Քննարկում:Լեռնային Ղարաբաղ

Հանրապետություն խմբագրել

Կարծում եմ ավելի լավ կլինի եթէ այս էջը տեղափոխվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էջին: Հայ ազքը (որու համար է այս հանրագիտարանը ընդհանրապես) ճանաչում է Արցախը իբրև ազատ ու անկախ հանրապետություն և ոչ թե միայն տարածք մը որ "de jure" պատկանում է Ադրբեջանի: Նաև լավ psychological հաղթանակ է մեզի համար քանի որ Ադրբեջանցիները իրենց POVն բորցում են տարածել Վիքիփեդիաներում, հատկապես անգլերեն Վիքիփեդիայում: Իրենք իրենց Վիքիփեդիաներում ինչ սուտեր տարածում են՝ օրիկան Հայոց Ցեղասպանության էջը թուրքերեն Վիքիում կամ Լեռնային Ղարաբաղի էջը ադրբեջաներեն Վիքիում: Համենայնդեպս, այս էջը գրվել է հանրապետության մը մասին և ոչ թե տարածքի մը: Շնորհակալություն - Ֆետայի 05:07, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել

Բարև Ֆետայի։ Այս հոդվածը իսկապես Հանրապետության մասին է, սակայն այն ուղղված չէ ընդգրկել միայն 1988թ. սկսած պատմությունը։ Իմ կարծիքով այս հոդվածը պետք է նաև պարունակի խորհրդային տարիներին ինքնավար մարզի, ինչպես նաև Արցախի տարածքում բոլոր այլ պետական կաղմավորումների պատմությունը։ Սա է նաև պատճառը, որ Հայաստանի մասին հոդվածը կոչվում է «Հայաստան», այլ ոչ թե «Հայաստանի Հանրապետություն», կամ Ռուսաստանի մասին հոդվածը՝ «Ռուսաստան» և ոչ թե «Ռուսաստանի Դաշնություն» և այլն։ Կարծում եմ կարելի է Արցախ հոդվածում գրել «տարածքի մասին», այսինքն ոչ թե պետական կազմավորումների, այլ բուն ժողովրդագրական և շրջանի մշակութային հարստության մասին տեղեկություններով հոդված։
Իսկ թե ինչ է կատարվում թուրքերեն և ադրբեջաներեն վիքիներում արդեն իրենց գործն է։ :) Թե իրենց ձեռք է տալիս շարունակական կեղծավոր պատմությամբ ապրել, ապա թող այդպես էլ լինի։ Հենց այդ նույն ադրբեջաներեն վիքիում հազարներով դատարկ հոդվածներ են ստեղծում, թե ինչ է «մեծ» վիքիի տպավորություն ստեղծեն։ Սակայն կարծում եմ մեզնից ոչ մեկն էլ այստեղ նման կեղծանիքների համար չի ներդրումներ կատարում։ ― Teak 13:24, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Բարև Teak ճան: I see your point ինչու չենք գրեր երկիր + հանրապետություն իբրև հոդվածի անուն: Կարծում եմ քու խմբագրումդ բավական լաւ է որպես ճանաչում Արցախի իրավիճակին :) Նաև լավ առաջարկություն է «Արցախ» հոդվածը զարգացնել բուն ժողովրդագրական և շրջանի մշակութային հարստության մասին տեղեկություններով: Իսկ ես ել նկատել եմ ադրբեջաներեն վիքիին հազարավոր դատարկ հոդվածները, ծիծաղելի վիճակ է :) Համենայնդեպս, ներողություն այս խնդիրին համար. զայրացել էի ադրբեջանցի մասնակիցների POVի pushingից անգլերեն վիքիում Լեռնային Ղարաբաղի քննակման էջին վրա: Շնորհակալ եմ պատասխանիդ համար: - Ֆետայի 16:30, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Ողջույն, Ֆետայի։ :) Ներողություն խնդրելու բան չկա։ Քննարկումները միշտ էլ հարկավոր են. ինչքան հաճախ վիքիհանրության մասնակիցներս նույն հայտարարի գանք, այնքան ավելի ներդաշնակ նախագծի զարգացումը տեղի կունենա։ ― Teak 16:58, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել

Հոդվածի համալրում խմբագրել

 
Աստղանշան լավագույն հոդվածների համար։

Հարգելի բարեկամներ, փորձել եմ հնարավորինս բազմակողմանիորեն համալրել Արցախի մասին այս հոդվածը։ Համոզված լինելով, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հայոց նորագույն պատմության համար վճռորոշ դեր ունի, իսկ այդ խնդրի լուծման համար մղվող պայքարում տեղեկատվական ռազմավարությունը ետին պլանում չէ։

