Քննարկում:Հակահայկականությունը Ռուսաստանում

--Astghik94 (քննարկում) 19:30, 9 Մայիսի 2019 (UTC)Քննարկումը վերաբերվում է այս հատվածին.Պատասխանել

«Քարոզչություն Հայաստանի կառավարության դեմ 2019 թվականի մայիսի 3-ին ամերիկյան Ատլանտյան խորհուրդ վերլուծական կենտրոնի հրապարակած զեկույցի համաձայն սոցցանցերում սկսվել է համակարգված արշավ Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, որը կառավարվում է Ռուսաստանից[19][20]:

Կազմակերպության թվային հանցագործության փորձագետների փաստմամբ, Թավշյա հեղափոխությունը վերականգնել է Հայաստանի կառավարության հանդեպ հայ հասարակության հավատը, սակայքն մյուս կողմից փոփոխությունները համախմբել են նրանց, ովքեր դեմ էին դրանց: Ընդդիմախոսներից մի քանիսը միավորվել են և 2019 թվականի ապրիլի 15-ին սկսել օգտագործելը SutNikol հեշթեգը, որի տակ խճճված առցանց արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Թավշյա հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանին և իր աջակիցներին ապատեղեկատվություն և անկողմնակալ տեղեկություն տարածելու միջոցով: Ըստ զեկույցի ապատեղեկատվության և այն տարածելու համար Հայաստանում պատասխանատու են չորս անձինք՝ antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, Ադեկվադ հարթակի հիմնադիրներ Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը, blognews կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը: Նշված անձանց գործողությունները, ըստ զեկույցի, մեծ հավանականությամբ կառավարվում են Սանկտ Պետերբուրգից, որտեղ էլ տեղակայված է ռուսական թրոլերի գործարանը (en)[19][20]:»։

Այդ հոդվածում տեղ գտած մեջբերված հատվածը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Դեռ ավելին, Ատլանտյան խորհրդի DFRLab-ում տեղ գտած հոդվածն ամբողջությամբ հիմնազուրկ է, չնայած նրան, որ շեշտվում է, որ հոդվածում քննարկվող մարդիկ ապատեղեկատվություն են տարածում, սակայն չկա գեթ մեկ օրինակ, որը բերվում է որպես ապատեղեկատվություն։ Իսկ Սանկտ-Պետերբուրգի մասով գրվածն անհեթեթություն է։ Այս մասին պարզաբանում ներկայացվել է AntiFake.am կայքի կողմից։ Antifake.am-ը Ռուսաստանի կողմից կառավարվելու հիմքում դրվել է այն անհեթեթ «հիմնավորումը», որ կայքի hosting-ը գնվել է ռուսական կազմակերպությունից։ Այս հարցի առնչությամբ իրենց դիրքորոշումներն են հայտնել հոդվածում «մեղադրվող» անձինք և հերքել են իրենց կապը Ռուսաստանի հետ։ Այս մասին անդրադարձ է եղել նաև AntiFake.am կայքի կողմից (հղումներ՝ https://antifake.am/am/news/263, https://antifake.am/am/news/259)։ Ատլանտյան խորհրդի վերոգրյալ հրապարակմանն անդրադարձել է նաև մեկ այլ հեղինակավոր պարբերական՝ ապացուցելով այդ հրապարակման չհիմնավորվածությունն ու անհեթեթությունը (հղում՝ https://thearmenite.com/2019/05/atlantic-council-outfit-botches-hit-on-local-armenian-media-digital-forensic-research-lab/)։

Ուստի՝ «Հակահայկականությունը Ռուսաստանում» հոդվածում քննարկվող հոդվածը ներառելը ևս հիմնազուրկ է, նպաստում է քննարկվող անձանց մասին ապատեղեկատվության տարածմանը, նպաստում է նրանց պատվի և բարի համբավի արատավորման տարածմանը, ամբողջությամբ կրում է քաղաքական բնույթ, հակաքարոզչություն է, խրախուսում է AntiFake.am լրատվամիջոցի դեմ կազմակերպված արշավին, ինչը միջամտություն է ազատ մամուլին։

Ուստի՝ քննարկվող հատվածը ենթակա է հեռացման։ Astghik94 (քննարկում) 19:30, 9 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել

