Քրիստին Քլեյբյորգ
Քրիստին Քլեյբյորգ (անգլ.՝ Christine Clayburg, մայիսի 26, 1973, Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, օդերևութաբան, դերասանուհի, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր։
Քրիստին Քլեյբյորգ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Պասո Ռոբլես, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Կալիֆորնիայի պետական համալսարան, Սակրամենտո |
Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ, weather presenter և կինոդերասանուհի |
Կենսագրություն և կարիերա խմբագրել
Քրիստին Քլեյբյորգը ծնվել է 1973 թվականի մայիսի 26-ին, ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Պասո Ռոբլես քաղաքում։ Ընտանիքի հինգ դուստրերից ավագն է[1]։
Լինելով Սակրամենտոյի պետական համալսարանի գլխավոր երկրաբանը` նա հայտնի է դարձել որպես առավոտյան եթերի օդերևութաբան Մինեապոլիսի WCCO-TV ալիքով։ Որպես օդերևութաբան ու գիտական թղթակից է աշխատել Լոս Անջելեսի KABC-TV, Բոստոնի WHDH-TV, Սպոքենի KHQ-TV, Միզուլայի KPAX-TV և KMSP-TV հեռուստաալիքներում։ Նա հայտնվել է Fox News Channel և The Weather Channel հեռուստաալիքներում։ 2003 թվականին առաջադրվել է «Էմմի» մրցանակի` «Եղանակի տեսության լավագույն հաղորդավարուհի» անվանակարգում։
Որպես դերասանուհի նկարահանվել է հայտնի հեռուստասերիալներում և անկախ ֆիլմերում։ Գլխավոր դերն է խաղացել 2005 թվականին նկարահանված «Մինեապոլիս» կարճամետրաժ ֆիլմում, եղել է նաև ֆիլմի համասցենարիստը։ 2006-2012 թվականներին «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալում խաղացել է լուրերի հաղորդավարուհու երկրորդական դերը[2]։ Տարբեր դերեր է մարմնավորել «Մինդիի նախագիծը», «90210: Նոր սերունդ» և «Փնտրողը» հեռուսասերիալներում[3]։
Ակտիվորեն զբաղվում է ռազմական կարիերայով[4]։