Եկե՛ք ուրեմն այս հոդվածը դարձնենք առաջինը և լավագույնը այլալեզու Վիկիպեդիաների մեջ։ Առաջինը՝ իր տեղեկատվական հարստությամբ, բայց նաև հավաստիությամբ։ Վերջինիս համար անհրաժեշտ է հնարավորին չափ աղբյուրագիտական հղումներ կատարել, հատկապես երբ խոսքը վերաբերում է մի տվյալի, որի շուրջ տարբեր ըմբռնումներ կան (խոսքս միայն հայ իրականության մասին չէ)։

Հոդվածի առաջին մասը ես հասցրել եմ ծանոթագրել՝ նշել անհրաժեշտ աղբյուրը։ Կաշխատեմ մնացածն էլ աղբյուրագրել։ Բացի այդ մեր այս հոդվածը խիստ կարիք ունի սրփագրման և ոճային շտկումների։

Այն ինչ այսօր ունենք այստեղ՝ պետք չե բավարար համարել. այս հոդվածում դեռ շատ հավելումներ պետք է կատարել այն ավարտված համարելու համար(գոնե նախնականորեն, քանի որ որևէ հոդված երբեք վերջնական չէ...)։

Առաջարկում եմ նաև «Ղարաբաղյան պատերազմ» հոդվածը վերանվանել «Արցախյան գոյամարտ», քանի որ արցախցիները երբեք խնդիր չեն ունեցել Ադրբեջանի հետ պատերազմ մղելու։ Թե 1918-1920, թե 1990-1994 թթ. կռիվների ժամանակ նրանց գլխավոր խնդիրն է եղել ինքնապաշտպանվելը։ Vacio 07:29, 15 Փետրվարի 2008 (UTC)

Հոդվածի գերծավալացում խմբագրել

Հոդվածը շատ ծավալուն է դառնում, դա մեկ կողմից ուրախացնում է, մյուս կողմից այն չափազանց մեծ է դառնում։
Առաջարկում եմ, հոդվածի հատկապես խոշոր մասեր դորս բերել առանձին հոդվածների (օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի պատմություն, Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն, Լեռնային Ղարաբաղի մշակույթ), իսկ այս հոդվծաում թողնել սեղմ, կարևոր տեղեկություններ։
--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 19:32, 14 Ապրիլի 2008 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ ձեզ հետ Ալեքսեյ։ Ընդհանրապես ցանկացած հոդված պետք է հնարավորինս ամփոփ ներկայացնի թեման, իսկ ավելի մանրամասն տեղեկություններ հարակից էջերում (պատմություն, պետական կարգ, տնտեսություն...)։ Թերևս կարելի է պատմության մասին տվյալները տեղափոխել «Արցախի պատմություն» մի նոր էջ։
Մի բանում սակայն պետք է առարկեմ ձեզ։ Ինձ տրամաբանական է թվում այն, որ «ներքին հղումներին» պետք է հաջորդի «արտաքին հղումներ» ենթաբաժինը։ Տրամաբանական է նաև այն, որ ծանոթագրությունները լինում են տեքստի վերջում և ընթերցողը դրանց հասնելով ավարտված է համարում հոդվածը։ Ուստի գտնում եմ, որ «արտաքին հղումները» պետք է նախորդեն դրանց։ Համաձա՞յն եք։ --Vacio 09:04, 3 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել
Ուրախ եմ որ առաջին հարցի շուրջ համամիտ ենք։ Իսկ կախված բաժինների հաջորդականության հետ, քանի որ դա ոչ միայն այս հոդվածին է վերաբերվում, այլ հայերեն Վիքիի բոլոր հոդվածներին, այդպես որ եթե իմ ստորև գրվածի հետ չհամաձայնվեք առաջարկում եմ, քննակրենք այս հարցը բոլոր ակտիվ մասնկաիցներիով «Խորհրդարան»ում և եթե համաձայնության չգանք, ապա դնենք քվեարկման։
Ըստ ինձ տեսքտը այո իսկապես ավարտվում է ծանոթագրություններով, հոդվածի տեքստը, բայց ոչ էջը։ Ավելին տես նաև/արտաքին հղումները դա հավելյալ/երկրոդական բաժիններ են և ոչ հոդվածի մասը։ Աշխատանքներ գրելի եթե ճիշտ եմ հիշում նախ նշում գնում են ծանոթագրությունները/օգտագործված գրականությունը այնուհետև արդեն խորհուրդ տրվող գրականությունը/սերիայի այլ գրքերը։ Եվ հենց ներկայիս հաջորդկաննություն է ընդունված ինձ ծանոթ Վիքիփեդիաներում և չնայած որ մենք կարող ենք որո՛ել և փոխել հաջորդկանությունը, ես համոզված եմ որ, դա շատ անսովոր կլինի այցելուներին և անհարմարություններ կպատճարի։ Չէի ուզենա այդքան ուշադրություն այլալեզու վիքիներին դարձնել, սակայն ինձ թվում է, այնտեղ էլ նման քնարկումներ եղել են, և ինչ որ պատճառներ կան, հենց այդ հաջորդականության վրա կանգնելու։ Գուցե և տեխնիկական/«հոգեբանական-մարքեթինագային»/«յուզաբիլիթի»/ծանոթագրություններին և ընդգրկվող տեղեկությունները հղումներով հաստատելու սովորթյուն մշակել և այլն։ Հնարավոր պատճառները շատ են, դժվար է ասել։ Եթե համաձայն չեք և այս հարցը կարևոր է ձեզ համար, դրեք այս հարցը «Խորհրդարոն»-ում, թող այլ մասնակիցներն էլ իրենց կարծիքը արտահայտեն, սա իմ համար սկզբունքային չէ, սակայն բավարար պատճառներ ընդուված կարգը փոփոխելու համար անձամբ ես, առայժմ չեմ տեսնում։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:54, 3 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել
Ահա... աշախատել եմ հնարավորինս ամփոփ տեսք տալ այս հոդվածին, մնում է տեսքի բերել մյուս «դուստր» հոդվածները։ Գոնե այժմ գերծավալված չէ «Արցախ»-ը։ --Vacio 12:26, 17 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել
Հղումների դասավորության հարցում համաձայն եմ այնքանով, որ վերջանակ որոշում պետք է կայացվի Խորհրդարանում և ոչ թե մասնավոր էջերում։ Նշեմ սակայն, որ բոլոր Վիկիպեդիաներ նույն կերպ չեն վարվում (օրինակ տեսեք հոլանդերում)։ Այնուամենայնիվ, քանի դեռ մեզ մոտ վերջանական որոշում կայացված չէ, հուսով եմ դեմ չեք առարկի, որ այս հոդվածը առայժմ մնա առկա դասավորությամբ։ Բարեկամական ողջույնով --Vacio 12:32, 17 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել

