Քննարկում:Գեղաձոր

Latest comment: 1 տարի առաջ by Հայա Ենգոյան

Հոդվածի բովանդակությունը պարունակում է տարօրինակ մտքեր, օրինակ՝ «Գյուղն ունի շատ հին պատմություն,իսկ բուն հայկական պատմությունը 1 դարից ավել է:Հնում գյուղը բնակեցված է եղել թուրքերով» նախադասությունը։ Մի պահ վերցնենք, որ գյուղը հիմնադրել են թուրքերը, որոնք ամենայն հավանականությամբ այդտեղ են եկել 1800-ականներին կամ մաքսիմում 1700-ականներին, իսկ այնուհետև հայերն են վերաբնակվել։ Սակայն այդ հանգամանքը չի նշանակում, որ այն ունի «շատ հին (թուրքական) պատմություն»։ Շատ հին պատմություն ունի Գառնի գյուղը, Սանահին գյուղը։ Ուստի Հայա Ենգոյանին առաջարկում եմ այսուհետ զերծ մնալ հոդվածներում ապատեղեկատվություն և քարոզչական տարրեր պարունակող բովանդակություն ավելացնելուց։--Գարդմանահայ (քննարկում) 10:04, 26 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել

Հոդվածում առկա են այնպիսի նախադասություններ, որոնք չունեն աղբյուր և դրանցում պարունակող որոշ տեղեկություններ ստիպում են կասկածի տակ դնել դրանց իսկությունը կամ դրան զուգահեռ վիքիֆիկացման խիստ անհրաժեշտության պատճառով ջնջել։ Օրինակ՝ «Գյուղն ակտիվ մասնաակցություն է ունեցել Հայրենական Մեծ պատերազմին:Պատերազմ մեկնած գեղաձորցիներից 43 զոհվել են, շատերը վերադարձել մեդալներով,պատվոգրերով և շքանշաններով/Մովսես Ենգոյան և այլք/» (ավելացրել է Հայա Ենգոյանին խմբագիրը)։ Այնպես որ հոդվածում կատարում եմ որոշակի փոփոխություններ, ջնջումներ։--Գարդմանահայ (քննարկում) 10:04, 26 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն կատարած փոփոխությունների համար, տեղեկությունները ճշմարիտ են,սակայն ես այդքան լավ չեմ կաողանում խմբագրել, լուսանկարներ ավելացնել, բայց ամեն բան ճշգրիտ է , խնդրում եմ, թույլ տվեք մնան փոփոխությունները, ուղղումներ կատարել եմ,ինչպես խորհուրդ էիք տվել: Հայա Ենգոյան (քննարկում) 06:45, 27 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայա Ենգոյան, Ձեր այս խմբագրմամբ ավելացված տեղեկությունները ջնջում եմ, քանի որ նախ դրանք չեք ավելացրել համապատասխան բաժնում և նաև չեք նշել աղբյուրները։ Դրա հետևանքով հոդվածում նույն տեղեկությունը 2 անգամ է գրված, մեկը ճիշտ տեղում, մյուսը՝ սխալ։ Աղբյուրները կարևոր են, որպեսզի նաև հնարավոր լինի ստուգել ավելացված տեղեկությունը։ Օրինակ որտեղի՞ց գիտեք, որ գյուղի բնակչության նախնիները գաղթել են Մշո գավառից։ Եթե աղբյուրներ ավելացնելու հետ կապված խնդիր ունեք, ապա դրա բնույթի վերաբերյալ կարող եք գրել այստեղ, կփորձեմ օգնել։--Գարդմանահայ (քննարկում) 10:12, 27 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել
Լավ,պարզ է ամեն ինչ,ես այլևս խմբագրումներ չեմ անի:
Ես իմ գյուղի մասին եմ գրել,տեղեկությունները ժողովուրդն է տվել,հաշվառում ինքս եմ անում,աշխատում եմ,բայց դրանք աղբյուրներ չունեն,հանրագիտարանի տվյալներ են և այն ամենը, ինչ ինքներս մեր գյուղի մասին գիտենք:Խնդրում եմ, որ Ռապի լճի մասին տեղեկությունները վերականգնեք, դրանք ես չեմ ավելացրել,նախկինում եղել է, Ռապի լիճը մեր բնակավայրի զբոսաշրջային կարևոր վայրերից է, շատ կարևոր է, որ մարդիկ տեղեկացված լինեն լճի մասին:
Ես Ձեր հոդվածներից նայեցի,հրաշալի են,շնորհակալ եմ նման աշխատանքի համար, բայց խնդրանք ունեմ:Եթե այդքան ուշադիր եք բոլոր ավելացվող հոդվածներին, ուրեմն ուշադրություն դարձրեք Մխիթար Մոս-Մուշեղյան անունով բացված էջին,ամբողջովին սուտ տեղեկություններ են, էդպիսի անձի մասին Վիքիում հոդվածներ չպիտի լինեն, 1995թ-ին ծնված մարդը ,ով կրթություն չունի,մարդկային տեսակ էլ չէ, չի կարող արժանանալ իր անձի մասին նման էջում հոդված ունենալուն:Ավելին զերծ կմնամ ասելուց:Եթե հնարավոր լիներ անձնական նամակ գրել, ավելին կասեի:
Ջնջեք այդ էջը,լավություն կանեք բոլորիս: Հայա Ենգոյան (քննարկում) 05:30, 28 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Հայա Ենգոյան, իհարկե ողջունելի է, որ ցանկանում եք Ձեր գյուղի մասին հոդվածը զարգացնել, պարզապես Հայերեն Վիքիպեդիայում կան որոշակի օրենքներ։ Ինչ վերաբերում է Մխիթար Մոս-Մուշեղյան հոդվածը ջնջելուն, ապա պետք է ասեմ, որ ես ադմինիստրատոր չեմ, ջնջելու գործառույթը նրանց է վերապահված։ Հոդվածները հենց այնպես չեն ջնջվում, եթե դրանց ջնջելու պատճառն ակնհայտ չէ։ Կարող եք այդ հոդվածը համապատասխան հիմնավորմամբ ջնջման ներկայացնել այստեղ, մասնակցել քննարկմանը։--Գարդմանահայ (քննարկում) 13:42, 28 Հուլիսի 2022 (UTC)Պատասխանել
Հարգելի Գարդմանահայ,շնորհակալ եմ շատ Հայա Ենգոյան (քննարկում) 05:33, 1 Օգոստոսի 2022 (UTC)Պատասխանել
Return to "Գեղաձոր" page.