Քննարկում:Գուրգեն Շահնազարյան

Փրկեց 40 հոգու կյանքը և վերջին նռնակով տարավ 7 ադրբեջանցիների եվ իր կյանքը...

խմբագրել

1992 թվականի հուլիսի 29-ն էր:Ամառային գեղեցիկ արևոտ օր էր: Բայց խաղաղ չէր Արցախի հողը: Թշնամին մեծաթիվ ուժերով փորձում էր Գորիս-Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը փակելով մեկուսացնել Արցախը Մայր Հայաստանից: Կեսօրին ադբեջանցիները մեծաքանակ ուժերով վերսկսեցին հարձակումը: Ուժերը անհավասար էին: Մի քանի ժամ տևած մարտից հետո հայկական կողմում ևս կային զոհեր: Օղակը սեղմվում էր Ղոջազ գյուղի մատույցներում: Հերոսաբար մարտնչում էր նաև Գուրգեն Շահնազարյանը բոլորի սիրելի Գուգուշը: Կրակի օղակը սեղմվում էր, թշնամին արդեն շատ մոտ էր: Շրջափակման մեջ ընկնելը անխուսափելի էր: Գուրգեն Շահնազարյանը կայացրեց իր վճռական որոշումը` մարտը վերցնել իր վրա ապահովելով իր ընկերների դուրս գալը կրակի օղակից: Այդ որոշումը փրկեց շուրջ 40 հոգու կյանք: Սակայն Գուրգեն Շահնազարյանը ինքը չփրկվեց շրջափակումից: Վիրավոր վիճակում սպասեց այնքան մինչեվ ադրբեջանցիները մոտեցան: Եվ նա կայացրեց երկրորդ վճռական որոշումը: Պայթեցրեց ձեռքում պահած նռնակը իր հետ սպանելով 7 ադբեջանցիների: Տեսնելով հերոսի մահով զոհված հայորդուն, թալանի սովոր ադրբեջանցիները ձեռք չէին տվել նույնիսկ մատի մատանուն: Թուրք հրամանատարը պատվի է առնում, գնահատելով Գուրգեն Շահնազարյանի արարքը, որպեսզի Գուգուշի դիակը չխոշտանգեն: Ահա այսպես զոհվում է Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը, սակայն մինչ այսօր նա չի արժանացել հերոսի ու մարտական խաչի չնայած, որ նա դրա կարիքը երբև չուներ: http://hayrenater.livejournal.com/92738.html http://hayrenater.blogspot.com/2011/03/40-7.html http://hay-power.com/publ/2-1-0-125

Return to "Գուրգեն Շահնազարյան" page.