Քննարկվող հատվածը ենթակա է հեռացման խմբագրել

Քննարկվող հատվածն ակնհայտ հակաքարոզ է մամուլի և խոսքի ազատության դեմ, քանի որ հղում է կատարվում մի աղբյուրի, որտեղ միակողմանի և ոչ պրոֆեսիոնալ կերպով սուբյեկտիվ կարծիք է ներկայացվում: Սա հակաքարոզ է խոսքի ազատության և մամուլի ազատության դեմ, ինչը հակաժողովրդավարական է: Անհիմն փաստարկների հիման վրա արատավորվում է այն անձանց պատիվն ու արժանապատվությունը, ովքեր օգտվել են իրենց խոսքի ազատության իրավունքից: Քննարկվող հատվածն ակնհայտ քաղաքական շահեր է հետապնդում և պետք է հեռացվի: Աիդա Ստեփանյան (քննարկում) 19:55, 9 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել


Նշված հատվածում անհիմն շահարկվում են են հասարակական լայն գործունեություն ծավալող մարդկանց անուններ, տվյալ հատվածում փորձ է արվում անվանազրկել և հեղինակազրկել վերջիններիս: Այս հատվածում խախտվում են նաև Վիքիպեդիայի կողմից սահմանված կանոնները. այն պարունակում է քաղաքական սուր և միակողմանի ենթատեքստ և միտված է հանրության շրջանում նշված անձանց և մեդիահարթակների նկատմամբ ընտրողական և բացասական տրամադրություններ առաջացնելուն: Ուստի այս հատվածը պետք է հանվի, և պետք է արգելվեն հետագա նման քայլերը, որոնք ուղղված են ապատեղեկատվության տարածմանը և անձի հեղինակազրկմանը:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Աիդա Ստեփանյան (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Թեման ամբողջությամբ դեռևս չեմ ուսումնասիրել, սակայն ակնհայտ է, որ կողմնակալության (չեզոքության) որոշակի դրվագներ առնվազն կան: Բացի այդ այլ բնույթի վիճելի նախադասություններ ևս կան: Օրինակ՝ «... Թավշյա հեղափոխությունը վերականգնել է Հայաստանի կառավարության հանդեպ հայ հասարակության հավատը...»: Պետք է քննարկել: Ցանկալի է լսել տվյալ հատվածը ներկա տեսքով պահպանել ցանկացողների կարծիքը: --Գարդմանահայ (քննարկում) 10:37, 10 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել
@Gardmanahay ջան, նշածդ նախադասությունը ոչ թե հոդվածը/հատվածը գրող մասնակցի կարծիքն է, հետաքննության հեղինակների։ Ի՞նչ չեզոքության մասին է խոսքը։ Բացի այդ, ես կարծում եմ, որ հոդվածը գրած մասնակցի կարծիքը պետք է լսել․ @Ben Men Lyun ջան, վերևի գրառումներին կարձագանքե՞ս։ --ջեօ (✡) 18:11, 12 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել
Խուսափելով անձի՝ որպես քննարկման առարկայի արատավոր երևույթից, նշեմ, որ տվյալ քննարկում բացողը որպես Վիքիպեդիայի մասնակից չի կարող լինել օբյեկտիվ, քանի որ, ինչպես երևում է մասնակցի սոցիալական հարթակներում ակտիվությունից, նա մասնակից կամ կողմնակից է հանդիսանում բաժնում նշված մեդիամիավորումների: Երկրորդը՝ նշված վերլուծական կենտրոնը (Atlantic Council), ի տարբերություն բաժնի առարկա հանդիսացող մեդիամիավորումների, միջազգային հեղինակավոր վերլուծական կենտրոն է, ուստի, ի տարբերություն նշված մեդիամիավորումների, դժվար թե հանդիսանա աղբյուր, «որտեղ միակողմանի և ոչ պրոֆեսիոնալ կերպով սուբյեկտիվ կարծիք է ներկայացվում»: Երրորդը՝ մասնակցին տեղեկացնեմ, որ Վիքիպեդիան նրանով է Վիքիպեդիա, որ այստեղ օբյեկտիվության նկատառումներով ներկայացված են բազմաթիվ կարծիքներ: Դա նշանակում է, որ Ձեզ, հարգելի քննարկում նախաձեռնող մասնակից, ոչ ոք չի խանգարում նշված բաժնում ավելացնել մեկ այլ հեղինակավոր կենտրոնի զեկույց կամ այլ հետազոտության արդունքները, որոնք կներկայացնեն այլընտրանքային տեսակետ:--Ben Men Lyun (քննարկում) 20:45, 12 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Ben Men Lyun ցանկացած մարդ կարող է լինել Վիքիպեդիայի մասնակից անկախ նրա կողմնորոշումներից և այլն, խնդրում եմ չանձնավորել քննարկումը և խոսել միայն փաստերի լեզվով:--Սամվելքննարկում 04:49, 13 Մայիսի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Հակահայկականությունը Ռուսաստանում" page.