Քննարկում:ԿինոՊոիսկ

Latest comment: 11 տարի առաջ by Arman musikyan

Եթե օրիգինալ անվանումը ռուսերեն է (КиноПоиск), այդ դեպքում ինչո՞ւ տառադարձել անգլերեն և ոչ թե հայերեն (ԿինոՊոիսկ)։ --vacio 14։12, 23 Հուլիսի 2012 (UTC)

Հարգելի vacio ճիշտն ասած տեղեկաքարտ դերասանի մեջ դրվել էր KinoPoisk տարբերակը, ես էլ այդպես էլ էջը ստեղծել եմ: Հիմա որ փոխեմ, ահագին ձեռքի աշխատանք կլինի այն շտկելու համար: Գրեթե բոլոր դերասանների տեղեկաքարտերում օգտագործվում է, շուրջ 200 էջ պետք կլինի շտկել: Կամ ինձ պետք է ինչ-որ մեկը սովորեցնի այն ավտոմատ կերպով ուղղելու ձևը կամ էլ պետք է խնդրվի Երջանիկին (Մասնակից:‎ERJANIK), որ նա էլի ավտոմատ կերպով փոխի: Հարգանքներով` Arman musikyan (talk) 15:15, 23 Հուլիսի 2012 (UTC):Պատասխանել
Եթե առարկություններ չլինեն և վերանվանեքն հոդվածը, ապա խնդիր չէ, մի քանի րոպեում ես ինքս բոտով կուղղեմ (եթե հետաքրքրում է ինչպես, կարող ես աչքի անց կացնել այս էջը)։ Հարգանքերով։ --vacio 17:19, 23 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Ես ավելի ռացիոնալ բան եմ մտածել: Կվերանվանեմ հոդվածը, իսկ տեղակաքարտերի մեջ ուղղակի հղումը կփոխեմ: Հարգելի vacio (Մասնակից:vacio) առիթը բաց չթողնելով ևս մի հարց եմ ուզում տալ: Էն Հետուեյը ծնվել է Բրուկլինում, բայց Բրուկլինը այլ լեզուներից թարգմանված է Քինգս շրջան (Նյու Յորք): Այն ավտոմատ է ստեղցվել ձեր բոտի միջոցով: Ինչ է, Բրուկլինն հայերենում Քինգսի է դառնում, թե ինչ-որ վրիպակ կա: Arman musikyan (talk) 17:45, 23 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Հոդվածն արդեն վերանվանել եմ և համապատասխան շտկումներն էլ արել եմ: Arman musikyan (talk) 18:21, 23 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Ճիշտն ասած, ես էլ արդեն սկսել էի բոտով փոխել հոդվածներում... չնայած ձեր առաջարկած եղանակով իսկապես ավելի ռացիոնալ կլիներ։ Ինչ վերաբերում է Բրուքլինին, ապա խնդիրը միայն միջլեզվային հղումներն են (որի պատճառն էլ այն է, որ անգլերեն Վիքիպեդիայում շրջանի անունը վերահղվում է Բրուքլին հոդվածին, հիմա ես դա կուղղեմ։ --vacio 18:28, 23 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Եղավ, հարգելի vacio. Շատ մերսի օգնության համար: Arman musikyan (talk) 18:31, 23 Հուլիսի 2012 (UTC)Պատասխանել
Return to "ԿինոՊոիսկ" page.