Անունի ուղղագրություն խմբագրել

Սիրելի Վիքիփեդիացիներ՝ Իլհամին մականունին ուղղագրությունը ինձ շփոթում է: Ինչպե՞ս նախնտրում եք գրվի՝ Ալիեւ, Ալիև կամ Ալիեվ: Google search ըրի երեք ուղղագրությունները եւ նա ցույց կուտա 5,520 results Ալիեւի համար, 5,460 results Ալիեվի համար եւ 4,280 results Ալիև ի համար: Այն պատճառավ իբրև Իլհամ Ալիեւ գրել եմ: Կարծիքնե՞ր: Շնորհակալություն՝ - Ֆետայի 18:39, 8 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել

Ես կարծում եմ, որ հենց Ալիև էլ պետք է լինի։ Վազգեն 03:21, 9 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Արևելահայերենում (բարեփոխված ուղղագրությամբ) «Ալիեւ» ձևը ճիշտ չէ, քանի որ «ւ» տառը այբուբենում չկա, փոխարենը օգտագործվում է «և»։ Սակայն Տվյալ դեպքում սա կարող է համարվել այլ լեզվից փոխառություն, որտեղ «եվ» ուղղագրությունը պահպանվում է։ Այսպիսով կա՛մ «Ալիև» պետք է լինի, կա՛մ «Ալիեվ» (վերջին ձևը ավելի հաճախ է օգտագործվում լրատվամիջոցներում)։ Ես ինքս կնախընտրեի «Ալիեվ» ձևը։ ― Teak 17:14, 9 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ ձեր կարծիքներին: Կարծում եմ որ համամիտ եմ Teak-ին բացատրություններին հետ, հատկապես որ Ինթերնեթի վրա ավելի գործածվում է Ալիեվ: - Ֆետայի 05:24, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Նորություն չէ, որ լրատվամիջոցները հաճախ կոպիտ լեզվական սխալներ են թույլ տալիս իրենց հրապարակումներում (դա բազմիցս հաստատել են նաև մի շարք լեզվաբաններ), հետևաբար դրանցով առաջնորդվելը ճիշտ չէ։ Ըստ հայերենի ուղղագրության՝ բառամիջում և բառավերջում «եվ» լսելիս միշտ գրվում է «և», նույնիսկ օտար անունների դեպքում։ Միայն բառասկզբում է գրվում «եվ» տառակապակցությամբ (Եվրոպա, Եվա)։ Իսկ բառամիջում ու բառավերջում «և»–ի փոխարեն գրվում է «եվ» միայն հետևյալ դեպքերում. ա) եթե «է» հնչյունից հետո լսվող «վ»–ն մի ուրիշ բառի սկզբնատառն է (տարեվերջ – տարի–ա–վերջ), բ) բառի վանկատման ժամանակ (բա–րե–վել), գ) «եվ»–ով սկսվող հատուկ անուններից կազմված բառերում (համաեվրոպական, արևմտաեվրոպական)։ Հիմնվելով վերոհիշյալ կանոնների վրա՝ «Ալիև» անունը չի կարող «Ալիեվ» գրվել։ Ի դեպ, ասածս ճշտված է նաև ուղղագրական բառարաններով։ Վազգեն 15:52, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Հմմմմ... լրատվամիջոցներին ապավինելու թերության հետ իհարկե համաձայն եմ։ Ուղղագրության կանոններին է՜լ։ Փորձում էի գտնել ուրիշ «-եվ»-ով ագանուն, որը լավ հայտնի կլինի, ուստի նաև բազմիցս թարգմանված։ Այն ժամանակ մտքիցս թռել էր, սակայն հիմա «Բրեժնև»-ի օրինակը ևս խորհրդավոր է։ Բայց արտասահմանյան հատուկ անունների փոխառման հետ կապված որոշ վերապահումներ ունեմ։ Իմ «Աշխարհագրական անունների բացատրական բառարանում» (1969 թ., Կամսար Ավետիսյանի խմբագրությամբ) օրինակ Северский Донец գետի հայերեն տարբերակը բերված է որպես «Սեվերսկի Դոնեց»։ Ընդ որում այս անվանման ստուգաբանությունը գալիս է Северяне ցեղի անվանումից, և «վ»-ն արմատի սկզբնատառ չի կարող համարվել։ Եվ բազում այլ հատուկ անվանումների հայերեն տարբերակները գրվում են «և»-ով (Սարաևո, Դևիսի նեղուց, և այլն)։ Միգուցե և տառասխալ է... ― Teak 16:38, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Քո նայած բառարանները գուցե հին են, ու էն ժամանակ նման հարցերը դեռ հստակ որոշված չէին, դրա համար մի տեղ կարող է «եվ»–ով ձևը հանդիպեր, մի ուրիշ տեղ՝ «և»–ով։ Իսկ իմ բառարանը վերջին տարիներին լույս տեսած բառարան է։ Ենթադրում եմ, որ դա է պատճառը․․․Վազգեն 17:14, 15 Դեկտեմբերի 2007 (UTC)Պատասխանել
Return to "Իլհամ Ալիև" page.