Քննարկում:Հիպոլիտ Տեն

Latest comment: 14 տարի առաջ by Ashot Gabrielyan

Անունը ոչ թե Հիպոլիտ է, այլ՝ Իպոլիտ։ Ֆրանսերենում բառասկզբում H (հաշ) տառը չի արտասանվում։ Ashot Gabrielyan 18։14, 15 Նոյեմբերի 2009 (UTC)

Ձեռքիս տակ «Գեղարվեստի փիլիսոփայություն» գիրքն է և Հանրագիտարանը, երկուսն էլ «Հիպոլիտ» տարբերակն են տալիս։ Միայն թե գրքում «Հիպպոլիտ»-ը՝ երկու «պ»-ով։ Կարծում եմ որ երկու աղբյուրն էլ պետք է որ ճիշտ լինեն։ Հաշվի առնելով Իպոլիտ տարբերակը հղում տվել եմ։ --beko 18:23, 15 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
«Գեղարվեստի փիլիսոփայություն» գիրքը այժմ ինձ մոտ չէ, բայց երկու «պ»-երի առկայությունը հավանաբար ռուսերենից թարգմանության արդյունք է։ Ֆրանսերենում, որտեղ կրկնակ բաղաձայները շատ են, բոլոր կրկնակ բաղաձայները հայերենում ներկայացվում են մեկով։ Իսկ հաշ-ը ոչ միայն բառասկզբում չի արտասանվում, այլ հ հնչյունը ընդհանրապես չկա ֆրանսերենում։ h-ն պարզապես օգնում է, որ ph, th միասնությունները ֆ և թ կարդացվեն։ Հանրագիտարաններում լեզվական տառադարձությունների բազմաթիվ սխալ օրինակներ կան, որի պատճառը ռուսերենից կամ անգլերենից պատճենելն է կամ տվյալ լեզվի չիմացությունը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստ Henry-ն իրավամբ մենք կոչում ենք Անրի, քանի որ հ-ն չի արտասանվում, իսկ en երկհնչյունը ֆրանսերենում ան է կարդացվում։ Համենայնդեպս սխալ տառադարձությունները հիմա այնքան շատ են, որ շատերը արդեն դարձել են օրինաչափություն։ Ashot Gabrielyan 18:48, 15 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Իսկ Hugo-ն ինչպե՞ս է ֆրանսերենում կարդացվում։ Տրված է [yˈɡo]։ Արդյոք այդ դեպքում էլ ե՞նք սխալ տառադարձության ետևից գնացել։--beko 20:29, 15 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Դա հենց այն սխալ ձևերն են, որոնք օրինաչափություն են դարձել։ Թեպետ այստեղ մի նրբություն էլ կա։ Ֆրանսերենը լատիներենի ժառանգորդներից է, իսկ լատիներենում հ-ն կա։ Այսինքն` ֆրանսերենում հ-ն փոխանցվել է լատիներենից, չնայած ֆրանսիախոսների հնչյունական ապարատում այդ հնչյունը արդեն վերացել է, ինչպես ասենք արևմտահայերը պ, կ, տ, ծ, ճ հնչյունները չեն օգտագործում, թեպետ ժառանգություն են ստացել գրաբարից։ պ տառի դեպքում կարդում են բ, կ-ի` գ, տ-ի դ, ծ-ի ձ և ճ-ի ջ։ Փաստորեն այս տառերը գրվում են, բայց չեն կարդացվում։ Արշակ Չոպանյանը արևմտահայերը կարդում են Չոբանյան, սակայն մենք այն ընդունում ենք նույնությամբ և արտասանում ենք Չոպանյան։ Ashot Gabrielyan 21:07, 15 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Return to "Հիպոլիտ Տեն" page.