Քինգ Էդվարդ պողոտա
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ձգվում է հյուսիսից հարավ, Մակդոնալդ-Կարտերի կամրջից Կվինսուեյ ավտոմագիստրալի ուղղությամբ։ Փողոցի հարավային մասը անցնում է Օտտավայի համալսարանի տարածքի միջով։ Սկզբում փողոցը անվանվել է Քինգի փողոց՝ արքա Էդվարդ VII-ի պատվին։
Քինգ Էդվարդ պողոտա անգլ.՝ King Edward Avenue | |
---|---|
Քինգ Էդվարդ պողոտայի տեսքը հարավից | |
Երկիր | Կանադա |
Գտնվում է | Օտտավա |
XIX դարում փողոցի կենտրոնը երկու մասի է բաժանել բաց հասարակական կոյուղին, որը անցնում էր Ռիդո ջրանցքից մինչև Ռիդո գետ։ XX դարի սկզբին կոյուղին ապամոնտաժվել է, որի տեղում կառուցվել է կանաչ բուսկանությամբ բուլվար, ինչի շնորհիվ էլ Քինգ Էդվարդ պողոտան դարձել է Օտտավայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը։ Այստեղ կառուցված է Շամպանյան լոգարանը և 7-րդ օրվա ադվենտիստների եկեղեցի։ XX դարի երկրորդ կեսին՝ Մակդոնալդ-Կարտերի կամուրջի և Քուինսուեյ ավտոմագիստրալի կառուցումից հետո, Քինգ Էդվարդ պողոտան լցվեց խոշոր բեռնատարներով, դարձավ կեղտոտ ու աղմկոտ։
Քինգ Էդվարդ պողոտան բաժանում է (արևմտյան և արևելյան մասերի) քաղաքի երկու հին շրջանները՝ Լոուերթաունը և Սենդի Հիլլը։
-
7-րդ օրվա ադվենտիստների ֆրանկոկանադական եկեղեցին, Քինգ Էդվարդ պողոտայի 375 տանը
-
Պանեի տունը։ Այժմ՝ Անգոլայի դեսպանատունը