Քննարկում:Կարեն Անտաշյան

Latest comment: 14 տարի առաջ by Ashot Gabrielyan in topic Աշոտ Գաբրիելյանին

Ինքնահռչակություն:--Elegant's 14:33, 17 Սեպտեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ես ինքս անձամբ ճանաչում եմ բանաստեղծ Կարեն Անտաշյանին, ծանոթ եմ նրա ստեղծագործություններին և կարող եմ ասել, որ բավական լուրջ պոետ է և ճանաչված գրական շրջանակներում։ Ուղղակի, կարծում եմ, պետք է օգնել, որ այս էջը պատրաստվի։ Նրա ստեղծագործությունները արդեն թարգմանվում են։ Ashot Gabrielyan 20:41, 6 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Որքան գիտեմ Անտաշյանի գործերը այս պահին պատրաստվում են տպագրվել Բեյրութում «Հայ երիտասարդ բանաստեղծների» անթոլոգիայում և Համազգային մշակութային կենտրոնի անթոլոգիայում։Ashot Gabrielyan 20:45, 6 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Աշոտ Գաբրիելյանին խմբագրել

Ինչպես տեսնում եմ այս ոլորտից ամենատեղեկացվածը Աշոտ Գաբրիելյանն է, ուրախ եմ այդ փաստի համար: Աշոտ ջան, Հրաչյա Սարիբեկյան էջ եմ բացել, եթե նյութ ունենաս` ավելացրու: Իսկ Անտաշյանի անթոլոգիաներում դրվելու փաստը քեզնից իմացա, եթե հավաստի Է` դնենք էջում: Ani Azatyan 11:21, 7 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել

Ես փորձում եմ Անտաշյանի մասին աղբյուրներ գտնել, բայց մոտս նրա առաջին գրքից բացի ոչինչ չունեմ, իսկ Հրաչ Սարիբեկյանի մասին նյութեր կան մոտս։ Անթոլոգիաները դեռ պատրաստման փուլում են, տպագրվելու դեպքում նոր կավելացնեմ։ Ashot Gabrielyan 12:53, 7 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Մի բան էլ։ Հրաչյա Սարիբեկյանի էջում «Գեղագիտություն» ենթաբաժին էիր բացել և մի քանի տող։ Ես ծանոթ եմ նրա գեղագիտությանը, նրա մասին գրախոսականներում էլ որոշակի խոսվել է այդ մասին, բայց այդ ամենը պետք է վավերացվի։ Ես ինձ չեմ կարող թույլ տալ Հրաչի գեղագիտության մասին ընդամենը իմ կարծիքը գրել։ Այդ մասին գրելիս պետք է նշենք թե որ գրականագետը որ պարբերականում ինչ է ասել։ Խնդրում եմ հետևիր այս կանոնին։ Ամեն ինչ պետք է վավերական լինի ու չեզոք։ Ashot Gabrielyan 12:59, 7 Նոյեմբերի 2009 (UTC)Պատասխանել
Return to "Կարեն Անտաշյան" page.