Քննարկում:Էմիլ Շարտիե

Latest comment: 7 տարի առաջ by Lilitik22

Հարգելի Arsog1985, խնդրում եմ մեկնաբանես, թե ինչ նկատի ունես, որ նշում ես, թե հոդվածի մեջ չթարգմանված հատվածներ կան․․․ արդյոք նկատի ունես հեղինակի ստեղծագործությունների վերնագրերը, թե մեկ այլ բան․․․ Շնորհակալություն Սմբատ 06:04, 24 Ապրիլի 2017 (UTC)

Հարգելի Սմբատ, նկատի ունեմ Ստեղծագործությունները բաժինը: Ի դեպ, հանրագիտարանային հոդվածներում ենթավերնագրերը գրվում են առանց որոշիչ հոդի: Իսկ բաժինը պետք է թարգմանվի:--Arsog (1985) 06:10, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել
Հ.Գ. Համենայն դեպս, փակագծերում՝ բնօրինակի կողքին պետք է տրվի հայերեն թարգմանությունը, ինչպես արված է Անգլերեն Վիքիպեդիայում--Arsog (1985) 06:14, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Այսինքն ստեղծագործության բնագրային վերնագրերը պետք է թարգմանվեն հայերե՞ն․․․ նկատի ունեք զուգահեռաբար տալ հայերենները, թե ուրիշ բան․ մի հատ օրինակ բերեք, թե ինչպես։ իսկ մնացածի դեպքում՝ ընթացքում կսրբագրվեն /կամ իմ, կամ մեկ ուրիշի կողմից/ Սմբատ 06:14, 24 Ապրիլի 2017 (UTC)

Այո՛, զուգահեռաբար տալ հայերենը, ինչպես նշեցի վերևում:--Arsog (1985) 06:16, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Մեկ էլ ուզում եմ հասկանալ այն տրամաբանությունը, համաձայն որի, եթե հոդվածում առկա օտարգրությունը չի թարգմանվում-կարգավորվում, ամբողջ հոդվածը պետք է ջնջվի․․․ ինչ է, չի կարելի ուղղակի ջնջել այդ հատվածը, բայց պահպանել հոդվածը․․․ կարծում եմ, որ հարցը պետք է վերանայել հօգուտ այն աշխատանքի, որն այնուամենայնիվ իրականացվել է։ Շնորհակալություն։ Սմբատ 06:24, 24 Ապրիլի 2017 (UTC)

Arsog ջան, անգլերենում, ռուսերենում գրել են այն ստեղծագործությունների անվանումները, որոնք որ իրենց լեզվով հրատարակվել է։ Եթե մարդու բնօրինակ ստեղծագործությունները ֆրանսերեն են, կարծում եմ մենք չենք կարող պահանջել, որ թարգմանեն ու հայերեն դնեն։ Սմբատ ջան, տվյալ դեպքում պետք է հեռացվեր միայն չթարգմանված բաժինը։ Լինում են դեպքեր, երբ հոդվածի մեծ մասն է չթարգմանված, այդ դեպքում ջնջվում է ամբողջ հոդվածը։ Կաղապարը դրվում է ավտոմատ և ընդհանուր է բոլոր հոդվածների համար։--Լիլիթ (քննարկում) 06:29, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն ։--Լիլիթ ջան։ Ամեն դեպքում, ընթացքում ես վերնագրերն էլ կթարգմանեմ, որպեսզի հայ ընթերցողներին ավելի մանրամասն հայտնի լինի։ Իսկ որ ջնջման ենթակա լինելը կարգավորվում է՝ ուրախ եմ, թե չէ հուսահատվում ես, այդքան գործ անելուց հետո․․․ Շնորհակալություն։ Սմբատ 06:39, 24 Ապրիլի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Էմիլ Շարտիե" page.