Քննարկում:Անահիտ

Latest comment: 9 տարի առաջ by Komsoohie

Կարծում եմ այս հոդվածի պատկերը պետք է փոխել, կարծես թե սարսափ ֆիլմերի պերսոնաժ լինի6AND5 13:03, 17 Հոկտեմբերի 2010 (UTC)Պատասխանել

Գլխավոր աստվածուհին տրամաբանորեն պետք է որ նույնացվեր Հերայի հետ: Ներկայիս զուգահեռնեռը ճի՞շտ են: Armatura 19:33, 27 Փետրվարի 2012 (UTC)

Հոդվածում նշված է, որ Անահիտը Արամազդի դուստրն է, այն ինչ մի շարք աղբյուրներում Անահիտը հանդիսանում է Արամազդի կինը... սա վիճահարույց հարց է, կարծում եմ, որ պետք է նշվի, որ Անահիտին շատ ավելի հաճախ համարում են, որպես Մեծ տիկին, այսինքն Արամազդի տիկին... Մի շարք ավանդազրույցներ կան, որտեղ Անահիտը կնոջ պարտականություններ է տանում՝ օրինակ՝ Վահագնի և Աստղիկի պսակի ժամանակ լավաշ է բերում փռում պսակվողների ուսերին, ինչպես տեսնում ենք սկեսուրի պարտականություն էր, և ո՛չ տալոջ... նաև եթե նույնացվում է Հերայի հետ, ապա պետք է հիշել, որ Հերան Զևսի կինն էր և ոչ դուստրը... Նաև չկար նշված, որ Արամազդը, Անահիտը և Վահագնը միասին հին հայկական դիցարանում կազմում են աստվածային սուրբ երրորդություն... ինչ-ինչ բայց այս փաստը մեր դիցաբանության գլխավոր «ֆիշկա»-ներից է, և նրան ուշադրություն չդարձնելը ճակատագրական կարող է լինել շատ ավելի լուրջ վիճահարույց հարցերում, ինչպիսիք են օրինակ Քրիստոնեության որոշ տարրեր և այլ մշակույթների հետ հարաբերություններ... Ահա թե ինչու մի քիչ կարող է կոպիտ հնչել, բայց կարծում եմ առանց քննադատության կատարելություն չի լինում... Komsoohie (քննարկում) 05:21, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Եթե կան համապատասխան աղբյուրներ, ապա այստեղ ներկայացրեք այդ աղբյուրները, որից հետո հոդվածում փոփոխություններ կկատարենք:--6AND5 (քննարկում) 06:16, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Սարգիս Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»-Եր.: -«Արևիկ»,2004թ.-240 էջ:
նաև հիմնական տեղեկատվությունը ես ստացել եմ Արտակ Մովսիսյանի «Նեմրութ» ֆիլմից
Աղբյուր կարող են հանդիսանալ նաև Դիցարան հայոց հանրագիտարանը, Հայկ Խաչատրյանի աշխատությունները...
մտածում էի, կարելի է նաև հայկական ժողովրդական հեքիաթներում ինֆորմացիա փնտրել, բայց համոզված չեմ Komsoohie (քննարկում) 08:32, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Հարգելի Komsoohie, եթե էլեկտրնային տարբերակով հղումներ լինեն, խոսքը գրքերի մասին է, ապա Դուք ինքներդ կարող եք ուղղել հոդվածը կամ եթե չկան, ապա կրկին կարող եք ուղղել, բայց կոնկրետ նշելով հրատարակության թիվը, համապատասխան էջը կամ էջերը, ինչպես նաև այս էջում գրեք կոնկրետ այն տողերը, որոնք վերաբերում են Անահաիտի կարգավիճակին, ես դրանք կտեղադրեմ համապատասխան հղման մեջ...--6AND5 (քննարկում) 09:11, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Սարգիս Հարությունյան «Հայ հին վիպաշխարհը»-Եր.: -«Արևիկ»,2004թ.-240 էջ: Այս գրքում 47էջում, Անահիտի մասին նյութի հենց առաջին նախադասության մեջ նշվում է կին կամ դուստր, Վահագնի ու Աստղիկի պսակի պատմությունը կարդացել եմ հայոց լեզվի դասագրքերից մեկում, չեմ կարող հստակ աղբյուր նշել, իսկ երրորդության մասին Արտակ Մովսիսյանի ֆիլմում է բավականին խորը ինֆորմացիա հաղորդում, կարծում եմ նրա աշխատությունները կարելի է օգտագործել որպես գիրք, բայց չգիտեմ կգտնեմ, թե ոչ: Սարգիս Հարությունյանի գրքում 47 էջ, 14-րդ տող, բայց շատ թռուցիկ է, միայն տալիս է երրորդության անունն ու մի կողմ քաշվում:
Այսինքն եթե ես ուղղակի գիտեմ այդ մասին, բայց աղբյուրը չգիտեմ, նման նյութեր չե՞մ կարող տեղադրել: Komsoohie (քննարկում) 09:21, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
Ես ավելացրեցի ինֆորմացիան: Ինչ վերաբերում է աղբյուրներին, եթե որևէ մասնակից առանց աղբյուր նշելու ինֆորմացիա է ավելացնում հոդվածներում ,ապա ցանկացած մասնակից կարող է դնել այս կաղապարը. [փա՞ստ], իսկ օրինակ 1 ամիս հետո աղբյուր չավելացնելու դեպքում ջնջի, իսկ եթե հոդված է գրվում, առանց որևէ աղբյուրի տվյալ դեպքում կարող են ավելացնել առանց աղբյուրների կաղապարը կամ համարել անհատական ուսումնասիրության արդյունք և առաջարկել ջնջման, այիսնքն ամեն դեպքում անհրաժեշտ են աղբյուրներ, դա կատարվում է, որպեսզի թույլ չտրվի կեղծ կամ սեփական ենթադրությունների վրա հիմնված ինֆորմացիան Վիքիպեդիա մուտք անելու համար:--6AND5 (քննարկում) 10:29, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել

Պարզ է, լավ շնորհակալություն համբերության համար... Komsoohie (քննարկում) 11:13, 10 Օգոստոսի 2014 (UTC)Պատասխանել
--Ս.Ասմարյան (քննարկում) 09:03, 30 Հունվարի 2015 (UTC)Նռան պար, Անահիտի տոնը նկարի հեղինակը Ռուբիկ Քոչարյանն է /ԱՄՆ/: Չի կարելի նկարը տեղադրել չգելով, թե որտեղից է վերցրած, ով է հեղինակը:

Ս.Ասմարյան, պատկերի էջում գրած է։ -- Ջեօ () 09:13, 30 Հունվարի 2015 (UTC)
Ամեն դեպքում յուղաներկով նկարների (կտավների) համար ցանկալի է հեղինակի անունը հոդվածում նշել, որը կատարեցի...--6AND5 (քննարկում) 13:34, 30 Հունվարի 2015 (UTC)
Սա նույն մա՞րդն է. Ռուբեն Քոչարյան:--6AND5 (քննարկում) 13:36, 30 Հունվարի 2015 (UTC)
Return to "Անահիտ" page.