Խնդրում եմ վերադարձնել հոդվածի հին անվանումը՝ Աղին, և թողնել իմ մուտքագրած վերջին տարբերակը:

Փոքր Հայքյան Ակնը (այժմյան Քեմալիե) և Աղինը իրար հետ ոչ մի կապ չունեն և գտնվում են միանգամայն տարբեր վայրերում: Ակնը գտնվում է այստեղ՝[[1]], իսկ Աղինը՝ այստեղ [[2]]

Ակնի մասին հոդվածը շատ շուտով կմուտքագրվի:

Հարգելի Վազգեն, թույլ տվեք ձեզ հետ չհամաձայնվել։ Նախ, ես ժամանակակից Աղընը (խնդրո առարկա Աղինը) ժամանակակից Քեմալիեի հետ չեմ շփոթում։ Երկրորդ՝ պատմական Հայաստանի տարածքում գոյություն ունեն մի շարք այլ բնակավայրեր, նույն անունով («Ակն»), միայն այս երկուսը չեն։ Քանի որ «Ակն»-ը շատ հասարակ տեղանուն է (պարզապես նշանակում է «աղբյուր»), զարմանալի չի, որ համեմատաբար տարածված է եղել ամբողջ Հայքում։ Արևմտահայերենով հնչում է ագըն, այստեղից էլ զանազան տարբերակները թուրքերենում և քրդերենում՝ «Ագին», «Աղըն», «Աղին», «Էգին», «Էգեն» և այլն։ Եվ բոլորովին պատահական չի, որ քրդերը մինչև օրս և՛ Քեմալիեն և՛ Աղինը կոչում են մեկ և նույն անվամբ՝ Egin («Ակն»), առանց մեկը մյուսից զանազանելու (անուններն ի նկատի ունեմ).
http://ku.wikipedia.org/wiki/Eg%C3%AEn
http://ku.wikipedia.org/wiki/Eg%C3%AEna_J%C3%AAr%C3%AEn
Ավելացնեմ՝ հին (նախաթուրքական) հայկական պատմագրության մեջ ոչ մի տեղ «Աղին» տեղանուն չի հիշատակվում։
Բայց, ինչ որ է. եթե Դուք նախընտրում եք «Աղին» տարբերակը, այլևս խոստանում եմ չվիճել։ Մի առաջարկություն ունեմ սակայն. եթե Դուք փակցնելու եք նաև «Ակն» հոդվածը (Քեմալիեի մասին է խոսքը), ապա լավ կլիներ հոդվածի անունը չսահմանափակել միայն «Ակն» վերնագրով, այլ փակագծերի մեջ (կամ ստորակետով բաժանված) նաև նշեիք, թե որ Ակնի մասին է հոդվածը։ «Ակն» անունով կան այլ տեղանուններ պատմական Հայաստանում։ Հարգանքներս՝ Wolf 06:02, 27 Մայիսի 2009 (UTC)Պատասխանել
Հարգելի Wolf
Ես միանգամայն համաձայն եմ Ձեր հետ, որ անվան ծագումը կարող է կապված է լինել հայերեն "ակն" արմատի հետ: Խնդիրն այն է, սակայն, որ խնդրո առարկա Աղինը Ակն տարբերակով չի հանդիպում ոչ միայն նախաթուրքական, այլև ամբողջ հայ պատմագրության մեջ (համենայն դեպս, որքանով որ ես եմ ծանոթ վերջինիս): Ուստի տեղանվան վկայված հայկական տարբերակ "Ակն" ձևով գոյություն չունի: Իսկ քանի որ տվյալ դեպքում մենք չենք զբաղվում հայեցի տեղանունների վերհանմամբ և վերականգնմամբ, ապա պիտի թողնել այն տարբերակը, որում այն հիշատակվում է նոր և նորագույն դարերում: Տեղանունների հայացմամբ զբաղվելու ժամանակը, հուսով եմ, մի օր կգա... Իսկ այս դեպքում մենք ունենք հայեցի անվանում, այն է՝ Վաղավեր: Կարելի է այլ բան մտածել: Առաջարկում եմ հոդվածը վերանվանել Վաղավեր, իսկ Աղինը թողնել հոդվածի բուն տեքստում որպես անվանման այլ տարբերակ:
Հարգանքներով՝ Վազգեն Ղազարյան
Return to "Աղին" page.