Քննարկում:Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ

Latest comment: 10 տարի առաջ by Arman musikyan

Այս ինստիտուտը այժմ գործու՞մ է։ --Lilitik22 (քննարկում) 18։16, 21 Մայիսի 2013 (UTC)

Որտեղից իմանամ, Լիլիթ ջան: Հանրագիտարանից հերթով հոդվածները մուտքագրում եմ: Համենայն դեպս որպես պատմություն արժե ունենալ նմանատիպ հոդվածներ: Գուցե ինչ-որ լրացուցիչ ինֆորմացիա պետք է ավելացվի: Բայց ես ճիշտն ասած նոր իմացա նմանատիպ ինստիտուտի մասին:Արման Մուսիկյան (քննարկում) 18:23, 21 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ քեզ հետ, Արման ջան, որ նաև նմանատիպ հոդվածներ պետք է ունենանք։ Ես էլ քո մուտքագրելուց հետո իմացա, որ նման ինստիտուտ կա։ Ուղղակի մտածեցի, եթե այս ինստիտուտը էլ չի գործում, հոդվածն անցյալ ժամանակով գրեինք։ --Lilitik22 (քննարկում) 18:33, 21 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Իմ կարծիքով ՀՍՀ կատեգորիայի բոլոր հոդվածները հետագա վերամշակման կարիք են ունենալու: Ուղղակի հիմա դժվար է իմանալ, թե երբ է փակվել այս ինտիտուտը: Գուցե մասնակիցներ գտնվեն, որ օգնեն այս հարցում: Արման Մուսիկյան (քննարկում) 18:39, 21 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Ըստ այս կայքի տվյալների՝ 1994թ ինստիտուտը գործել է։ --Lilitik22 (քննարկում) 18:45, 21 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Փաստորեն հնարավոր է որ այդ ինստուտը դեռ գործում է: Համենայն դեպս լավ ինֆորմացի ես գտել, Լիլիթ ջան: Մի օր էլ սպասենք, և եթե նոր արձագանք չեղավ, հոդվածում կավելացնեմ այդ ինֆորմացիան:Արման Մուսիկյան (քննարկում) 18:50, 21 Մայիսի 2013 (UTC)Պատասխանել
Return to "Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ" page.