Քննարկում:Ամուլսարի հանքավայր

Latest comment: 3 ամիս առաջ by Gardmanahay in topic Չեզոքություն

Բովանդակային փոփոխութոյւններ խմբագրել

Ողջույն հարգելի Սահակ, ինչո՞ւ եք կատարել այս փոփոխությունը։ --Գարդմանահայ (քննարկում) 06:19, 7 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Չեզոքության կաղապար խմբագրել

Չեզոքության կաղապարը տեղադրում եմ, մինչև նախորդ քննարկման ավարտը։--Գարդմանահայ (քննարկում) 06:29, 7 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Փոփոխություններ հոդվածի բովանդակությունում խմբագրել

Հարգելի Սահակ, Ամուլսարի հանքավայր հոդվածում 2018 թվականի հուլիսի 17-ին կատարել եք տեղեկատվության ավելացում, որին որպես աղբյուր կցել եք Արմենպրես լրատվական կայքի հոդվածը: Ամուլսարի հանքավայր հոդվածում Դուք ավելացրել եք հետևյալ բովանդակությունը՝ «Անկախ փորձագետների խումբը ինչպես նաև Լիդիան Ինթերնեյշնլի խոշոր բաժնետերերը արձագանքել են որոշ բնապահպաններ մտահոգություններին և հաստատել են, որ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք։»: Խնդրում եմ որպես աղբյուր հանդիսացող հոդվածից ցույց տալ այն հատվածը, որի հիման վրա գրել եք իմ կողմից արդեն մատնանշված բովանդակությունը:--Գարդմանահայ (քննարկում) 19:21, 17 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Հարգելի Գարդմանահայ, ահա այդ հատվածը՝

ՎԶԵԲ-ի ներքին մասնագետները վերանայել են պատասխանները և ներկայացրել են դրանք անկախ տեխնիկական և բնապահպանական փորձագետների դատին: Փորձագետները հաստատել են, որ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք:

-Սահակ (քննարկում) 03:38, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Շնորհակալություն պատասխանի համար: Աղբյուր հանդիսացող հոդվածում գրված է, որ Լիդիանն է պատվիրել փորձագիտական ուսումնասիրություն, ու այդ մարդիկ, ովքեր կատարել են ուսումնասիրությունները, գործել են Լիդիանի պատվերով: Իսկ այդ հանգամանքն էլ նշանակում է, որ վիքիհոդվածում պետք է գրենք հետևյալ տրամաբանությամբ՝ «Ըամաձայն Լիդիանի կողմից պատվիրված փորձագիտական եզրակացության՝ թթվային ապարների դրենաժի խնդրին պատշաճ լուծումներ են տրված, և Լիդիանի պատասխանն ունի տեխնիկական և բնապահպանական ամուր հիմք»: --Գարդմանահայ (քննարկում) 13:10, 18 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Սահակ, դեմ չե՞ք նշածս վերջին տարբերակի հետ:--Գարդմանահայ (քննարկում) 13:17, 19 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հոդվածում գրված է որ «ՎԶԵԲ-ի ներքին մասնագետները վերանայել են պատասխանները և ներկայացրել են դրանք անկախ տեխնիկական և բնապահպանական փորձագետների դատին։»։ Այսինքն ՎԶԵԲ֊ն է պատվիրել Անկախ խորհրդատվական խմբի ուսումնասիրությունը։ -Սահակ (քննարկում) 04:09, 20 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել
Հարգելի Սահակ, եթե այդ խմբին Լիդիանի բաժնետեր հանդիսացող ՎԶԵԲ-ն է անվանում անկախ փորձագետներ, ապա այս դեպքում ակնհայտ չի՞ շահերի բախումը: Այսպիսի մի արտահայտություն կա, ասում է ով փողը տալիս է նա էլ երաժշտությունը պատվիրում է: Դեմ չե՞ս եթե գրենք, որ այդ փորձագիտական ուսումնասիրությունը պատվիրել է Լիդիանի բաժնետերը:--Գարդմանահայ (քննարկում) 07:27, 20 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Արտաքին հղումներ խմբագրել

