Քննարկում:Գեորգի Կուտոյան

Առաջարկում եմ այս հոդվածին միացնել Գեորգի Կուտոյանի մահ հոդվածը, որ ինքն իրենով այս հոդվածի մի մասն է։ --BekoՔննարկում 07:10, 23 Հունվարի 2020 (UTC)

Տարբերակ է, բայց դեմ եմ․ այս դեպքը յուրահատուկ դեպք է, որը հանրային հնչեղություն է ստացել Գեորգի Կուտոյան անձի կենսագրությանը զուգահեռ և կենսագրությունից անջատ։ Այսինքն եթե նույնիսկ Գեորգի Կուտոյանի մասին հոդված չլիներ Հայերեն Վիքիպեդիայում, ապա նրա մահվան հետ կապված գործընթացների մասին հոդված պետք է լինի, քանզի այն ունի հանրագիտարանային նշանակալիություն։ Միգուցե մասշտաբների առումով ոչ տեղին համեմատություն է, բայց օրինակ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ հոդվածը ճիշտ չի չէ՞, որ միացնենք Ղասեմ Սոլեյմանիի մասին հոդվածին։ Նկատի ունեմ տարբեր թեմաներ են՝ չնայած որ միմյանց փոխկապակցված։ Հայերեն Վիքիպեդիան չի արգելում օրինակ Արցախյան պատերազմի հոդվածից բացի ունենալ նաև այդ պատերազմի առանձին ռազմագործողությունների մասին հոդվածներ։ Նույն տրամաբանությունն է։--Գարդմանահայ (քննարկում) 09:44, 23 Հունվարի 2020 (UTC)
Ես էլ եմ կարծում, որ առանձին հոդվածը պետք է լինի. մեծ հնչեղություն ունեցող դեպք է։ Անձի մասին հոդվածում պետք է համառոտ ներկայացվեն մահվան հանգամանքները, իսկ ենթավերնագրի տակ տրվի հղում այս հոդվածին, ինչև և արված է։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 12:00, 23 Հունվարի 2020 (UTC)
Return to "Գեորգի Կուտոյան" page.