Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Колоризм» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Այս կաղապարը նախատեսված է «ՎիքիԹիմ 1+3» մրցույթի հոդվածների համար։

Սխալներ հոդվածում խմբագրել

TonJ ջան, նորից ողջույն, խնդրում եմ նշիր մի քանի սխալներ (ոչ միայն «Հնդկաստան» ենթավերնագրի այլ ամբողջ հոդվածի), ես դրանց վրա հիմնվելով ուղղումներ կկատարեմ ամբողջ հոդվածում (չնայած միայն մի մասն եմ ես թարգմանել) և կհամապատասխանեցնեմ մեր հանրագիտարանի չափանիշներին։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ նշել, որ բարձր եմ գնահատում քո սրտացավությունը Հայերեն Վիքիպեդիայի հանդեպ և կցանկանայի՝ քո պես քննադատական հայացքներ ունեցող խմբագիրները շատ լինեն։ Շնորհակալություն։ --Նուբեռելլա 💬 11:39, 19 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Ողջույն: Քանի որ այս օրերին շատ զբաղված եմ, ներկայացնում եմ «ոտքի վրա» կարդացած սխալ թարգմանված մասերից մի քանիսը.
  • որոնք կնոջից պահանջում էին ունենալ գունատ մաշկ, որպես ազնիվ ծագման նշան - արի խոստովանենք, որ «գունատ» բառը կոպիտ սխալ է, քանի որ գունատությունը կարող է հուշել մաշկային (և ոչ միայն) հիվանդության մասին: Փորձիր գուգլ անել, կտեսնես, որ դա ասոցացվում է հիվանդության հետ: Մարդն է ազնիվ լինում, ծագումը «ազնվական» է լինում: (Ի դեպ, որոնքից առաջ հատ ծանոթագրությունները որտեղի՞ց են)
  • ...իրենց սելֆիներով՝ #UnfairAndLovely հեշթեգի ներքո - օգտագործելով էսինչ հեշթեգը, բայց ոչ ներքո
  • մնացած մարմնի մաշկի գույնից - մաշկի մնացած.. այլապես ստացվում է, որ մարմինը մասնատել են, իսկ մնացածի գույն էլ ուրիշ է
  • ու դեմքի եվրոպեոիդային հատկություններ - европеоидные черты лица
  • կետադրությանը, խնդրում եմ, չանդրադառնամ
  • Օրինակ, Ճապոնիայում այն պատճառով, որ փողոցում աշխատող բանվորներն ու գյուղացիները ձեռք են բերել ուժեղ արևայրուք, ինչպես նաև բնիկ և այսօչ մահացած լեռնային ժողովուրդներն ունեին ... - ձեռք են բերում ազատություն, կամ, ասենք, «դժվար աշխատանքի արդյունքում ձեռք էր բերել կնճիռներ», բայց արևայրուք ձեռք չեն բերում:

Ներողություն եմ խնդրում, որ ավել չեմ կարող նայել: Քեզ նույնպես շնորհակալություն ազատ գիտելիքի տարածմանն ուղված նվիրվածությանդ համար: Առողջ եղիր:--TonJ (քննարկում) 12:18, 19 Մայիսի 2020 (UTC)Պատասխանել

Return to "Կոլորիզմ" page.