Քննարկում:Եղնիկ

Latest comment: 6 տարի առաջ by Որոտ

Հարգելի Avlastimiduo, մենք գիտենք, որ եղնիկը ժողովրդական բառ է և կենդանաբանության մեջ` նշված տերմինը չի գործածվում որևէ կենդանական տեսակ մատնանշելու վերաբերյալ: Կա եղջերու, իսկ եղնիկը դրա փաղաքշական գեղարվեստական հոմանիշն է կամ եղջերուի էգը և հաճախ գործածվում է ընդհանրապես երկկճղակավոր կենդանիներին (ջեյրան, վիթ, մարալ և այլն) մատնանշելու համար: Ինչ վերաբերվում է ռուսերեն Лось կենդանուն, դա հայերենում կոչվում է որմզդեղն կամ իշայծյամ: Ի դեպ Վիքիպեդիայում առկա է որմզդեղն հոդվածը: Այնպես որ, այս հոդվածը իր բնույթով սխալ է: Նկարում պատկերված է որմզդեղն, սակայն հոդվածը կենդանու նոր տեսակի` «եղնիկի» մասին է:--Որոտ (քննարկում) 19:56, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Մոռացա նշել, ինչու՞ չեք թարգմանել նկարների մեկնաբանությունները: Ստացվում է հոդվածի կեսը հայերեն է, մյուս կեսը` ռուսերեն:--Որոտ (քննարկում) 20:19, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի Որոտ, շնորհակալություն ուշադիր լինելու համար։ Սա, փաստորեն, ռուվիքիի Лось հոդվածի թարգմանությունն է։ Կենդանու անվանումն իրոք սխալ է թարգմանված։ Կարծում եմ՝ այս հոդվածը պետք է խմբագրվի և բովանդակությունը տեղափոխվի 2014 թվականից գոյություն ունեցող Որմզդեղն հոդված։ Կցանկանայի լսել նաև հարգելի Դավիթ Սարոյանի կարծիքը։ --23artashes (քննարկում) 20:25, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Հարգելի 23artashes, Դուք ճիշտ եք նկատել, որ սա Лось հոդվածի թարգմանությունն է, բայց բավականին վատ թարգմանությունը (օրինակ` եղջյուրներ (ժող.` կոտոշներ) բառի փոխարեն թարգմանվել է բեղիկներ և այլ անիմաստ նախադասություններ): Այս հոդվածը (եթե կարիք կա) իրոք պետք է նորից խմբագրվի և միաձուլվի Որմզդեղն հոդվածին:--Որոտ (քննարկում) 21:45, 9 Հոկտեմբերի 2017 (UTC)Պատասխանել

Return to "Եղնիկ" page.