Այս հոդվածը բարելավվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Ողջույն, հոդվածի առաջին տողերում տրված սահմանումը Կարլ Մարքսի տեսությունից է վերցված, որն այժմ բազմաթիվ տնտեսագետների կողմից օբյեկտիվորեն համարվում է սխալ, քանի որ շահագործման տեսությունն արդեն ժխտվել է, և ձեռնարկատերը շահույթ է ստանում ոչ թե աշխատողին շահագործելու, նրա ստեղծած հավելյալ արժեքը յուրացնելու միջոցով, այլ ձեռնարկատիրական ունակությունների, ռեսուրսների հավաքագրման, արդյունավետ արտադրության, իրացման և այլ միջոցառումների շնորհիվ։ Ոչ տնտեսագետ ընթերցողի մոտ այդ տողերը կարդալիս կարող է տպավորություն ստեղծվել, որ ներկայացված է կապիտալի ճիշտ սահմանումը, մինչդեռ դա արդեն ժխտված է։ Խնդրում եմ հոդվածում նշել, որ դա Մարքսի սահմանումն է և ավելացնել կապիտալի համընդհանուր ընդունելի սահմանումը։ Շնորհակալություն։

Return to "Կապիտալ" page.