Քննարկում:Ղաբուռ

Latest comment: 5 տարի առաջ by Որոտ

Այս հոդվածը ի սկզբանե խմբագրել էի ես, սակայն հետագայում ավելացվել է «Ղաբուռ ընդհանուր բնութագիր» հատվածը, որը ոչ թե հանրագիտարանային կարելի է համարել, այլ ավելի շատ հիշեցնում է կոլխոզի նախագահի զեկույցը կոմունիստական կուսակցության համագումարում: Ի՞նչ է նշանակում - գյուղում ապրում են 42 անչափահաս, 80 թոշակառու, մշտական աշխատող 16 մարդ, աշխատունակ տարիքի 250 մարդ, 450 գլուխ Խ. Ե. Ա., 800 գլուխ ոչխար և այլն, և այլն: Սա ինչպե՞ս հասկանալ, ո՞ր օրվա կամ ժամի տվյալներն են: Այնպես է գրված, կարծես այդ թվերը փոփոխական չեն և հավիտյանս այդպես էլ մնալու են: Մի՞թե այս մարդիկ ոչխար չեն մորթում, կամ որևէ մեկը նոր աշխատանք չի գտել, կամ աշխատանքից չի ազատվել, կամ որևէ թոշակառու չի մահացել, կամ մի՞թե այդ 42 անչափահասները այդպես էլ անչափահաս մնացին... Ես խնդրում եմ վիրավորական որևէ դիտարկում չընկալել գրածիս մեջ, քանի որ նման միտում չունեմ, այլ ուզում եմ ասել, որ Վիքիպեդիան գյուղագրությամբ զբաղվելու ասպարեզ չէ, սա հանրագիտարան է, որտեղ պետք են գյուղին վերաբերող առավել կարևոր համառոտ տեղեկությունները: Իսկ անասունների գլխաքանակով միայն ԽՍՀՄ-ի օրոք էին զարմացնում - պլանը գերակատարելու առումով...--Որոտ (քննարկում) 16:39, 22 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, շնորհակալություն տեղեկացնելու համար։ Հոդվածը բերեցի նախնական տեսքին, քանի որ բացի Ձեր նշած ոչ հանրագիտարանային հատվածներից, ավելացրած մյուս մասերն անաղբյուր էին։ Խնդրում եմ այսուհետև նման կարգի ակնհայտ դեպքերում ինքնուրույն շտկել հոդվածները։ Դուք նույնպիսի իրավունքներ ունեք Վիքիպեդիայում, ինչպես բոլոր խմբագիրները։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 18:36, 22 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն հարգելի 23artashes, Ձեր խորհուրդը անպայման հաշվի կառնեմ:--Որոտ (քննարկում) 11:35, 23 Մարտի 2019 (UTC)Պատասխանել

Return to "Ղաբուռ" page.