Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Անգլերեն Վիքիպեդիայի նախօրինակ «Squid Game» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:

Առաջարկում եմ փոխել վերնագիրը խմբագրել

Կորեերեն բնօրինակը 오징어 게임 է (մոտավորապես՝ օձինգա գե-իմ), որը բառացի նշանակում է, և անգլերենով էլ թարգմանված է, Squid Game։ Քանի որ squid ձկան տեսակը եզակի է բնօրինակում, հայերենում նույնպես կարելի է ասել "կաղամար", ոչ թե "կաղամարներ"։

"Կաղամարներում"-ի -ում վերջածանցը հավանաբար ռուսաբանություն է, (ենթադրում եմ) եկել է ռուսերեն հոդվածի վերնագրից՝ Игра в кальмара։ Բայց "в"-ն այստեղ տեղ կամ վայր ցույց չի տալիս, այլ նշանակում է "ինչ-որ կերպով, ինչ-որ բանին նման/համաձայն/համահունչ" և այլն: Նույն իմաստը կա նաև, օրինակ, ֆրանսերեն լեզվում` à մասնիկով արտահայտված, որը սովորաբար վայր է ցույց տալիս, բայց ինչ-որ բանի (այստեղ՝ խաղի) կոնկրետ տեսակ նշելու համար նույնպես օգտագործվում է։ Հայերենով իհարկե այս իմաստը չենք կարող փոխանցել -ում-ով. մտքին ավելի մոտ կլիներ գոնե -ով տարբերակը ("Կաղամարով խաղ(ը)")։

Որպես վերնագիր առաջարկում եմ "Կաղամար խաղ(ը)" կամ, ավելի ճիշտ, "Խաղ-կաղամար" անվանումը։

--Արման Մարտիրոսյան (քննարկում) 23:18, 30 Սեպտեմբերի 2021 (UTC)Պատասխանել

Հարգելի Արման Մարտիրոսյան, խնդրում եմ Ձեր առաջարկը ներկայացնել Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ էջում, որպեսզի քննարկմանը մասնակցեն ավելի շատ խմբագիրներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 06:49, 1 Հոկտեմբերի 2021 (UTC)Պատասխանել
Return to "Կաղամարի խաղ" page.