Քննարկում:Արցախյան շարժում
Վիքիֆիկացում կաղապարի տեղադրման մասին խմբագրել
Հոդվածում տեղադրում եմ «Վիքիֆիկացում» կաղապարը, քանի որ առկա են տեխնիկական և ոճական բազմաթիվ ակնհայտ սխալներ, ինչպես նաև բովանդակության շարադրանքը չի համապատասխանում հանրագիտարանային ոճին: Ստորևներկայացնում եմ մի քանի բացթողումներ.
- Գրված է «1987 թվականից սկսեցինք ստորագրահավաքներ կազմակերպել»: Պետք է լինի «1987 թվականից սկսվեցին կազմակերպվել ստորագրահավաքներ»,
- Գրված է «[[Ռուսաստան|Ռուսատանում]] [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղաշրջումից]]»: Պետք է լինի «[[Ռուսասական կայսրություն|Ռուսատանում]] [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղաշրջումից]]», քանի որ հեղափոխությունը/հեղաշրջումը ոչ թե ներկայիս Ռուսաստանում է եղել, այլ Ցարական Ռուսաստանում:
- Գրված է [[1917|1917 թվականի]] [[Դեկտեմբերի 16|դեկտեմբերի 16-ին]] [[Արցախի Հանրապետություն|Արցախ]]-Ղարաբաղի մայրաքաղաք [[Շուշի|Շուշիում]] ստեղծվեց: Պետք է լիներ օրինակ այսպես՝ ... Լեռնային Ղարաբաղ վարչական կենտրոն [[Շուշի]]ում ստեղծվեց: Արցախի Հանրապետությունն ու 1917 թվականի Լեռնային Ղարաբաղը տարբեր միավորներ են:
- «Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին [[Բաքու|Բաքվում]] թուրք ...»: Հասկանալի է, որ այստեղ «ղարաբաղցիներ» ասելով պետք է հասկանալ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին, բայց գրվածից այդպես ճիշտ չի, քանի որ կարելի է նաև հասկանալ Լեռնային Ղարաբաղում ապրող ադրբեջանցիներին /թուրքերին, թաթարներին/, քրդերին:
- Պետք է կա՛մ գրել Ղարաբաղ, կա՛մ Արցախ, այլ ոչ թե Արցախ-Ղարաբաղ, Ղարաբաղ (Արցախ) և այլն:--Գարդմանահայ (քննարկում) 16:02, 20 Փետրվարի 2018 (UTC)
- Այսպիսի ոճական և տեխնիկական տասնյակ (եթե ոչ ավել) սխալներ կան: --Գարդմանահայ (քննարկում) 16:03, 20 Փետրվարի 2018 (UTC)
Հանրագիտարանային բովանդակության պահով ևս մեկը ավելացնեմ՝
- Վիճակագրական թվերը, պատմական փաստերը կեղծում և ստում են ոչ միայն գիտնականները, գրողները, լրագրողները, պետական, կուսակցական գործիչները, այլև դիվանագետները: Մոսկվայում Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչ Փաշա Ռուստամզադեն մոսկովյան թերթերում տպագրած իր հարցազրույցներում ճամարտակում է, թե իբր Ստեփանակերտից դուրս են քշել 18 հազար ադրբեջանցիների․․․։
Չեզոքություն կաղապարի ավելացման մասին խմբագրել
Հոդվածում բազմիցս խախտվում են չեզոքության սահմանները: Ստորև ներկայացնում եմ մի քանի դրվագ.
- Գրված է «1988 թվականի փետրվարի 27-ին ադրբեջանական Աղդամ շրջկենտրոնի մոտակայքում, թուրք-ազերի ահաբեկիչները հարձակվել են Հադրութի շրջանի Մեծ Թաղերի»: Ես հասկանում եմ, որ հայի համար հայի վրա հարձակվող թուրքը և ահաբեկիչ է, և աշխարհի ամենավատ բանը, բայց չմոռանանք, որ մենք խմբագրում ենք հանրագիտարան, որը պետք է զերծ լինի այսպիսի հուզական արտահայտչական դրվագներից: Այս նախադասությունը (եթե չխորանամ մանրուքների մեջ) կգրեի հետևյալ կերպ՝ «1988 թվականի փետրվարի 27-ին ԼՂԻՄ սահմանին մոտ գտնվող Աղդամ քաղաքից ադրբեջանցի բնակչությունը հարձակվել է ....»:
- Գրված է «թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված մուսավաթական Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ»: Որքան էլ մուսավաթականները հայերի համար թշնամի, զզվելի դեմքեր լինեն, այնուամենայնիվ, պետք է հանրագիտարանում պահպանել չեզոքությունն ու գնահատականներ չտալ (եթե այդ մասին փաստող աղբյուր չկա): --Գարդմանահայ (քննարկում) 16:22, 20 Փետրվարի 2018 (UTC)