Քննարկում:Արիան ԱՄՅու

Latest comment: 9 տարի առաջ by Norayram in topic Untitled
Այս հոդվածը ստեղծվել է 2014-2015 թվականների Վիքին սիրում է Գիտություն նախագծի ընթացքում։

Untitled խմբագրել

Ինչ վերաբերում է «Արդի գրատպություն» կաղապարին․ «ծրագրային ապահովումներ» ճիշտ չէ։ Գոնե՝ «ծրագրային ապահովում»։ Բայց սա պատճենն է ռուսերեն «программное обеспечение»-ի։ Այսօր գոյություն ունի սրա ավելի կարճ եւ դիպուկ համարժեքը — «ծրագրաշար»։ Ռուբեն 46.70.252.59 17:22, 17 Մարտի 2015 (UTC)Պատասխանել

Ողջույն Ռուբեն ջան, նշված կաղապարում, դասկարգումները և ենթակարգերը գրված են Վիքի֊ում արդեն իսկ գոյություն ունեցող կատեգորիաների, ինչպես նաև ազատ ծրագրակազմի օգտագործողների բառապաշարի մեջ արմատացած անվանումներին համապատասխան։ Ճիշտ եք նկատել, որ այն ռուսերեն տարբերակի բառացի թարգմանությունն է, նաև լավ գիտենք, որ արևելահայերենը կրում է ռուսերենի ազդեցությունն ամենատարբեր բնագավառներում։ Անձամբ ես նախապատվությունը հիմնականում տալիս եմ այսպես ասած «ավելի հայեցի» տարբերակներին, եթե միայն այն առաջ չի բերում սեմիոտիկ կամ ոճական տարբերություններ և արտացոլում է կենդանի օգտագործվող լեզուն՝ այլ կերպ ասած մի տեսակ «արհեստածին» չէ։ Պետք է նշեմ նաև, որ ես շուրջ 5 տարի է ազատ ծրագրեր եմ օգտագործում և շփվում եմ այլ ԱԾ օգտագործողների հետ, բայց չեմ նկատել, որ երբևէ օգտագործվի «ծրագրաշար» բառը։ Լսած եմ «ծրագրակազմ» բառը, բայց ոչ «ծրագրաշար»։ Կարծում եմ առաջարկությունը, չի կարող միայն այս կաղապարին վերաբերվի, այլև Կատեգորիա:Ազատ ծրագրային ապահովում կատեգորիային, Ազատ ծրագրային ապահովում հոդվածին և իհարկե ամբողջ Վիքի֊ով մեկ տարբեր հոդվածներում օգտագործված դեպքերին։ Իսկ թե ինչքանով ձեր առաջարկած բառը կընդունվի, մնում է օգտագործողների համայնքի և հասարակության դատին  ։ Հարկ եմ համարում ասել՝ բավականին վաղուց լինելով ԱԾ օգտատերերի շրջապատից, զուտ կիրառական տեսանկյունից «ծրագրաշարն» իմ համար խորթ հնչեց, իսկ մասնագիտական (լեզվաբանի) տեսանկյունից չեմ ընդունում չկայացած/արհեստածին բառերի կիրառումը գիտահանրամատչելի նյութերում։ Նաև դեռ 5 տարի առաջ, առաջարկվել էր նմանատիպ փոփոխություն Ծրագրային ապահովման քննարկման էջում, բայց արձագանքներ չէր ստացել։ --հարգանքներով՝ Նորայր քննարկում 18:33, 18 Մարտի 2015 (UTC)Պատասխանել
Return to "Արիան ԱՄՅու" page.