Քննարկում:Դանիել Իոաննիսյան

Latest comment: 21 րոպե առաջ by GeoO in topic Սորոսական

Սորոսական

խմբագրել

Հարգելի Վիքիհամայնք, արդյո՞ք ճիշտ եք համարում հոդվածի սկզբում թողնել հետևյալ նշումը՝ «հայ սորոսական»։ Եթե նույնիսկ անձը ասել է, որ ինքը սորսական է, արդյոք դա համապհանդիսանում է այնպիսի տեղեկատվություն, որով պետք է նկարագրվի անձը հոդվածի առաջին նախադասության մեջ։ Միգուցե տեղափոխվի հոդվածի այլ հատված, սակայն ես գտնում եմ, որ սխալ է հոդվածը թողնել նույն տեսքով։ --Նուբեռելլա 💬 17:14, 25 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել

Gardmanahay ջան, դու ես վերականգնել նշված հատվածը։ Նաև նշեմ, որ այդ հատվածի համար նշված երկու աղբյուրներից մեկում նշում չկա, որ Դանիել Իոաննիսյանը սորսական է անվանել իրեն, իսկ երկրորդի բովանդակությունից կարելի է ենթադրել, որ սարկազմով է նման բան նշել։--Նուբեռելլա 💬 17:18, 25 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել
Nooberella ջան, եթե նպատակահարմար ես համարում «սորոսական» բառը ներածությունից հանել ու այդ մասին գրել բովանդակության այլ հատվածում, ես դեմ չեմ, խնդիր չկա։ Ուղղակի ավելացրել եմ, քանի որ այդ մարդը հանրային լայն շերտի համար ընկալվում է որպես «սորոսական» գործիչ, կան բազմաթիվ աղբյուրներ։ Իմ պատկերացմամբ «սորոսական» է համարվում այսպես կոչված «Սորոսի հիմնադրամի» կամ պաշտոնական անվամբ ասած «Բաց հասարակություններ հիմնադրամների» գաղափարները կրող, դրան մաս կազմող, այդ կազմակերպության ֆինանսական միջոցներով պարբերաբար գործունեություն իրականացնող գործիչը։ Մի անգամ խմբագիրներից մեկն ասեց թե «սորոսական» բառը վիրավորական է։ Ինձ համար անհասկանալի է թե ինչու։ Գրեթե նույնն է, թե Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները վիրավորվեն «քոչարյանական» բառից կամ Թումո կենտրոնի սաները վիրավորվեն «թումոյական» բառից։ Աղբյուրների մասով մեջբերումներ անեմ։ Հարցազրույցի ընթացքում հարց է տրվել Դ․Ի․-ին՝ «-Մամուլում տարածվել է տեղեկատվություն, որ «սորոսականները» Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկությունները փաթեթով ներկայացրել են․․․»։ Դ․Ի․-ն պատասխանել է՝ «-Այո, ոչ թե առաջարկություն ենք ներակայացրել, այլ գրել ենք»։ Այստեղ որևէ սարկազմ չկա նրա խոսքերում, մարդն ընդունում է, որ ինքը «սորոսական» է։ Մյուս աղբյուրի մեջ նույնպես սարկազմ չտեսա․ մարդը իր ֆեյսբուքյան էջում գրել է (վերատպված civic.am կայքում)․ «Ոմանք, հիմնականում «Հայրենիքի փրկության շարժումից» ու «Լուսավոր Հայաստանից», հայտարարում են, որ «սորոսականներն են մեղավոր, որ ռեյտինգայինը հանվում է»: Հետևապես, եթե ոմանք իրոք համարում են, որ Օրենսգրքի փոփոխության մեջ «սորոսականներս» այդքան մեծ ներդրում ունենք, ապա թող այսպես ձևակերպեն իրենց միտքը․․․»։--Գարդմանահայ (քննարկում) 18:22, 25 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել
Իհարկե հասկանում եմ, որ կարելի է անուղղակի կերպով համարել հաստատում, որ ինքը սորոսական է։ Բայց ամեն դեպքում վիճելի և անորոշ աղբյուրներ են՝ ըստ իս։ Քանի որ, համաձայն ես ներածությունից հանելուն և այլ մասում տեղադրելուն, խմբագրեմ, ինչից հետո հաստատիր, որ ընդունելի տարբերակ է։ Նուբեռելլա 💬 18:52, 25 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել
Շնորհակալ եմ @Rhayader մասնակցին՝ այս քննարկման վրա ուշադրությունս հրավիրելու համար։ Հեռացնում եմ բաժինը, քանի որ վերևում @Gardmanahay մասնակցի «Իմ պատկերացմամբ «սորոսական» է համարվում...»-ից հետո սկսվող նախադասությունը դասական անձնական հետազոտություն է։ Հեռացնելուս պատճառներից մեկը նաև ոչ հանրագիտարանային բնույթն է։ GeoØ () 16:56, 27 Հուլիսի 2024 (UTC)Պատասխանել
Return to "Դանիել Իոաննիսյան" page.