Աշխարհի ամենահամեղ կարմրաթուշ ծիրանը խմբագրել

Աշտարակի տարածաշրջանում է աճում իր հոտային և համային հատկանիշներով չգերազանցված, աշխարհի ամենահամեղ կարմրաթուշ ծիրանը  ։ Տեսակն էլ, որը բերված է նկարում, ճիշտ կարմրաթուշ տեսակն է։ Սա սուբյեկտիվ կարծիք չէ, այլ հենց այդպես է՝ ուղղակի հիմնավորված չէ հղումով կամ աղբյուրով։ Կարելի է ճշտել մասնագետներից և որևէ հղում ավելացնել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 19։09, 7 Հուլիսի 2013 (UTC)

Ամենահամեղը դա սուբյեկտիվ է։ Ոչ մի գիտական հեղինակային աղբյուր այդպիսի բան չի գրի։--Bekoքննարկում 19:22, 7 Հուլիսի 2013 (UTC)Պատասխանել
Իհարկե չի գրի, ինչպես և չի գրի «գեղետեսիլ կիրճ» արտահայտությունը։ Սակայն համոզված եմ, որ «Աշտարակի տարածաշրջանում է աճում իր հոտային և համային հատկանիշներով չգերազանցված, աշխարհի ամենահամեղ կարմրաթուշ ծիրանը» արտահայտության հետ կհամաձայնվեն ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի այլ ծայրերից այցելած զբոսաշրջիկներն ու մասնագետները։ Իհարկե, ամեն դեպքում, հղումների համար պետք է ինչ որ աղբյուր գտնել։ Վահրամ Մխիթարեան (քննարկում)

Հ․Գ․ Ինչի՞ց ՝, որ խմբագրման «վիքիֆ,ձևավ,ոճակ,ուղղագ,կետադ,միջլեզվ,կատ,կաղ,ջնջ,լուս,նյութ,ճշտ,փաստ» տողը մեկ կա, մեկ էլ՝ չկա։

Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշակոթող և գերեզմանոց Աշտարակում խմբագրել

Առիթ եղավ Աշտարակի, էջմիածնի խճուղուն հարակից գերեզմանոցում լուսանկարել Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշակոթողն ու գերեզմանոցը։ Գուցե օգտագործվի հոդվածում։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 11։09, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

 
 
 

Հարգելիս լուսանկարները ինքներդ կարող եք տեղադրել հոդվածում,որ հատվածում ցանկանաք։--Ռ Ա Զ 12։20, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

Հարգելի Ռազմիկ, չեմ կողմնորոշվում թե ինչպես տեղադրեմ։ Գուցե այստեղ էլ, ինչպես Օշական հոդվածում, «Պատկերասրահ» բացվի։ Կարելի է սպասել, որ այդ դեպքում նկարներն ավելի կշատանան։ Վահրամ Մխիթարեան (քննարկում) 13:25, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)Պատասխանել
Կարող եք պատկերասրահ բացել առանց նայելու թե նկարների թիվը որքան է, նկարները նույնիսկ կարող են 2-ը լինել,անգլերեն Վպ-ում շատ այդպիսի հոդվածներ կան:--Ռ Ա Զ 15:22, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)Պատասխանել

Հայտնի աշտարակցիներ - Միքայել Տեր-Միքայելյան խմբագրել

1962-2004 թթ․ Աշտարակում, Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Գիտավանում է ապրել և ստեղծագործել ակադեմիկոս Միքայել Լևոնի Տեր-Միքայելյանը։

Գիտության ականավոր գործիչ, տեսաբան ֆիզիկոս։ Հետազոտությունների բնագավառը եղել է բարձր էներգիաների ֆիզիկան, քվանտային էլեկտրոնիկան և լազերային ֆիզիկան։ ՀԽՍՀ պետական և Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակների դափնեկիր, պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։ 1991 թ․ ֆիզիկայի գծով մրցանակների Նոբելյան հանձնաժողովի կողմից առաջադրվել է 1992 թ․ Նոբելյան մրցանակի թեկնածու։

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1943-1948), դիպլոմային աշխատանքի ղեկավարն է եղել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը։ 1948 թ․ ընդունվել է ասպիրանտուրա ԽՍՀՄ ԳԱ Լեբեդեվի անվան ֆիզիկայի ինստիտուտում և 1953 թ․ պաշտպանել է թեկնածուկան թեզը ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ե․Լ․ Ֆեյնբերգի ղեկավարությամբ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1975), ՀԽՍՀ ԳԱԱ թղթակից անդամ (1963), ակադեմիկոս (1982)։

Հայրը, Լևոն Անդրեյի Տեր-Միքայելյանը, եղել է Հայաստանի առաջին հանրապետության Տրանսպորտի նախարարը։

Միքայել Տեր-Միքայելյանը, նրա հայրը, մայրը և կինը թաղված են Աշտարակի, էջմիածնի խճուղուն հարակից ընտանեկան գերեզմանոցում։

 

Մանրամասները տես Միքայել Տեր-Միքայելյան էջում (հոդվածն անավարտ է)։

Վահրամ Մխիթարեան (քննարկում) 12։08, 13 Սեպտեմբերի 2013 (UTC)

Return to "Աշտարակ (քաղաք)" page.