Քինլինյան պանդա (Ailuropoda melanoleuca qinlingensis) Մեծ պանդայի ենթատեսակ է, որը հայտնաբերվել է 1960-ականներին[փա՞ստ], բայց մինչև 2005 թվականը ենթատեսակ չի համարվել[1][2]։ Համարվում է մեծ պանդայի առաջին ենթատեսակը։

Քինլինյան պանդա
Քի Զայ, միակ շականակագույն պանդան անազատության մեջ
Անվան բնօրինակՄեծ պանդա
ՏեսակAiluropoda melanoleuca
Ցեղատեսակqinlingensis
Ծնվել է2008
 Ailuropoda melanoleuca qinlingensis Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Տարբերվում է ավելի սովորական անվանվող ենթատեսակից փոքր գանգով՝ և՛ մուգ շականակագույն և՛ բաց շականակագույն (այլ ոչ թե սև և սպիտակ) մորթիյով և ավելի փոքր չափերով[3]։ Նրա աչքի բծերը գտնվում են ստորին կոպի տակ, այլ ոչ թե աչքերի շուրջ։

Դասակարգում և կենսաձև խմբագրել

Այս ենթատեսակը հանդիպում է միայն Քինլին լեռնաշղթայում, 1300-3000 մետր բարձրության վրա (4,300–9,800 ոտնաչափ)։ Գույնը հնարավոր հետևանք է ներքին զուգակցման։ Քանի որ պոպուլյացիան զերծ է գենետիկ բազմազանությունից, ապա այն կարող է հանգեցնել մուտացիաների գերակշռման պահպանմանը։

Պաշտպանություն և սպառնալիքներ խմբագրել

Կան մոտ 200–300 քինլինյան պանդաներ, որոնք ապրում են վայրի բնության մեջ։

1989 թվականի օգոստոսի 30-ին, այս պանդայի էգ տեսակը գերեվարվեց և տեղափոխվեց Շիան կենդանաբանական այգի, որպեսզի զուգավորվի սովորական մեծ պանդայի հետ։ Այս պանդայի սերունդը սև և սպիտակ էր, սակայն մեծանալուն պես շականակագույն են դառնում։ Ըստ այլ տվյալների, նա ծննդաբերել է երեք ձագ, բայց բոլորը մահացել են ծնվելուց անմիջապես հետո։ Մայրը, որին Դան-Դան էին անվանում, մահացել է 2000 թվականին[4]։

Շնորհիվ այն բանի, որ Քինլինյան ենթատեսակը գտնվում է գերության մեջ, իր բամբուկե սննդակարգում ենթարկվել է թունավոր նյութերի ազդեցությանը։ Թեև ամբողջությամբ հայտնի չէ, թե որ թունավոր նյութերի ազդեցությանն է ենթարկվել, ենթադրվում է, որ մթնոլորտային տեղումներից առաջացած ծանր մետաղներն են։ Հետևաբար, ապագայում քինլինյան պանդաների պահպանումը կարող է վտանգվել Չինաստանի օդի աղտոտվածության խնդիրների հետևանքով[5]։

Ատամների առողջությունը կարևոր է Քինլինյան պանդաների գոյատևման համար։ Այս պանդաները գոյատևում են 5-20 տարի։ Ամենաընդհանուր ատամնաբուժական պաթոլոգիաները, որոնց բախվում են քինլինյան պանդաները ատամի մաշվածությունն է և տրամվաները։ Այս երկու պաթոլոգիաները կարող են ազդել քինլինյան պանդաների գոյատևման վրա[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Zhang, Baowei; Li, Ming; Zhang, Zejun; Goossens, Benoît; Zhu, Lifeng; Zhang, Shanning; Hu, Jinchu; Bruford, Michael W.; Wei, Fuwen (2007). «Genetic Viability and Population History of the Giant Panda, Putting an End to the 'Evolutionary Dead End'?». Molecular Biology and Evolution. 24 (8): 1801–1810. doi:10.1093/molbev/msm099. PMID 17513881.
  2. 秦岭大熊猫被确认为新亚种 [Qinling panda recognized as new subspecies] (Chinese). Chinese Academy of Sciences. 2005 թ․ փետրվարի 15. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Qiu-Hong Wan; Hua Wu; Sheng-Guo Fang (2005). «A new subspecies of giant panda (Ailuropoda melanoleuca) from Shaanxi, China». Journal of Mammalogy. 86 (2): 397–402. doi:10.1644/BRB-226.1. JSTOR 4094359.
  4. «Sepia Giant Panda». Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
  5. Chen, Yi‐ping; Zheng, Ying‐juan; Liu, Qiang; Song, Yi; An, Zhi‐sheng; Ma, Qing‐yi; Ellison, Aaron M. (2017 թ․ մարտի 2). «Atmospheric Deposition Exposes Qinling Pandas to Toxic Pollutants». Ecology. Wiley-Blackwell. 27 (2): 343–348. doi:10.1002/eap.1494.
  6. Jin, Yipeng; Chen, Si; Chao, Yanqiao; Pu, Tianchun; Xu, Hongqian; Liu, Xiaobin; Zhao, Kaihui; Nie, Yonggang; Wei, Wei; Lin, Degui (2015). «Dental Abnormalities of Eight Wild Qinling Giant Pandas (Ailuropoda Melanoleuca Qinlingensis), Shaanxi Province, China». Journal of Wildlife Diseases. 51 (4): 849–859. doi:10.7589/2014-12-289. PMID 26280879.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինլինյան պանդա» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինլինյան պանդա» հոդվածին։