Բացել գլխավոր ցանկը

Ռիդո (գետ)

գետ Կանադայում

Ռիդո (ֆր.՝ Rivière Rideau), գետ Կանադայի Արևելյան Օնտարիո շրջանում, հոսում է Վերին Ռիդո լճից հյուսիս և Ռիդո ջրվեժում թափվում է Օտտավա գետ: Գետի երկարությունը 146 կմ է: Ջրվեժի հայտնվելուց հետո գետին տրվել է ֆրանսիական «Rideau» (վարագույր) անվանումը:

Ռիդո
Rideauriver.jpg
Զառիթափեր Ռիդո գետի վրա՝ Կարլտոնի համալսարանի դիմաց
Բնութագիր
Երկարություն146
Ավազանի մակերես3800 կմ²
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՎերին Ռիդո լիճ
 · Գետաբերանի տեղակայումՕտավա գետ
 · Կոորդինատներ
Հոսող հոսքերKemptville Creek? և Jock River?
ԵրկրամասՕնտարիո
ՋրահավաքQ50561121?

Ռիդո ջրանցքը, որը թույլ է տալիս Օտտավայից ճամփորդել դեպի Օնտարիոյի Քինգսթոն քաղաք Օնտարիո լճով, կազմավորվել է Ռիդո գետի Քատարակի գետին միանալով: Գետը ջրանցքից բաժանվում է Հոգ Բեք ջրվեժով (Օտտավա):

Գարնան սկզբին գետի ստորին հատվածում վարարումը նվազեցնելու համար Օտտավա քաղաքից աշխատողները օգտագործում են սառույցի պայթեցման միջոցներ՝ մաքրելու Բիլինգս կամրջից մինչև Ռիդո ջրվեժ հատվածի սառույցները՝ սառույցի վրա անցքեր բացելով և օգտագործելով պայթուցիկ նյութեր սառույցի մեծ շերտերը կոտրելու համար: Այս պրակտիկան շարունակվում է կիրառվել ավելի քան 100 տարի[1]:

Ռիդո գետը և նրա վտակները պաշտպանելու համար կարգավորող մարմին է հանդիսանում Ռիդո հովտի պահպանման մարմինը:

Ռիդո գետը Քամինգս կամրջի տակ՝ բաժանելով Սենդի Հիլը Վանիերից, Օտտավա
Ռիդո գետն ու Ռիդո ջրանցքը Կարլտոնի համալսարանի դիմաց
Ռիդո ջրվեժը 1826 թվականի կտավում, որտեղ Ռիդո գետը թափվում է Օտտավա գետ, հեղինակ՝ Թոմաս Բարոուզ

ՎտակներԽմբագրել

  • Էդրիանս ծոցիկ
  • Դաք ծոցիկ
  • Տեյ գետ
  • Բլեք ծոցիկ
  • Օթեր ծոցիկ
  • Ռոզդեյլ ծոցիկ
  • Այրիշ ծոցիկ
  • Բեյբերս ծոցիկ
  • Ատկինսոնս ծոցիկ
  • Ռիդո ծոցիկ
  • Դեյլս ծոցիկ
  • Բրասիլս ծոցիկ
  • Մերֆի ջրահեռաց
  • Քեմփվիլ ծոցիկ
  • ՄաքԴերմոտ ջրահեռաց
  • Քրենբերի ծոցիկ
  • Սթիվեն ծոցիկ
  • Մադ ծոցիկ
  • Ջոք գետ
  • Բլեք ռեփիդս ծոցիկ
  • Նեպին ծոցիկ
  • Սոմիլ ծոցիկ

Ռիդո գետի երկայնքի համայնքներն են՝

  • Օտտավա, Օնտարիո
  • Մանոտիկ, Օնտարիո
  • Կարս, Օնտարիո
  • Մերիքվիլ, Օնտարիո
  • Սմիֆս Ֆոլս, Օնտարիո

ԳրականությունԽմբագրել

  • Legget, Robert Ferguson (1986). Rideau Waterway. University of Toronto Press. ISBN 0-8020-2573-0 – via Google Books.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Leblanc Daniel (28 February 2011)։ «Why Ottawa needs to blow up the Rideau River every year»։ Globe and Mail։ Վերցված է 1 March 2011 

Արտաքին հղումներԽմբագրել