Կարծում եմ որ պետք չկա այնչափ մանրամասնություն վերացնել հոդվածից։ Երկրների հոդվածները ընդհանրապես երկար լինում են բոլոր Վիքիփեդինաերում՝ օրինակ Թուրքիայի հոդվածը անգլերենում որ FA է։ Այլ առաջարկում եմ որ ամեն մի հատորին ամենեն կարևոր մասերը ետ դնել Լեռնային Ղարաբայի Հանրապետության հոդվածում ու Վաչագանի ստեղծած հոդվածներում բոլոր փոքր ու մեծ մանրամասնությունները ավելցնել։ - Ֆետայի 14:21, 17 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել

Համաձայն եմ, իմ առաջարկն էր, դուրս բերել առանձին հոդվածների, միևնույն ժամանակ թողնելով հիմնական տեղեկությունները, կիրառելով {{main}} կաղապարը, ինչպես դա սովորաբար արվում է (օրինակ նույն՝ en:Nagorno-Karabakh_Republic)։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:31, 19 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել

Արցախ Պորտալ խմբագրել

Սիրելի բարեկամներ։ Արցախին առնչվող հոդվածների վրա միասին աշխատելու համար շատ հարմար կլինի, եթե ստեղծենք «Արցախ-Պորտալ», մի բան, որ ես վաղուց մտադիր եմ... Սակայն ինձ մոտ խնդիրներ են առաջացել այն ձևանմուշների հետ, որոնք անհրաժեշտ են հղում անելու հոդվածի սկզբում (տես օրինակ այստեղ)։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է գլուխ հանել այս երկու ձևանմուշներից։

--Vacio 14:49, 17 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել


Հարգելի Վաչագան, այնտեղ խնդիրը նրանում է, որ դուք Կաղապար։Պորտալ-ի մեջ կանչում եք հենց նրան՝ Կաղապար։Պորտալ-ը, ստեղծելով փակ շղթա (template loop)։ Ես չհասկացա թե ինչ էիք ուզում անել, հակառակ դեպքում ինքս կանեի/կուղղեի։
Իսկ պորտալի գաղափարի մասին, չգիտեմ… թե ճիշտն ասեմ, անձամբ ես կարծում եմ, որ մեր ներկայիս վիճակում պորտալի մասին մտածելը շատ շուտ է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:36, 18 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել

