Քմոսկր (լատ. os palatinum) _ զույգ ոսկր է։ Չնայած իր փոքրությանը, այնուամենայնիվ մասնակցում է մի շարք խոռոչների՝ քթի խոռոչի, բերանի խոռոչի, ակնակապիճների և թևաքմային փոսի կազմությանը։ Սրանով է պայմանավորված նրա յուրահատուկ կառուցվածքը։

Աջ քմոսկրի և վերին ծնոտի միացումը

Կառուցվածք

խմբագրել

Այն բաղկացած է ուղիղ անկյան տակ իրար միացած երկու բարակ թիթեղներից, որոնք կարծես թե լրացնում են վերին ծնոտը։

Թիթեղներ

խմբագրել

1. Հորիզոնական թիթեղը (lamina horizontalis) կպած է վերին ծնոտի քմային ելունին և նրա հետ միասին կազմում է կարծր քիմքը։ Այդ թիթեղի միջային եզրը միանում է մյուս կողմի հորիզոնական թիթեղին։ Հորիզոնական թիթեղի հետին սուր եզրն ազատ է։ Դրսային եզրը ձուլված է ուղղահայաց թիթեղին։ Հորիզոնական թիթեղի ստորին երեսին գտնվում է քմային մեծ անցքը, որի միջովդուրս են գալիս քմային անոթները ու նյարդերը։ 2. Ուղղահայաց թիթեղ (lamina perpendicularis s. verticalis) հպվում է վերին ծնոտի մարմնի քթային երեսին և հետևից լրացնում է քթի խոռոչի կողմնային պատը։ Ուղղահայաց թիթեղի դրսային երեսը, որ դարձած է դեպի թևաքմային փոսը, իր վրա կրում է թևաքմային կամ քմային մեծ ակոսը։ Ակոսը վերին ծնոտի համանուն ակոսի և թևակերպ ելունի հետ գոյացնում է քմային մեծ խողովակը։ Միջային երեսի վրա նկատվում են 2 կատարներ՝ միջին (crista ethmoidalis) և ստորին (crista conchalis) քթային խեցիների համար։

 
Գանգի սագիտալ կտրվածք։ Քմոսկրը նշված է ներքևում՝ ձախ կողմից

Ելուններ

խմբագրել

Քմոսկրն ունի 3 ելուն, որոնցից բրգաձև ելունը (processus pyramidalis) հորիզոնական և ուղղաձիգ թիթեղների միացման տեղից դուրս գալով, ուղղվում է հետ ու դուրս և ամբողջական գանգում լրացնում է սեպոսկրի incisura pterygoidea-ին։ Նրա մեջ ուղղաձիգ ուղղությամբ գտնվում են քմային փոքր խողովակները, որոնց միջով անցնող անոթներն ու նյարդերը դուրս են գալիս քմային փոքր անցքերով։ Մյուս 2 ելունները գտնվում են ուղղահայաց թիթեղի վերին եզրին։ Դրանց արանքում գոյանում է սեպաքմային կտրուճը, որը սեպոսկրի մարմնին միանալով դառնում է սեպաքմային անցք՝ համանուն անոթների և նյարդերի համար։ Այդ ելուններից առաջայինը լրացնում է ակնակապճի ստորին պատի ամենահետին անկյունը և կոչվում է ակնակապճային ելուն (processus orbitalis), իսկ հետինը հպվում է սեպոսկրի մարմնի ստորին երեսին և կոչվում է սեպոսկրային ելուն(processus sphenoidalis)։

Աղբյուրներ

խմբագրել