Քննարկում:Կաղամբով տոլմա

Latest comment: 6 տարի առաջ by Որոտ in topic Անվանում
Այս հոդվածը ստեղծվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։
Այս հոդվածը բարելավվել է «Շաբաթը մեկ հոդված» նախագծի շրջանակներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Голубцы» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Անվանում խմբագրել

Հետաքրքիր է, թե ինչու է այս հոդվածի վերնագիր ընտրվել հատկապես կերակրատեսակի ռուսերեն անվանումը: Եթե նայենք բոլոր լեզուներով հոդվածները, ապա կտեսնենք, որ ամեն մեկն ունի անվանման իր տարբերակը: Միթե հայերենն այնքան աղքատ է, որ ընտրել ենք ռուսերենը: Չեմ կարծում, որ սա ռուսական ճաշատեսակ է: Սա պարզապես կարելի էր վերնագրել «Լցոնած կաղամբ» կամ «Կաղամբով տոլմա»:--Որոտ (քննարկում) 17:33, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հա, մոռացա նշել, որ կերակրատեսակի «ԱՆՈՒՆԻ (գուցե` անվան) պատմություն» բաժնում ներկայացված է ռուսերեն անվան ստուգաբանությունը, որը մեզ պետք է հետաքրքրի այնքան, որքան մյուս լեզուներով անվանումների ստուգաբանությունը: Ուստի գտնում եմ, որ հոդվածը կուրորեն թարգմանվել է ռուսերենից, առանց հաշվի առնելու հայկական դիրքորոշումը կերակրատեսակի նկատմամբ:--Որոտ (քննարկում) 17:46, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, քննարկում բացեցի անվանափոխման էջում։ Վերանվանելուց հետո կարող ենք նաև հեռացնել ռուսերեն անվան ստուգաբանությունը։ Շնորհակալություն ուշադրության և դիտարկումների համար։--Լիլիթ (քննարկում) 18:13, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Լիլիթ ջան, շնորհակալ եմ քննարկումն անարձագանք չթողնելու համար:--Որոտ (քննարկում) 18:40, 6 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Որոտ ջան, քանի որ անվանափոխվեց հոդվածը, հեռացրի ռուսերենի ստուգաբանությունը՝ թողնելով միայն մի պարբերություն, որը կարծում եմ չի խանգարի։--Լիլիթ (քննարկում) 04:30, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Լիլիթ ջան, այժմ հոդվածի անվանումն ու էությունը նորմալ վիճակում են: Մնում է ճաշակենք «կաղամբով տոլման»: Շնորհակալություն` այն հայկական խոհանոց վերադարձնելու համար...--Որոտ (քննարկում) 11:11, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հա, քիչ էր մնում մոռանամ, շնորհակալություն նաև բոլոր կողմ քվեարկողներին:--Որոտ (քննարկում) 11:16, 13 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Կաղամբով տոլմա" page.