Քննարկում:Լեոնարդ Սարկիսով

Latest comment: 6 տարի առաջ by Lilitik22 in topic Ազգանուն

Ազգանուն խմբագրել

1980 թվականի «Ապտակ» ֆիլմը «Կտոր մը երկինք» կինոնկարն է, որը վերը նշված վերնագրով հայտնի է ռուսական կինովարձույթում: Իսկ դերասանը ուզենք թե չուզենք, առավելապես հայտնի է Սարկիսով ազգանունով: Բոլոր ֆիլմերի տիտրերում գրված է այդպես, այդպես է նաև գրականության մեջ: Մենք գիտենք, որ նա հայ է և կարիք չկա արհեստականորեն շեշտել դա: Այդ դեպքում ստիպված ենք փոխելու նաև շատ հայտնի հայերի ոչ պակաս հայտնի ազգանունները, որի իրավունքը պարզապես չունենք:--Որոտ (քննարկում) 21:59, 11 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Որոտ ջան, մերսի շատ նկատելու համար։ «Ապտակ»-ն իմ սխալն էր, բայց հոդվածը Սարկիսովից Սարգսյան է դարձրել Gardmanahay-ը։ Լավ կլինի լսենք անվանափոխման պատճառը։--Լիլիթ (քննարկում) 04:25, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Ողջո՜ւյն: Մի ժամանակ հայ դերասանների հոդվածներով զբաղվում էի, ու երևի այդ ժամանակ եմ փոփոխություն կատարել: Ճիշտն ասած պատճառը չեմ հիշում: Եթե կան տվյալներ, որ նրա իրական ազգանունը Սարկիսով է, ապա հենց այդպես էլ պետք է գրել:--Գարդմանահայ (քննարկում) 10:51, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ, դերասանը իրականում ամբողջ կինոաշխարհին հայտնի է Սարկիսով ազգանունով, այդ են վկայում խորհրդային և հետխորհրդային շրջանի նրա ֆիլմերի տիտրերը: Բացի այդ, գոյություն ունի նաև հայկական կինոյին վերաբերվող համապատասխան գրականություն, որտեղ նույնպես նշված է Սարկիսով: Մարդը պարզապես չի փոխել իր ազգանունը: Իսկ եթե Ձեր ձեռքի տակ առկա է նրա անձնագրի կամ մահվան վկայականի պատճեն, որտեղ գրված է Սարգսյան, ապա փակագծերում ընդամենը պետք նշվի դա: Իսկ նա հայտնի է Սարկիսով ազգանունով, ուրեմն մենք պետք է նրան ներկայացնենք այդպես:--Որոտ (քննարկում) 12:12, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Շնորհակալություն երկուսիդ քննարկման համար։ Հետ վերանվանեցի, Որոտ ջան։ --Լիլիթ (քննարկում) 14:43, 12 Դեկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Լեոնարդ Սարկիսով" page.