Քննարկում:Էդուարդ Բաբայան (քաղաքական գործիչ)

Latest comment: 5 տարի առաջ by Ben Men Lyun in topic Մասնագիտություն

Մասնագիտություն խմբագրել

Հարգելի Ben Men Lyun, «Փաստի» հետ կապված պարզաբանեմ. «Օքսֆորդի բառարանում» ասվում է, որ քաղաքական գործիչը պրոֆեսիոնալ քաղաքականությամբ զբաղվող անձն է, հատկապես որպես ընտրովի պաշտոնյա։ Այս պարագայում հոդվածի սուբյեկտն առաջնային մանդատով ընտրված պաշտոնյա է, որի գործունեության ոլորտը պրոֆեսիոնալ քաղաքականությունն է։ Իմ տեսակետն այն է, որ բոլոր պատգամավորները քաղաքական գործիչներ են։ Ուրախ կլինեի լսել այլ կարծիքներ։ --Ավետիսյան91 (քննարկում) 06:46, 21 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել

Հարգելի -Ավետիսյան91, համաձայն եմ ձեր տեսակետի, բայց համաձայն նաև այն մտքի հետ, որ «քաղաքական գործիչ» եզրը կարելի է դիտարկել լայն և նեղ իմաստներով: Միգուցե նեղ իմաստով պատգամավորը ավտոմատ կերպով քաղաքական գործիչ է, բայց լայն իմաստով, կարծում եմ, դեռ պետք է իրեն դրսևորի որպես այդպիսին: Նույնը, ի դեպ, կարելի է ասել նույն կուսակցության այս պատգամավորի մասին: Ամեն դեպքում, նման ոչ միանշանակ դեպքերում ես կսահմանափակվեի միայն «ԱԺ պատգամավոր» պարզաբանմամբ, առանց որպես «քաղաքական գործիչ» բնութագրելու:--Ben Men Lyun (քննարկում) 09:41, 21 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել
Հարգելի Ben Men Lyun, «իրեն որպես քաղաքական գործիչ դրսևորելու» սկզբունքով առաջնորդվելու դեպքում կմտնենք սուբյեկտիվ դաշտ ու դժվար կլինի հստակեցնել այն սահմանը, որից այն կողմ անձը դառնում է քաղաքական գործիչ։ Ամեն դեպքում, տվյալ հոդվածից «քաղաքական գործիչը» հանելու հետ կապված առարկություն չունեմ։--Ավետիսյան91 (քննարկում) 14:26, 24 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել
Համաձայն եմ սուբյեկտիվության զգալի պաշարի ներկայության վերաբերյալ ձեր դիտարկմանը, հարգելի Ավետիսյան91, բայց, ամեն դեպքում, տվյալ պատգամավորի պարագայում «քաղաքական գործիչ» հասկացությունը օգտագործելը անձամբ ինձ մոտ նվազագույնը ինտուիտիվ մակարդակում անհիմն է թվում: Ամեն դեպքում, եթե դուք առարկություն չունեք, եթե դեմ արտահայտվող այլ մասնակից էլ չկա, շնորհակալություն հայտնելով քննարկման համար հանում եմ վերանոշյալ հասկացությունը հոդվածից:--Ben Men Lyun (քննարկում) 19:20, 24 Ապրիլի 2019 (UTC)Պատասխանել
Return to "Էդուարդ Բաբայան (քաղաքական գործիչ)" page.