձում".