Քննարկում:Թուրքեստանյան I բանակային կորպուս

Latest comment: 7 տարի առաջ by Lilitik22 in topic Հոդվածի անուն

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը թարգմանվել է Ռուսերեն Վիքիպեդիայի նախօրինակ «1-й Туркестанский армейский корпус» հոդվածից կամ նրա բաժնի որոշակի հատվածից:

Հեղինակ(ներ)ի ցանկը գտնվում է նախօրինակ հոդվածի խմբագրման պատմության էջում:
Առաջին համաշխարհային պատերազմ
Առաջին համաշխարհային պատերազմ
Այս հոդվածը կամ նրա բաժնի որոշակի հատվածը ստեղծվել է «Առաջին համաշխարհային պատերազմ» մրցույթի շրջանակներում։

Հոդվածի անուն խմբագրել

Ողջոյն, յարգելի Արթուր Ենգոյեան: Բաւական հետաքրքիր յօդուած էք սկսել: Փորձել եմ հնարաւորինս օգնած լինել Ձեզ, եթէ դէմ չէք: Մի առաջարկ ունեմ: «I Туркестанский армейский корпус»-ը աւելի ճիշտ կլինէր թարգմանել ո՛չ թէ «Թուրքենստանի 1-ին բանակային կորպուս», այլ՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Այն Ռուսաստանի բանակային կորպուս էր, պարզապէս կազմաւորման վայրի անունով կոչւում էր Թուրքեստանեան: Ինչպէս որ խորհրդային բանակի ռազմաճակատները կոչւում էին Ուկրաինական, Բելառուսական, Կարելական, Մերձբալթեան, Անդրկովկասեան, Հեռաւոր-արևելեան, այլ ոչ՝ Ուկրաինայի, Բելառուսիայի, Կարելիայի, Մերձբալթիկայի, Անդրկովկասի, Հեռաւոր Արևելքի, իսկ ռազմական օկրուգները՝ Ուրալեան, Սիբիրեան, Հեռաւոր-արևելեան, Թուրքեստանեան, Միջինասիական, Անդրկովկասեան, Մոսկովեան, Հիւսիսկովկասեան և այլն: Նույն կերպ դիւիզիաները՝ Թամանեան, այլ ոչ՝ Թամանի, Ստալինգրադեան, այլ ոչ՝ Ստալինգրադի, Սիբիրեան, այլ ոչ՝ Սիբիրի, Սմոլենսկեան, այլ ոչ՝ Սմոլենսկի... Ուստի, յօդուածի վերնագիրն էլ ճիշտ կլինէր հենց այդպէս տալ՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Քանի որ այդ «Թուրքեստանեան I բանակային կորպուս» մտել է Ռուսական կայսերական զինուած ուժերի Յատուկ բանակի (այսինքն, փաստօրէն՝ XIII բանակի) կազմի մէջ, որտեղ բոլոր բանակային կորպուսները, այդ թւում՝ թուրքմենստանեանը, համարակալուած են լատինական թուանշաններով` I, II, IV, V, IX, XII, XL (դա ընդունուած էր ամբողջ ռուսական զինուած ուժերում, ինչպէս նաև այդ ժամանակուայ եւրոպական բոլոր երկրների զինուած ուժերում), ըստ իս, ավելի ճիշտ կլինէր հենց ռուսական կայսերական զինուած ուժերի համարակալման ձևը պահպանուէր և վերնագիրը լինէր հետևեալ տեսքով՝ «Թուրքեստանեան I բանակային կորպուս»: Նկատի եմ ունեցել նաև այն, որ չխմբագրման մասին հաղորդագրութեան ժամանակն արդէն իսկ բաւական անցած է եղել, ուստի իմ խմբագրութեամբ չեմ խանգարել Ձեզ, այլ միայն օգնել եմ յօդուածի բարելաւմանը: Յարգանքով և լաւագոյն մաղթանքներով՝ --Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:41, 12 Մարտի 2017 (UTC)Պատասխանել

Ողջույն, հարգելի՛ Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան։ Շնորհակալություն պարզաբանման համար։ Տվյալ հոդվածի վերնագիրը ես եմ ավելացրել նախագծի ցանկում, հետևաբար վերանվանեցի այն ըստ Ձեր առաջարկած տարբերակի։ Մեկ անգամ ևս շնորհակալություն։--Լիլիթ (քննարկում) 14:13, 13 Մարտի 2017 (UTC)Պատասխանել
Return to "Թուրքեստանյան I բանակային կորպուս" page.