Քյոնիգսբերգի ռմբակոծում

Քյոնիգսբերգի ռմբակոծում (ռուս.՝ Бомбардировка Кёнигсберга), Քյոնիգսբերգի ռմբակոծություն, որն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում իրականացվել է ավիացիայով։

Քյոնիգսբերգի ռմբակոծում
Թվականսեպտեմբերի 1, 1941
Մասն էՌազմավարական ռմբակոծություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
ՎայրՔյոնիգսբերգ
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ

ԽՍՀՄ խմբագրել

Քյոնիգսբերգի առաջին ռմբակոծությունն իրականացվել է Խորհրդային Ռազմաօդային ուժերի կողմից 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի հենց սկզբում։ Ի պատասխան գերմանացիների կողմից Մոսկվայի ռմբակոծության` Ստալինը հրամայեց ռմբակոծել Քյոնիգսբերգը, որը հաջողությամբ իրականացվեց սեպտեմբերի 1-ին։ Հարձակմանը մասնակցել են տասնմեկ Պե-8 ռմբակոծիչներ, որոնք օդ են բարձրացել Լենինգրադի մերձակայքում, և ոչ մի ռմբակոծիչ չի խոցվել[1]։

1943 թվականի ապրիլի 29-ին 5000 կիլոգրամանոց ռումբն առաջին անգամ նետվել է Քյոնիգսբերգի վրա։ Ռումբը տեղափոխում էր ԽՍՀՄ հեռահար ավիացիայի մաս կազմող Պե-8 ինքնաթիռը։

Խորհրդային ավիացիայի կողմից քաղաքի զանգվածային ռմբակոծմանը նախորդել էր 1945 թվականի ապրիլի 6-9-ը Քյոնիգսբերգի վրա հարձակումը, որը տեղի էր ունեցել Արևելապրուսական օպերացիայի ընթացքում։

Դաշնակիցներ խմբագրել

1944 թվականին Քյոնիգսբերգը ինտենսիվ ռմբակոծության ենթարկվեց բրիտանական թագավորական ռազմա-օդային ուժերի կողմից։ Դրանից հետո քաղաքը մի քանի օր այրվում էր։ Առաջին ռմբակոծությունն իրականացվել է 1944 թվականի օգոստոսի 27-ի գիշերը Բրիտանիայի ռազմաօդային ուժերի 5-րդ խմբավորման կողմից, որը բաղկացած էր 174 Լանկաստեր ռմբակոծիչներից։ Օդանավակայանները, որտեղից օդ էին բարձրանում ռմբակոծիչները, գտնվում էին օբյեկտից հազար հինգ հարյուր կիլոմետր հեռավորության վրա։ Առաջին գրոհը հատկապես հաջող չանցավ, ռումբերի մեծ մասն ընկավ քաղաքի արևելյան կողմում, խփվեց չորս ինքնաթիռ։ Երեք օր անց՝ 1944 թվականի օգոստոսի 30-ի գիշերը, օդ բարձրացան 5-րդ ռազմաօդային ուժերի 189 Լանկաստեր ռմբակոծիչներ։ Նրանք 480 տոննա ռումբ նետեցին քաղաքի կենտրոնի վրա։ Գերմանական կործանիչները խոցեցին 15 ռմբակոծիչ[2]։

Բրիտանական ռմբակոծությունների արդյունքում ավերվեցին արդյունաբերական օբյեկտների մոտ 20%-ը և Քյոնիգսբերգի բոլոր տների 41%-ը։ Քաղաքի պատմական կենտրոնում ոչ մի ռազմական օբյեկտ չկար, սակայն Ալտշտադի, Լյոբենիխտի և Կնայպհոֆի շրջանները, ամբողջությամբ ավերվեցին։ 14-րդ դարի մայր տաճարից միայն պատերն էին մնացել։ Թագավորական ամրոցը, Քյոնիգսբերգի համալսարանի հին ու նոր շենքերը, հին քաղաքի բոլոր եկեղեցիները վերածվել էին ավերակների։ Զոհվեց 4200 մարդ, 200 հազարը մնացին անօթևան։ Առաջին անգամ օգտագործվել էին նապալմային ռումբեր[3]։

Գերմանացի-հրեա հեղինակ և երաժիշտ Միխայել Վիկը, որը ծնունդով Քյոնիգսբերգից էր, «Քյոնիգսբերգի մայրամուտը։ Գերմանացի հրեայի վկայությունը» գրքում գրել է, որ «Քյոնիգսբերգի բնակիչները երբեք չպետք է ջնջեն սարսափի այս գիշերները իրենց հիշողությունից»[4]։

Քաղաքի հետագա ավերումը տեղի ունեցավ 1945 թվականի ապրիլին։ Պատերազմից հետո որոշ շենքեր ապամոնտաժվեցին ԽՍՀՄ-ում գերմանացիների կողմից ավերված քաղաքները վերականգնելու համար։ Քաղաքի ծայրամասում գտնվող որոշ շենքեր և ցածրահարկ կառույցներ պահպանվել էին։ Քաղաքը նորովի վերակառուցվեց։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Soviet bombing raids
  2. «RAF Bomber Command: Campaign Diary. August 1944». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. Дворник № 95 24.10.2000 - 28.10.2000
  4. «Еврей и немец пострадал от Гитлера и Сталина». PolskieRadio.pl. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել