Հոդվածի հեղինակը որտղի?ց է վերցրել այս միտքը. <Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրվում է շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ (ա)-ի որդին է։ Հայ (ա) ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը:։

  • Չհամարակալած ցանկի տարր

Հայերենում չկա նման անկապ միտք՝ <Նախաքրիստոնեականում չէր ասվում>: Այդ որն մեկն է գնացել Նախաքրիստոնեակա դարաշրջան, որ դեռ մի բան էլ պնդում է, թե մինչ 4-րդ դարը ,չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով>; Եթե հեղինակը կարդացել է Խորենացի, Սեբեոս, Ագաթանգեոս, Բյուզանդ՝ պիտի գիտենար՝ որ իմացել, նույնիս՝ լավ էլ իմացել են...

  • Չհամարակալած ցանկի տարր

Ակնհայտ է հոդվածագրի ատելությունը հայ ժողովրդի վաղնջական պատմության էջերի՝ Խորենացու և Սեբեոսի նկատմամբ, և սերը հայատյաց Դյակոնովի նկատմամբ:
Հակառակ դեպքում, հոդվածագիրը պարտավոր էր բազմաթիվ աղբյուրների կողքին հիշատակել

  • Չհամարակալած ցանկի տարր

Մ. Խորենացու՝ Հայաստանի Արմենիա անվանակոչելու՝ Հայկյան Արամ Ա Մեծը հետ կապված, եթե ոչ պատմագրությունը, գոնե՝ ավանազրույցը:
Էլ շատ վրիպումներ կան, սակայն դրանց թիվը այքան շատ են, որ հրաժավեցի <խմբագրելու> մտքից, ուշադրություն հրավիրելով էական և սկզբունքային այս հարցի վրա:
Հեղինակին խորհուրդ կտայի ուսումնասիրել նույնանուն ռուսերեն Վիքի հոդվածը:
Պարոն խմբագիր,- այս հոդվածը՝ հայ ժողովրի անձնագիրն է, և չէր կարելի այսպես մոտենալ այս խնդրին: Ճիշտ կլինի, որ այն գրելու պատվեր տալ հիմնահարցին գերազանց տիրապետող լեզվաբան, պատմագետ, հայագետ Բան. գիտ, դոկտոր Ալբերտ Մուշեղյանի մակարդակի մասնագետի: Ս.Ամարյան 02 08 2014

15 08 2014 Ս. Ասմարյան: Հինեբրայական (հրեական) ավանդություն բաժնում՝Գրի է առնվել Հովսեպոս Փլավիոսի (Ք.ա. I – Ք.հ. I դդ.) «Հրեական հնախոսության» էջերում։ Հաղորդման համաձայն՝ «Ուրոսը հաստատեց Հայաստանը»։ Ս.Ասմարյան: Փլավիոսի քաղվածքը պետք է մեջբերել ամբողջությամբ, և ոչ թե ընտրովի: Ուրուսի հայրը Արամն է: Ինչու է անտեսված Արամի անունը...

Ներկայումս ընդունված տեսակետը[խմբագրել] Ըստ ներկայումս ընդունված և ամենատարածված տեսակետի հայ ժողովուրդը բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռևս Հայասա-Ազզիի և Արատտայի ժամանակներից։
Ս.Ասմարյան: Հայկական լեռնաշխարհում հայկական ցեղախբերը բնակվել են 6-4-րդ հազարամյակներից, վկան Մեծամորի, Արմավիրի և այլ հնավայրերի <նախաուրտական> մշակույթը:3-րդ հազարամյակի վերջերում և 2-րդ հազարամյակի սկզբներին ձևավորվել է մի քանի պետական միավորումներ Թոգորաման, Հայասան, Արմանին և Արատտա-Այրարադը, որը 2-րդ հազարամյակում ուներ օտարների կողմից ընդունված Արատտա, իսկ տեղի բնակիչների ինքնանվանումը՝ Հարք-Հայք էր:

Սխալ և հակագիտական տեսակետներով լեցուն հոդված խմբագրել

Ես որոշակի կաղապարներ եմ տեղադրել հոդվածում։ Եթե երեք օրվա ընթացքում բարելավումներ չկատարվեն, ապա ինձ իրավունք եմ վերապահում հոդվածի որոշ հատվածներ ջնջել և զգալի փոփոխություններ կատարել։ Կամ ի՞նչ է նշանակում հետևյալ նախադասությունները՝

  • «․․․ հայերն արդեն մի քանի հազարամյակ բնակվում են Հայկական լեռնաշխարհում։․․․» – այսինքն հասկանա՞նք, թե մինչ այդ այլ վայրում են բնակվել և չե՞ն հանդիսանում տեղաբնիկ։
  • «․․․«Արմենիա» անվանումն առաջացել հայ ժողովրդի առաջացմանն իր մեծ մասնակցություն ունեցած «արմեններ» ցեղերի անվանումից։․․․» – վայ ազիզ ջան, էս ինչ հայտնագործություն էր, էտ ինչ արմեններ ցեղ է եղել, որ էտ «աշխարհից քշված» հայերը իրենց անուն են ընտրել օտար ցեղի անվանումը։ Հայերին մի համեմատեք ադրբեջանցիների հետ, լա՞վ։
  • «․․․Գիտնականների մեծամասնությունը կարծում է, որ հայերենը բավական մոտ է հին հունարենին և, գուցե, փռյուգերենին, մտցնելով հայերենը հունա-հայկական ընտանիքում։‌․․․» – ցնդաբանություն։
  • «․․․դա բացատրվում է նրանով, որ Ուրարտու պետությունը կառավարվել է փոքրաթիվ և վերնախավ հանդիսացող ուրարտների կողմից‌․․․» – ցնդաբանությանն էլ չափ կա էլի։
  • «․․․Չնայած հայերը բնակվում են Հայկական լեռնաշխարհում շատ ավելի վաղ ժամանակներից, բուն հայերի էթնոգենեզը տևել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 4-րդ դարը։․․․» – եթե հայ ժողովուրդը ապրում էր մ․թ․ա․ 2-րդ հազարամյակից առաջ, ապա ո՞րն է տրամաբանությունը, որ այդ նույն ժողովրդի էթնոգենեզը (ձևավորումը) տևի «մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 4-րդ դարը»

Ահա այսպիսի բազում անհեթեթ մտքեր են առկա այս հոդվածում։ Կա՛մ ինչ–որ մեկը մտադրված խեղում է հայ ժողովրդի ծագման մասին տեղեկությունները կա՛մ էլ անգիտակցորեն հակահայկական քարոզչական գրականությունից է օգտվում։--Գարդմանահայ (քննարկում) 17:59, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել

բարդ բաներ կան, բայց ինչ կարող ես փոխի, կամ գրի հեղինակին տես ինչ կասի, ամեն դեպքում աղբյուրներ է գրված, այդ թվում ՀՍՀ, գուցե ՀՍՀ-ից են այդ նյութերը, չեմ զարմանա եթե այդպես լինի: --ERJANIK քննարկում: 18:07, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Ողջույն Երջանիկ ջան, երեք օր կսպասեմ, եթե հեղինակը իր կարծիքը չհայտնի կամ չբարելավի, ավելի ճիշտ սխալների ուղղում չանի, անպայման ես կուղղեմ՝ բնականաբար տեղադրելով նաև գրականությունը։--Գարդմանահայ (քննարկում) 18:20, 15 Սեպտեմբերի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Հայ ժողովրդի էթնոգենեզ" page.