Արդյո՞ք Գետիկվանքը հանդիսանում է Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրը խմբագրել

Ուրեմն, ըստ Google Earht-ի Գետիկվանք գյուղը գտնվում է միջինում 2470 մետր բարձրության վրա: Հայաստանում ավելի բարձրադիր բնակավայր չգտա:

Բացառություն է կազմում Գեղարքունիքի մարզի Մարտունու տարաշրջանի Կոփոյ վար (Kopoy Var) կոչվող ահա այս՝ https://www.google.com/maps/@40.0011087,45.3674831,1672m/data=!3m1!1e3 բնակավայրը (կամ ոչ բնակավայրը), որը ըստ Google Earht-ի գտնվում է 2700-ից միջև 2750 մետր բարձրության վրա: Բնակավայրի կենտրոնը, ասենք, 2725 մետրի վրա է գտնվում:

Հիմա պետք է հասկանալ, թե այդ Կոփոյ վարը ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում? Այն բնակավայր է, նախկին բնակավայր է, թե ինչ է? Համացանցում չափազանց քիչ է տեղեկատվություն կա այդ Կոփոյ Վարի մասին: Բայց այնուամենայնիվ եթե անգամ նախկին բնակավայր է ուրեմն պետք է նոր հոդված գրել դրա մասին: Հիմա ով ի՞նչ տեղեկատվություն ունի: Hayk S (քննարկում) 09:10, 13 Հունվարի 2017 (UTC)

Hayk S, այստեղից և այստեղից կարելի է հասկանալ, որ Կոփոյ Վարը պաշտոնական բնակավայր չէ, իսկ թե ի՞նչ է, կրկին դժվար չէ ենթադրել: Հավանաբար տվյալ տարածքը հանդիսանում է արոտավայր, որտեղ տարվա մեջ որոշակի ժամանակահատված հովիվները տեղափոխվում են այնտեղ: Նման բնակավայրեր կան նաև Եղեգնաձոր-Մարտունի ճանապարհի հարևանությամբ՝ Վարդենյաց լեռներում:--Գարդմանահայ (քննարկում) 13:58, 13 Հունվարի 2017 (UTC)
Ավելի շատ լքված գյուղի տպավորություն է թողնում: Թե չէ մի 20-25 տուն է երևում, մի այդքան էլ քանդված: Հովիվների համար են ինչ ա կառուցել այդ տները?)) Մի խոսքով, անհասկանալի է թե ինչ է, բայց եթե բնակավայր չի, ապա ուրեմն իրոք Գետիկվանքը հանդիսանում է Հայաստանի ամենաբարձրադիր բնակավայրը: Hayk S (քննարկում) 17:52, 13 Հունվարի 2017 (UTC)
Return to "Գետիկվանք" page.