Հարգելի Սահակ, «արտաքին հղումներ» բաժնում ավելացրել եք տեսանյութ, որը տեղադրված է «Լիդիան Արմենիա» ընկերության պաշտոնական յութուբյան էջում (պաշտոնական է, որովհետև ընկերության կայքում էլ է դրված այդ էջի հղումը որպես իրենց ալիք): Տեսանյութի վերնագիրն է «Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի», բայց այն դիտելուց հետո այդպես էլ չապացուցված է մնում կեղծիքի մասին լուրերը:Օրինակ տեսանյութում ինչ-որ մեկը ասում է, որ «բոլորն էլ գիտեն, որ ուրան կա», որից անմիջապես հետո ասվում է, որ «Ամուլսարում ուրանի պաշարներ չկան, դա կհաստատի ցանկացած որակավորում ունեցող գիտնական»: Այս ու նմանատիպ բազմաթիվ հանգամանքներ, ինչպես նաև այն, որ ֆիլմը տեղադրված է Լիդիանի պաշտոնական յութուբյան էջում և ֆիլմի վերջում նշվում է լիդիան Արմենիայի կայքը, ապա հաստատապես կարելի է ասել, որ այն գովազդային բնույթի տեսանյութ է: Այդ դեպքում ինչի՞ համար պետք է այդ ֆիլմի հղումը լինի «արտաքին հղումներ» բաժնում: Ի՞նչ նպատակ ունի ֆիլմի հղումը այդ բաժնում տեղադրելը:--Գարդմանահայ (քննարկում) 07:47, 20 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Ի դեպ, տեսանյութի հղումը տեղադրել եք հետևյալ կերպ՝ * [https://www.youtube.com/watch?v=Mx4yAN6Seks Ամուլսար. ճշմարտությունն ընդդեմ պատվիրված կեղծիքի], այսինքն ընթերցողին ի սկզբանե տեսանյութը մատուցվում է, որպես բացարձակ ճշմարտություն, այլ ոչ թե Լիդիանի պատրաստած ֆիլմ:--Գարդմանահայ (քննարկում) 07:55, 20 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Ինչ տրամաբանությամբ է այս կայքի հղումը տեղադրվել «Արտաքին հղումների» բաժնում:--Գարդմանահայ (քննարկում) 16:38, 21 Հուլիսի 2018 (UTC)Պատասխանել

Երկրաբանական հետազոտություններ խմբագրել

Հարգելի Գարդմանահայ, հոդվածի այս բաժնում տեղ է գտել անճշտություն: Հոդվածում մասնավորապես ասվում է, որ Ամուլսարի «հանքավայրը հայտնի է դեռևս ԽՍՀՄ գոյության ժամանակներից։ Խորհրդային տարիներին հանքավայրի շահագործումը աննպատակահարմար է համարվել» և հղում է կատարվում հարցազրույցի, որտեղ հեղինակը պնդում է, որ Ամուլսարը դա նույն Կաքավասարի հանքավայրն է, որտեղ խորհրդային շրջանում իրականացվել են երկրաբանահետախուզական ուսումնասիրությունները: Իրականում, Կաքավասարը և Ամուլսարը ինքնուրույն, հարևան երկրաբանական մարմիններ են և ունեն տարբեր երկրաբանական կառուցվածքներ, որը տեսանելի է երկրաբանական քարտեզի վրա նույնիսկ անզեն աչքով: Խորհրդային շրջանում ուսումնասիրությունները իրականացվել են Ամուլսարի հանքավայրից դուրս տարածքում` Կաքավասարում: Ավելին, Ամուլսարում Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող որոնողահետախուզական աշխատանքներին զուգահեռ, ըստ պաշտոնական աղբյուրներիhttps://www.e-gov.am/u_files/file/Energetika-ynderq/usumlicens_arm.pdf երկրաբանական լրաուսումնասիրություններ է իրականացրել ԱՍՍԱԹ ՍՊԸ-ն (լիցենզիան ընկերությանը տրամադրվել է 2004թ., որը վերջին անգամ երկարաձգվել է մինչև 2010թթ.): Կարծում եմ այս բաժինը անհրաժեշտ է խմբագրել հանրության համար հավաստի տեղեկատվություն ապահովելու համար: --Margapro (քննարկում) 08:02, 24 Մարտի 2021 (UTC)Պատասխանել

Չեզոքություն խմբագրել

Կարծում եմ՝ հոդվածի արդիական տարբերակում խախտված է չեզոքության սկզբունքը։ Մեջ են բերված միայն հանքի շահագործմանը կողմ փաստարկներ, ինչպես նաեւ սուբյեկտիվ կարծիք արտահայտող խոսույթներ։ Օրինակ՝ մջբ․«Հնչեցված որևէ քննադատություն այդպես էլ գիտական հիմնավորում չի ստացել։ Հայաստանյան և միջազգային տարբեր գիտական շրջանակներ ներկայացնող մասնագետներ Ամուլսարի ծրագիրը համարել են Հայաստանում բնապահպանական առումով ամենաուսումնասիրված և լավ կառավարվող ծրագիրը»։ Վերոհիշյալ ձևակերպումը իրավիճակը ներկայացնում է միակողմանիորեն եւ ներառում է սուբյեկտիվ դիտարկում, այն է՝ «Հնչեցված որևէ քննադատություն այդպես էլ գիտական հիմնավորում չի ստացել»։ Տարոնն (քննարկում) 10:30, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել

Տարոնն, Դուք ազատ եք խմբագրել հոդվածը՝ հիմնվելով վստահելի երկրորդական աղբյուրների վրա։ Նաև իրավունք ունեք ոչ հանրագիտարանային, մոլորեցնող հատվածները հեռացնել կամ վերախմբագրել՝ ներկայացնելով հստակ հիմնավորումներ։ Եթե խմբագրման ընթացքում տեխնիկական խնդիրների հանդիպեք, դիմեք ինձ կամ մեկ այլ խմբագրի։--Գարդմանահայ (քննարկում) 12:06, 11 հունվարի 2024 (UTC)Պատասխանել
Return to "Ամուլսարի հանքավայր" page.