«Քիմ. մերկ ճշմարտություն» (անգլ. Kim), գրող, լրագրող Շոն Սմիթի հուշագրությունը սկանդալային աստղ Քիմ Քարդաշյանի մասին։ 2022 թվականին գիրքը հայերեն է թարգմանել և հրատարակել Newmag հրատարակչությունը[1]։ Հայերեն թարգմանության հեղինակը Լիլիթ Գրիգորյանն է։ Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 8-ին[2]։

Քիմ. Մերկ ճշմարտություն
ՀեղինակՇոն Սմիթ
ԺանրՀուշագրություն
Բնօրինակ լեզուանգլերեն

Բովանդակություն խմբագրել

Գրքում հեղինակն անդրադառնում է Քիմ Քարդաշյանի կյանքի բոլոր դրվագներին՝ մանրամասն ներկայացնելով աշխարհի ամենահայտնի հայուհու կենսագրությունը, նրա հաղթահարած դժվարություններն ու հաջողության պատմությունը։ Գրքում կան քիչ հայտնի փաստեր։ Հեղինակը պատմում է Քիմի մանկության, պատանեկության, սիրային կյանքի, սկանդալների, ամուսնությունների, շոու բիզնեսի բարձունքները նվաճելու մասին։ Մանրակրկիտ անդրադարձ կա նաև Քիմի հայաստանյան այցին։

Շոն Սմիթը հայտնիների կյանքը հետազոտում է որպես հետաքննող լրագրող և ներկայացնում փաստեր՝ հեռու մնալով ասեկոսեներից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սմիթ, Շոն. «Քիմ. Մերկ ճշմարտություն». Newmag Publishing House. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
  2. «Նա կարողացավ բոլորին համոզել, որ գեղեցիկը փարթամ մարմինն է. լույս է տեսել Քիմ Քարդաշյանի մասին գրքի հայերեն տարբերակը». Armtimes.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 12-ին.