Քլիֆթոն Մակնիլի (անգլ.՝ Clifton McNeely,հունիսի 22, 1919(1919-06-22), Greenwood, Wise County, Texas, Տեխաս, ԱՄՆ - դեկտեմբերի 26, 2003(2003-12-26), Իրվինգ (քաղաք), Դալաս շրջան, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի բասկետբոլիստ և մարզիչ[1]։

Քլիֆթոն Մակնիլի
Clifton McNeely
Ավարտել է կարիերան
Ակումբ Ավարտել է կարիերան
Ծննդյան ամսաթիվ հունիսի 22, 1919(1919-06-22) (104 տարեկան)
Ծննդավայր Գրինվուդ, Տեխաս
Մահացել է դեկտեմբերի 26, 2003(2003-12-26)
Վախճանի վայրը Իրվինգ, Տեխաս
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Դրաֆթ 1-ին
Դրաֆթի տարի 1947
Դրաֆթ ակումբ Պիտսբուրգ Այրոնմեն

Բասկետբոլիստի կարիերա խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է ԱՄՆ-ի օդային ուժերում։ Սովորել է Տեխասի Ուեսլիանյան համալսարանում։ 1947 թվականի դրաֆթի ժամանակ ընտրվել է «Պիտսբուրգ Այրոնմեն» ակումբի կոմից՝ առաջին համարի ներքո[2]։ Մակնիլին թիմի կազմում ոչ մի խաղ չի անցկացնում, քանի որ դրաֆտից հետո ակումբը դադարեցնում է իր գործունեությունը։ Երբեք չի խաղացել պրոֆեսիոնալ մակարդակի առաջնություններում։

Մարզչի կարիերա խմբագրել

Ուսանողական կարիերան ավարտելուց հետո Մակնիլին ստանձնում է Տեխաս նահանգի Փամփա քաղաքի դպրոցի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը[2]։ Աշխատել է շուրջ տասներեք տարի (1947֊1960) և այդ տարիների ընթացքում չորս անգամ իր թիմի հետ հաղթել նահանգի է առաջնությունը։ 1993/1994 թվականների մրցաշրջանի ժամանակ զբաղեցրել է «Հյուսթոն Քուգարզ» ուսանողական թիմի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը։ Ավելի ուշ Քլիֆթոն Մակնիլին ընդգրկվել է Տեխաս նահանգի դպրոցական բասկետբոլի փառքի սրահում։

Տես նաև խմբագրել

NBA դրաֆթի ժամանակ առաջին համարի ներքո ընտրված խաղացողների ցանկ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Obituary: Clifton McNeely Արխիվացված 2011-06-04 Wayback Machine. amarillo.com. December 29, 2003. Retrieved on June 1, 2017.
  2. 2,0 2,1 Sherrington, Kevin. "Clifton McNeely, first-ever NBA Draft selection, took his talents elsewhere"(չաշխատող հղում). SportsDay. June 20, 2015. Retrieved on June 2, 2017.

Արտաքին հղումներ խմբագրել