Խառնաշփոթ՝ Շրջան թե հանրապետություն խմբագրել

Այս հոդվածը ներկայումս նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, սակայն նրանում պարունակվող միջլեզվային հղումները տանում են ոչ թե հանրապետության, այլ պատմական/աշխահագրական շրջանի մասին պատմող հոդվածների։ Մյուս կողմից անվանումը ոչ թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն է, այլ ուղղակի Լեռնային Ղարաբաղ։ Առաջարկում եմ որոշենք թե ոնց և ինչ ենք անում։ Կարելի է ստեղծել մեկ հոդված Արցախ-ի մասին, որպես շրջանի, իսկ այս հոդվծաը վերանվանել ԼՂՀ և համապտասխան փոխել հղումները։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:01, 19 Մայիսի 2008 (UTC)Պատասխանել

ԼՂ և ԼՂՀ հոդվածներ խմբագրել

Հոդվածը բաժանվել է երկու մասի (ԼՂ և ԼՂՀ) առանց քննարկման։ Ինձ սակայն կասկածելի է թվում դրա նպատակահարմարությունը։ Խմբագրման ամփոփման մեջ որպես պատճառ նշված է, որ Լեռնային Ղարաբաղը «տարածք» է, իսկ ԼՂՀ-ն՝ պետություն։ Սակայն եթե հետելու լինենք նույն տրամաբանությանը, պետք է բոոր երկրների դեպքում այդպիսի կրկնակի հոդվածներ ստեղծենք։ Դրանով պարզապես արհեստականորեն բաժանվում են ցանկացած երկրի երկու կարևորագույն հատկանիշներ՝ տարածք (կամ ռեգիոն) և պետական կազմավորում (ճանաչված կամ չճանաչված)։ Լեռնային Ղարաբաղի դեպքում, իմ կարծիքով, երկու մասի բաժանելը առավել ևս անցանկալի է, քանի որ ընդհանրապես վիճահարույց է ԼՂ-ի «ռեգիոն» կամ տարածք կամ այլ միավոր (բացի հանրապետությունից) լինելը։ Կարծում եմ, որ ցանկացած երկրի համար պետք է ունենալ մեկ հիմնական հոդված, իսկ անհրաժեշտության դեպքում, եթե այն ստանում է մեկ այլ հատուկ կարգավիճակը, կարելի է մեկ այլ հոդվածում նկարագրել այդ կարգավիճակը՝ հիմնական հոդվածում թողնելով դրա համառոտ ամփոփումը։ (Օրինակ եթե մի օր ԼՂ-ն ունենա «միջանկյալ կարգավիճակ» կամ «հատուկ կարգավիճակ» Հայաստանի կազմում, կարելի է առանձին հոդված ստեղծել, որտեղ մանրամասն կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ կարգավիճակը)։ Այն ինչը ես անցանակալի եմ անվանում, դա երկու հոդվածը ունենալն է, որոնք երկուսում էլ նկարագրվում է երկիրը (կամ շրջանը), այն տարբերությամբ, որ մի տեղ այն ներկայացվում է որպես «ռեգիոն» մի տեղ որպես «պետություն»։ ինչպես դա արված է ներկա դեպքում։ --Vacio 10:55, 3 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Լեռնային Ղարաբաղի տեղանվան առաջին գործածությունը խմբագրել

Հոդվածում ասվում է, որ «Լեռնային Ղարաբաղ տերմինը առաջին անգամ հայտնվել է 1923 թվականին»։ Չգիտեմ սա որքանով է հավաստի։ Ըստ երևույթին խմբագիրը վերցրել է ռուսալեզու ադրբեջանական աղբյուրից այն պնդումը, թե «Нагорный Карабах» եզրը ներմուծվել է 1923-ին և եզրակացրել է, որ ուրեմն «Լեռնային Ղարաբաղ» եզրն էլ է նույն ժամանակահատվածում հորինվել։ Ես կասկածում եմ, թե՛ առաջինը, թե՛ երկրորդը։ Խնդրում եմ տրամադրել հավաստի աղբյուրներ, եթե այդպիսիք կան։--Vacio 11:08, 3 Հուլիսի 2010 (UTC)Պատասխանել

Ընդարձակելը անհրաժեշտ է խմբագրել

Շատ կարճ է այս յօդուածը եւ շատ զարմանալի է այս խեղճ վիճակը։ Նոյնիսկ ամօթալի։ Ասոր համա՞ր է որ պատերազմ կը տանինք։ Եւ երկու բառ աւելցնելու ժամանակ չկա՞յ։ Պէտք է անպայման ընդլայնել։ Werldwayd (քննարկում) 17:30, 18 Հոկտեմբերի 2020 (UTC)Պատասխանել

Խնդրում ենք արգելափակել հոդվածը խմբագրել

Թշնամիների կողմից խմբագրումներ են կատարվում

Return to "Լեռնային Ղարաբաղ" page.