Գուրգեն Շահնազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գուրգեն Անուշավանի Շահնազարյան (մայիսի 9, 1945, Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 29, 1992), հայ ազատամարտիկ։
Գուրգեն Շահնազարյան | |
---|---|
մայիսի 9, 1945 - հունիսի 29, 1992 (47 տարեկան) | |
Ծննդավայր | Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է 1945 թվականի մայիսի 9-ին Վանաձոր քաղաքում։ 1952 - 1962 թթ սովորել է Վանաձորի 10-րդ դպրոցը։
1962 - 1964 թթ աշխատել է Վանաձորի քիմիական կոմբինատում, որպես ֆրեզագործ։
1964 - 1967 թթ ծառայել է Խորհրդային բանակում, իսկ զորացրվելուց հետո շարունակել աշխատանքը քիմմանրաթելի կոմբինատում։
1988 թվականի դեկտեմբերի 7-ից ակտիվորեն մասնակցել է աղետալի երկրաշարժի վերացման և վերականգնողական աշխատանքներին։ Ապա աշխատանքի անցել «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում, որպես հյուսն։
Ազգային զարթոնքի օրերին մասնակցում է ազգային ազատագրական պայքարին։
1990 թվականից անդամագրվում է «Նժդեհ» ԱԻՄ կամավորական աշխարհազորային ջոկատին և մասնակցում է ՀՀ և Արցախի պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին։
Զոհվել է 1992 թվականի հուլիսի 29-ին Ղոչազ գյուղի մատույցներում անհավասար մարտում։ Մարտը վերցնելով իր վրա փրկում է շուրջ 40 հոգու, այնուհետև ինքը հայտնվելով շրջափական մեջ վիրավոր վիճակում իրեն պայթեցնում է նռնակով սպանելով նաև 7 ադրբեջանցու։ Գուրգեն Անուշավանի Շահնազարյանը ամուսնացած էր, ուներ մեկ որդի, ում հետ անցել է մարտական ուղի և թոռնիկներ։