Քննարկում:Բեմի լույսերը

Latest comment: 9 տարի առաջ by Hovhannes

Այս ֆիլմի վերնագիրը հայերեն պետք է լինի «Բեմեզրի լույսերը»։ Տես Չարլզ Չապլին, «Իմ կենսագրությունը» գիրքը, որտեղ կա նրա բոլոր ֆիլմերի վերնագրերի ճիշտ թարգմանությունները։

Հոդվածը ստեղծելիս, ամենայն հավանականությամբ, հիմք է ընդունվել ՀՍՀ-ի «Չարլզ Չապլին» հոդվածը, որտեղ «Բեմի լույսեր» է:--23artashes (քննարկում) 20:34, 16 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Բացի այդ «limes» անգլերեն բառը թարգմանվում է ռուսերեն «рампа» բառին (հայերեն ուղղակի թարգմանությունը չգտա), որն էլ հենց «բեմեզր»-ն է, այլ ոչ թե «բեմ»-ը։

այս ֆիլմի անվանումը ես առաջին անգամ եմ լսում բեմեզրի լույսերը տարբերակով, իմ կարդացած մամուլում և հեռուստատեսությամբ (100 % չեմ ասում), բայց ինչքանով որ հիշում եմ, լսել ու կարդացել եմ բեմի լույսերը, նշված գրքում գուցե ուղղակի թարգմանություն է, ճիշտ նշեցիք, իսկ ֆիլմերի անվանումները պետք չի զուտ բառացի թարգմանությամբ թարգմանել, մանավանդ որ այդ ֆիլմը նոր ֆիլմ չի, մի խոսքով դա ճիշտ չի ֆիլմի անվանումը զուտ թարգմանությամբ ունենալ, համենայնդեպս վիքիպեդիայում պետք է օգտագործել առավել տարածված անվանումը, կարող ենք ուղղակի հոդվածում գրել, որ ֆիլմի անվանումը այլ թարգմանությամբ հնչում է Բեմեզրի լույսերը, սա իմ կարծիքն է: --ERJANIK քննարկում: 05:38, 17 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել

Բնականաբար ես չեմ պնդում փոփոխության։ Վերջ ի վերջո միևնույնն է, թե ինչպես կթարգմանվի։ Իսկ գեղագիտական տեսակետից ինձ ավելի է դուր գալիս «Բեմեզրի լույսեր» տարբերակը։ (Ճիշտն ասած, ես էլ առաջին անգամ «Բեմի լույսեր» տարբերակը Վիկիպեդիայում կարդացի։ Ինչ աչքս բացել եմ, ես այդ ֆիլմի անունը «Բեմեզրի լույսեր» եմ իմացել։)

Միջամտեմ ձեր հետաքրքիր քննարկմանը :) Հարգելի այ փի հասցեով մասնակից, չեք ցանկանո՞ւմ գրանցվել Հայերեն Վիքիպեդիայում։ Այս քննարկումից դատելով՝ Դուք կարող եք Ձեր կարևոր ներդրումն ունենալ մեր վիքիում։ Առանց գրանցվելու էլ իհարկե կարող եք խմբագրել, ուղղակի գրանցված մասնակիցների հետ հաղորդակցվելն ավելի հեշտ է :) --Լիլիթ (քննարկում) 06:20, 17 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
ամեն դեպքում google-ում կան նյութեր այս վերնագրով, չնայած Դպրոցական Մեծ Հանրագիտարանի կայքում նույնպես բեմի տարբերակն է, մի միտք իմ դուրն էլ եկավ 212.73.74.28 IP-ից խմբագրող հարգելի մասնակից, որ իսկապես բեմեզրի տարբերակը ավելի գեղագիտական է, չգիտեմ եթե նոր բան չլինի, իսկապես բեմեզրի տարբերակն էլ վատ չի: --ERJANIK քննարկում: 07:30, 17 Հուլիսի 2014 (UTC)Պատասխանել
Ինձ թվում է, սա խնդիր չէ: Ի՞նչ անենք, եթե որոշ տեղերում օգտագործվում է՝ «Բեմ» բառը, մյուս տեղերում՝ «բեմեզր»: Երևի պետք է «բեմ» էլ մնա, չնայած, եթե պնդում եք, ապա խնդիր չկա, կարելի է փոխել «բեմեզր»: Hovhannes 08:36, 9 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Ստեղծեցի վերահղում, իսկ այս հոդվածում ավելացրի, որ օգտագործվում է նաև «Բեմեզրի լույսերը» անվանումը: Կարծում եմ՝ ընդունելի լուծում է: --23artashes (քննարկում) 09:47, 9 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Այո, ինչպես կկամենաք: Hovhannes 12:18, 9 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Return to "Բեմի լույսերը" page.